Դե-ֆակտո իշխանությունների նպատակն իրենց իշխանության բերած Արևմուտքի, առաջին հերթին՝ Թուրքիայի հրամանները կատարելն է
Եթե ՀՀ դե-ֆակտո իշխանություններն իրոք մտածեին Հայաստանի ուժեղացման մասին, ոչ թե Հայաստանի շահերի հաշվին Ռուսաստանին վատություն անելու և Արևմուտքին ծառայելու մասին, ապա կպնդեին, որ վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը։ Առաջին հայացքից այսօրվա պայմաններում դա նույնպես կլիներ պրոարևմտյան և հակառուսական քայլ, սակայն խորքում դա կլիներ իրապես հայկական շահից բխող, քանզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փաստաթղթերում բազմիցս ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման դրույթը։
Իրականում, սակայն, դե-ֆակտո իշխանությունների նպատակն իրենց իշխանության բերած Արևմուտքի, առաջին հերթին՝ Թուրքիայի հրամանները կատարելն է․ թքած, թե դրանից հետո Հայաստանից ինչ կմնա կամ կմնա, թե չէ։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից

