ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ժամ առաջ հրապարակեք 44-օրյա պատերազմում նահատակվածների և անհետ կորածների անունները. Գեղամ Նազարյան. Տեսանյութ

Ժամ առաջ հրապարակեք 44-օրյա պատերազմում նահատակվածների և անհետ կորածների անունները. Գեղամ Նազարյան ԱԺ-ում հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ: «Մինչ օրս պաշտոնապես չի հրապարակվել 44-օրյա պատերազմում զոհվածների եւ անհետ կորածների անունները:

Այս հապաղումը միայն լրացուցիչ կասկածներ է առաջացնում, միայն նոր հարցեր առաջացնում: Ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը պաշտոնապես չի հրապարակում զոհված հերոսների անունները: Անունները պետք է հրապարակվեն: Ծննդյան վայրերը պետք է հրապարակվեն: Սա անհրաժեշտություն է: Սա առաջին հերթին հարգանքի տուրք է մեր հերոսներին: Ասում են, թե Զինծառայողների ապահովագրման հիմնադրամում նշված են անունները: Այո, նշված են, բայց սա կառավարության կայքէջը չէ, եւ հետո ոչ բոլորն են վերցրել հիմնադրամի հատկացրած գումարները: Մի հապաղեք, հրապարակեք տղերքի անունները: Հապաղումը, իրոք, անհասկանալի է: Քանի որ այսօր խոսեցի այս խնդրի մասին, մեկ անգամ եւս մեր հասարակության բոլոր անդամներին կոչ եմ անում հարգանքով վերաբերվել հերոսների ծնողներին, ընտանիքի անդամներին: Ես այսօր մեկ անգամ արդեն այս մասին ասել եմ, բայց հիմա եւս կրկնում եմ, մի օգտագործեք հերոս տղերքի ծնողների բարոյահոգեբանական վիճակը, հուզականության բարձր աստիճանը: Հարվածի

տակ մի դրեք ծնողներին, մի մասնակցեք հերոս տղերքին նվիրված միջոցառումներին, միայն նրա համար, որ հերթական փորձն անեք վարկաբեկելու բանակն ու զինվորականներին: Ի վերջո մեր հասարակությունը պետք է հասունանա, լրջանալ, իսկ այդ քայլերից առաջինը պետք է լինի իրական հարգանքը նահատակների ծնողների, ընտանիքի անդամների հանդեպ: Թույլ մի տվեք, որ հերոսների ծնողներն իրենք նախաձեռնեն իրենց որդիներին նվիրված այս կամ այն միջոցառումը: Այն պետք է նախաձեռնի դպրոցը, որտեղ սովորել է հերոսը, համայնքը, որտեղ նա ծնվել եւ մեծացել է, զինկոմիսարիատը, որտեղից նա զորակոչվել է բանակ, զորամասը, որտեղ որ նա ծառայել է: Ու մի վիրավորեք կամ նեղվեք հերոսների այն ծնողներից, որոնք քաղաքականապես ակտիվ են եւ ունեն քաղաքական հստակ հայացքներ:

Մի հարվածեք, մի քաշքշեք հերոս տղերքի ծնողներին բառիս բուն եւ անուղակի իմաստով: Հերոսները մի օր սրբադասվելու են, բայց առանց դրա էլ կյանքը հայրենիքին գիտակցված նվիրվածները սրբեր են: Ու մի վհատվեք, որ հերոսների ծնողների մեջ կգտնվեն քաղաքացիական բարձր գիտակցում ունեցողներ: Միաժամանակ փորձեր մի արեք նահատակների ծնողներին օգտագործել ձեր այս կամ այն ծրագրերով, ի վերջո ձեր իրական մտադրությունները բացահայտվելու են եւ դուք ամաչելու եք ծնողներին օգտագործել փորձելու համար: Մի փորձեք հերոս տղերքի ծնողներին թշնամացնել մեկը մյուսի նկատմամբ, տարածելով կեղտոտ եւ ստահոդ տեղեկություններ, ի վերջո մի օր ճշմարտությունը հայտնի է դառնալու բոլորին եւ դուք ամաչելու եք: Իսկ հիմա կառավարությանը մեկ անգամ եւս կոչ եմ անում՝ ժամ առաջ հրապարակեք 44-օրյա պատերազմում նահատակվածների եւ անհետ կորածների անունները»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>