Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Խաղաղության պայմանագրի նախագծի նոր տարբերակներին Հայաստանի մեկնաբանություններում մենք կրկին տեսանք տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ. Իլհամ Ալիև

«Հուսով եմ, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի բանակցությունները տեսանելի արդյունքներ կբերեն: Սակայն Խաղաղության պայմանագրի նախագծի նոր տարբերակներին Հայաստանի մեկնաբանություններում մենք կրկին տեսանք տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»։

Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մանրամասնելով, որ Բաքուն Հայաստանին էր ուղարկել խաղաղության պայմանագրի նախագծի չորս նոր տարբերակ, ՀՀ-ն վերադարձրեցրել էր դրանք իր մեկնաբանություններով: 

Ալիևը նաև ասել է, որ 2020 թվականի եռակողմ հայտարարությունը «ոչ հրադադարի փաստաթուղթ է, ոչ էլ խաղաղության պայմանագիր»։

«Հայերը կարող են ձգձգել գործընթացը, օգտագործել բանակցային ձեւաչափը, որը մեկնարկել է ոչ թե համաձայնության գալու համար, այլ գործընթացը մինչեւ անվերջություն ձգձգելու համար՝ սպասելով ինչ-որ բանի, սպասելով հրաշքի, սպասելով փոփոխությունների։ Կարծում եմ, որ նրանք բաց կթողնեն հնարավորությունը, քանի որ գրեթե երեսուն տարվա օկուպացիան նրանց ոչ մի առավելություն չի տվել: Ընդհակառակը, նրանք կտրված են տարածաշրջանային զարգացումից»,-ասել է Ալիեւը, հաղորդում է АПА-ն։

Ալիեւի կարծիքով՝ Հայաստանը կորցրել է իրապես անկախ երկիր դառնալու հնարավորությունը։

«Ոչ թե ֆորմալ, այլ փաստացի անկախ։ Եվ հիմա նրանք իրենց համար նոր տեր են փնտրում։ Բայց վերջին պատմությունը պետք է նրանց համար դաս լինի։ Ուստի մենք հույս ունենք, որ նրանք դա կհասկանան»,-հավելել է Ալիեւը։

***

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվում է նույնիսկ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը:

«Այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը գոյություն չունի, խաղաղության համաձայնագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ անարդյունավետ է»,-ասել է նա օկուպացված հայկական Շուշի քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, հաղորդում է АПА-ն։ Նշելով, որ Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանը կառուցողականություն կդրսեւորի, Ալիեւն ասել է.

«Ինչեւէ, մենք չենք նախատեսում որեւէ այլ միջոց ձեռնարկել, բացի դիվանագիտական միջոցներից: Եթե խաղաղություն չլինի, հաղորդակցություն չլինի, նրանք կրկին մեկուսացված կլինեն»։

Միաժամանակ Ալիեւը դժգոհել է Մինսկի խմբի անգործությունից։ Ալիեւի կարծիքով՝ իր գոյության ողջ ընթացքում ՄԽ-ն արգասաբեր ոչինչ չի արել։

«Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանը չէր ցանկանում ազատել տարածքները։ Հիմա, երբ նա փաստացի հրաժարական է տվել, մենք այդ մասին շատ չենք խոսի։ Բայց հիմնական պատճառը, թե ինչու հակամարտության խաղաղ կարգավորումն այդպես էլ չստացվեց, այն էր, որ դա չէր ցանկանում Հայաստանը»,-կարծում է Ալիեւը։

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>