Սահակաշվիլին Պորոշենկոյին այծ է անվանել. Մայդան 3-ի առաջին օր. 1:0 օգուտ Սահակաշվիլիի. Տեսանյութեր. Լուսանկարներ
Այսօր Մայդան 3-ի առաջին օրն էր: Հանրահավաքը Կիևի կենտրոնում ավարտվել է, սակայն Սահակաշվիլիի և նրա ակտիվիստների մեծ ջանքերի շնորհիվ նրանք կարողացան հանրահավաքի առաջին օրը վրաններ ձևավորել: Մինչդեռ բոլորի համար պարզ է, որ վրանների տեղադրումը մայդանի հաղթանակի սկիզբն է: Թեև իշխանությունները ամեն ինչ անում էին, որպեսզի խափանեին վրանների տեղադրումը, բայց դա նրանց չհաջողվեց:
Այսօրվա հանրահավաքի ամենազվարճալի պահն այն էր, որ Սահակաշվիլին հայտարարեց, որ իրենց գլխավոր նպատակը` դուրս շպրտել կոռուպցիայի այծին, ամենաթողության այծին, աղքատության այծին, և վերջապես կոնկրետ` գլխավոր այծին` ակնարկելով, բնականաբար, Պորոշենկոյին: Սահակաշվիլիի այս խոսքերը ցուցարարները ընդունեցին մեծ ոգևորությամբ:
Zham.am



