ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Դժվարանում եմ պատկերացնել խաղաղության պայմանագիր, որը կնքվում է զենքի սպառնալիքի ներքո». Ռուբեն Վարդանյանը՝ РБК-ին. Տեսանյութ

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից հարցազրույց է տվել РБК հեռուստաընկերության «Что Это Значит?» ծրագրին: Հարցազրույցի հայերեն թարգմանությունը ներկայացվում է ստորև.

Վաշինգտոնում այժմ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, և ամերիկյան աղբյուրների համաձայն՝ արդեն մշակվում է խաղաղության համաձայնագրի ճանապարհային քարտեզը։ Խաղաղության կնքման օրը մոտենո՞ւմ է:

Կարծում եմ՝ ոչ, որովհետև այն, ինչ հիմա արել է Ադրբեջանը, պարզապես հակառուսական գործողություն է իրականացրել, և նրանք ամեն կերպ փորձում են չեղյալ համարել և չեզոքացնել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որն ստորագրվել է Ռուսաստանի մասնակցությամբ, և այս տեսանկյունից, կարծում եմ, որ նոր խաղաղության պայմանագրի հիմքը շատ թույլ է, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հարավային Կովկասում խաղաղություն կնքվելու առանց Ռուսաստանի: Երկրորդ, ես դժվարանում եմ պատկերացնել խաղաղության մասին պայմանագիր, որը կնքվում է զենքի սպառնալիքի ներքո, երբ բնակչությունը զրկված է նորմալ տեղաշարժվելու հնարավորությունից, քեզ խաղաղության կոչ են անում՝ միաժամանակ ատրճանակն ուղղելով ճակատիդ. դա խաղաղ համաձայնագիր չէ: Պատմության ընթացքում երբեք նման բան չի եղել և հիմա էլ չի լինի, վստահ եմ։ Ուստի, ամենայն հավանականությամբ, ոչ, դա ուղղակի մեծ խաղ է, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։

Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանի գործողությունները օրինական են, վկայակոչում է նախկինում ստորագրված փաստաթղթերն ու պայմանավորվածությունները։

Դա ճիշտ չէ. 2,5 տարի այն գործում է, Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո և այն 5 կիլոմետր լայնությամբ պետք է ազատ լինի։ Ավելին, ես կարծում եմ, որ նրանք, ովքեր այս քայլին գնացին Ադրբեջանի կողմից, լավ չեն պատկերացնում իրենց արածի հետևանքները: Նրանք այնքան են խճճվել, որ չեն պատկերացնում դա ինչ անցակետ է, դա ինչը ստուգելու համար է և այլն։ Ինձ թվում է՝ նրանք հիմա հսկայական խնդիր են ստեղծել ոչ միայն Արցախում ապրողներիս ու ռուսական խաղաղապահ ուժերի, այլ նաև իրենց համար՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ իրենց՝ այնտեղ գտնվելու կարգավիճակը հասկանալի չէ, հասկանալի չէ, թե ի՞նչ են ստուգում, ո՞ւմ են ստուգում, ի՞նչ հիմքով են ստուգում։ Ուստի, այս առումով, նրանք ուղղակի ավելի բարդացրել են իրավիճակը՝ այն պայթյունավտանգ դարձնելով, և դա, ցավոք, ձեռնտու է միայն այն ուժերին, որոնք ամեն ինչ անում են, որ Ռուսաստանը չլինի այստեղ։

Բայց ինչո՞ւ է անհասկանալի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ արգելված է զինծառայողների, զենք-զինամթերքի տեղափոխումը, իսկ տրանսպորտային միջոցների, բեռների և քաղաքացիական անձանց համար ճանապարհը բաց է։

Այդ գործառույթները պետք է իրականացնեն ռուս խաղաղապահները, ինչը և անում էին, եթե լինում էին ինչ-ինչ հարցեր: Բայց ադրբեջանցի զինվորականների կամ սահմանապահների ներկայությունը նախատեսված չէ այդ փաստաթղթով, դա միանշանակ է։ Այդ տեսանկյունից փաստաթղթի ցանկացած այլ մեկնաբանություն, խաղ է։ Ավելին՝ եթե Ադրբեջանը խաղաղության օրակարգ ունի, այդպես չեն իրականացնում խաղաղության օրակարգը՝ մարդկանց ճնշելով, լարման մեջ պահելով, այսպիսի պայմաններում դժվար է պատկերացնել միմյանց նկատմամբ խաղաղության ուղղությամբ շարժվելու գործընթացը։

Տեսեք, կարգավորման մի քանի տարբերակ կար՝ մոսկովյան տարբերակը և վաշինգտոնյան տարբերակը։ Եվ հաշվի առնելով հանգամանքը, որ հիմա բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ում, ենթադրվում է, որ առաջնահերթությունը տրվել է ամերիկյան տարբերակին։ Այդպե՞ս է։ Ի դեպ, ի՞նչ է դա ենթադրում։

Գիտեք, պատմությունը, նաև 20-րդ դարի պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր այդ փաստաթղթերն անիմաստ են, եթե գետնի վրա չկա իրական հիմք։ Մենք շատ լավ հիշում ենք Անգլիայի վարչապետի հայտնի արտահայտությունը, որը նա արեց Գերմանիայի հետ՝ Մյունխենից բերված պայմանագիր դեպքում՝ ասելով, թե «Ես խաղաղություն եմ ձեզ բերել»։ Իսկ հետո սկսվեց պատերազմը։ Այդ պատճառով, գիտեք, յուրաքանչյուր բանակցություն իմաստ ունի այն ժամանակ, երբ գործնականում կան հիմքեր, որ մարդիկ իսկապես ցանկանում են պայմանավորվածություններ ձեռք բերել։ Երկրորդը՝ ես կրկնում եմ, որ չի կարելի ստիպելով, սպառնալով, այդ թվում և էթնիկ զտման սպառնալիքով, թե՝ ով համաձայն չէ, այստեղ չի կարող ապրել, հասնել խաղաղության մի տարածաշրջանում, որտեղ արդեն տասնամյակներ շարունակ բարդ գործընթացներ են տեղի ունենում, և եկել է մի սերունդ, որն ընդհանրապես չգիտի, թե ինչ է Ադրբեջանը, որովհետև նրանց հետ երբեք շփում չի եղել։ Ես դժվարանում եմ պատկերացնել, թե նրանք ինչպիսի կերպար են ստեղծում Արցախում՝ կիրառելով այսպիսի հռետորաբանություն և անելով այդպիսի քայլեր։ Այդ պատճառով պետք է ասեմ, որ զարմացած եմ Ադրբեջանի ոչ գրագետ քայլերից, որն իսկապես խաղաղության ինչ-որ օրակարգ առաջարկելու փոխարեն ավելի է սրում իրավիճակը՝ այն դարձնելով ավելի պայթյունավտանգ։

Ինչպես ասում են՝ «եթե քննադատում ես՝ առաջակարկիր»։ Ի՞նչ ելք եք տեսնում Դուք։ Ռուս խաղաղապահներն արդեն կան, բայց, ինչպես Դուք եք պնդում, ադրբեջանական կողմն իրականացնում է հայկական կողմի համար ոչ այնքան ընդունելի գործողություններ։ Էլ ի՞նչ կարող է լինել։

Ամեն ինչ ավելի քան պարզ է։ Պետք է վերադառնալ 2020-ի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությանը, որտեղ բոլոր գործառույթները հստակ արմրագրված են։ Ռուս խաղաղապահները պետք է իրականացնեն իրենց գործառույթները։ Եթե փաստաթղթերի կամ այլնի ստուգման տեխնիկական հարցեր կան, ռուս խաղաղապահները պետք է եզրահանգումներ անեն և ինչ-որ գործընթացներ փոփոխեն, բայց այդ ամենը պետք է արվի նոյեմբերի 9-ի փաստաթղթի շրջանակում։ Իսկ այնտեղ միանշանակ ամրագրված է, որ Արցախում ապրող հայերի համար Հայաստանի հետ պետք է գործի առանց խոչընդոտի տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Այդ ամենը պետք է ապահովվի ռուս խաղաղապահների և ոչ թե ուրիշների կողմից։ Այնտեղ չպետք է ներկա լինեն ադրբեջանցի սահմանապահները կամ զինվորականները, առավել ևս այլ անհասկանալի ուժեր, որոնք կան Շուշիի ճանապարհին։

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>