Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Ալեն Վանիչկայի Աղազարյանի հետ

-Պարոն Աղազարյան, Թուրքիան փակել է իր օդային տարածքը, քանի որ Երևանում բացվեց հայոց Նեմեսիսի հերոսներին նվիրված հուշակոթող։ Ի՞նչ եք կարծում, սա արդյոք չի՞ խոչընդոտում հայ-թուրքական բարեկամական հարաբերութուններին ուղղված բանակցություններին։

-Այո՛, այդ, այսպես կոչված, հուշարձանը՝ առանց մեր կուռք-վարչապետի իմացության, նախագծել և տեղադրել էին նախկին կոռումպացված իշխանության ներկայացուցիչները։ Սա խայտառակություն է, Երևանում տեղադրել ահաբեկիչներին նվիրված հուշարձան։ Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք արդեն որոշել էինք ապամոնտաժել Հայաստանի բոլոր նման հուշարձանները՝ զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Դրաստամատ Կանայանի, Արամ Մանուկյանի Սողոմոն Թեհլերյանի, նաև Սարդարապատի և, այսպես կոչված, Ցեղասպանության հուշահամալիրները, քանի որ դրանք խոչընդոտում են հայ-թուրքական, ինչպես նաև հայ-ադրբեջանական բարեկամությանը և խաղաղության պայմանագրին։ Եվ ահա, բացվում է այդ չարաբաստիկ հուշարձանը։ Մնում էր, որ բացվեր նաև Ասալայի ահաբեկիչներին նվիրված հուշարձան։ Բարեբախտաբար, մեր կուռք-վարչապետի թութակ-նախագահը խստորեն դատապարտել է Ասալայի գործողությունները, որը և ողջունել են Թուրքիայի մեր բարեկամ գործընկերները։

-Բայց, պարոն Աղազարյան, այդ հուշարձանի բացմանը ներկա էր և ելույթով հանդես եկավ ձեր կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն։ Սա ինչպե՞ս կբացատրեք։

-Ցավոք, մեր կուսակցության պատմության մեջ առաջին անգամ, կուսակցության անդամը, առանց մեր կուռքին հարցնելու, ինքնագործունեությամբ է զբաղվել, որն էլ առաջացրել է մեր կուռքի ցասումը։ Քաղաքապետի թեկնածուն ծնկաչոք ներողություն է խնդրել կուռքից, բայց դեռևս մեզ հայտնի չէ կուռքի որոշումը նրա ապագայի մասին։

-Իսկ, գուցե նա իր ներկայությամբ և ելույթով, ցանկացել է մայրաքաղաքի ընտրողների սիրտը շահել՝ գիտակցելով այժմ ձեր կուսակցության և, ինչպես դուք եք ասում, կուռքի գահավիժող վարկանիշը։

-Ձեր ասածն ուղղակի ծիծաղելի է։ Ի՜նչ վարկանիշ, ի՜նչ բան, իշխանությունն ամբողջովին գտնվում է մեր կուռքի ձեռքերում և նա ում ուզի կնշանակի, կամ եթե ուզում եք՝ կառաջադրի բուհի, համայնքի ղեկավարի պաշտոնում։ 18թ․ մեր կուռքը ձեռ առավ բոլոր երևանցիներին՝ քազաքապետ նշանակելով միմոսի, հիմա էլ ում ուզի կնշանակի, օրինակ ձեզ, նույնիսկ՝ ինձ։ Պա՞րզ է։

-Պարոն Աղազարյան, իսկ ինչ պլաններ ունեք իրավիճակը շտկելու վերաբերյալ։

-Արդեն մի շարք քայլեր արված են։ ԱԺ փոխխոսնակը, որը բանակցություններ է վարում Թուրքիայի ներկայացուցչի հետ, նրանից և ողջ թուրք ժողովրդից ներողություն է խնդրել և խոստացել շտկել կատարված թյուրիմացությունը։ Վարչապետի թութակ-նախագահը նույնպես ներողություն է աղերսել թուրքական կառավարությունից և թուրք ժողովրդից։ Թուրքիա է մեկնում ԱԺ խոսնակը, որը հենց Թուրքիայում ծնկաչոք ներողություն կխնդրի իր թուրք գործընկերոջից։

-Կարծում եք այդ ամենը բավարա՞ր է, զսպելու համար թուրքերի զայրույթը։

-Իհարկե՝ ոչ։ Ձեզ մի գաղտնիք բացեմ։ ԱԺ փոխխոսնակի և Թուրքիայի ներկայացուցչի վերջին հանդիպմանը թուրք դիվանագետն առաջարկել էր, որ Հայաստանը ճանաչի Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետությունը և այդ դեպքում, Թուրքիան Ադրբեջանին կառաջարկի Լեռնային Ղարաբաղին տալ որոշակի մշակութային ինքնավարություն, իհարկե՝ Ադրբեջանի կազմում։ Ցավոք, այդ տեղեկության արտահոսք էր տեղի ունեցել և Հունաստանը սառեցրել էր Հայաստանի քաղաքացիներին շենգենյան վիզայի տրամադրումը։ Ստիպված մենք հրաժարվեցինք այդ նախաձեռնությունից, և մեր կուռքը պատվիրակություն ուղարկեց Կիպրոս իրավիճակը շտկելու համար։ Այժմ, նկատի ունենալով հայ-թուրքական լարված հարաբերությունները՝ քննարկում ենք, այո՛ Կիպրոսի թուրքական հանրապետությունը Հայաստանի կողմից պաշտոնապես ճանաչելու մասին։

-Պարոն Աղազարյան, այդ դեպքում, արդյոք, ավելի նպատակահարմար չէ՞ ճանաչել Ղրիմը՝ որպես Ռուսաստանի մաս։ Գուցե այն նպաստի Արցախի ճանաչմանը Ռուսաստանի կողմից։

-Այդ ինչեր եք ասում։ Չե՞ք հասկանում, որ մեզ վստահել և իշխանության են բերել, որպեսզի Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին։ Եվ մեր ցոփ ու շռայլ կյանքը, հսկայական գումարները այդ ամենի արդյունքներն են։

-Շնորհակալություն, պարոն Աղազարյան, անկեղծ զրույցի համար։

-Խնդրեմ։

«Հարցազրույցը վարեց»

Ավետիք Իշխանյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>