ՀՀ ԱԺ-ն հրաժարվում է նիստ անել արցախցիների հետ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր կմեկնարկեն խորհրդարանի հերթական նիստերը, օրակարգում ընդամենը 16 հարց է ընդգրկված, ընդ որում՝ մեկ տասնյակից ավելի նախագծերը ներկայացված են երկրորդ ընթերցման: Սա նշանակում է, որ այս նստաշրջանը հնարավոր է նույնիսկ օրուկես էլ չտեւի եւ նոն-ստոպ ռեժիմով օրենսդիրները սպառեն օրակարգը, եթե ընդդիմությունը չմասնակցի։
Որոշ տեղեկություններով՝ իշխանությունները հատուկ են նման օրակարգ ձեւավորել: Արցախի շուրջ վերջին անցանկալի զարգացումները մտահոգել են ՔՊ-ականներին եւ նրանք վախենում են հանրային ընդվզումից, չեն ցանկանում ավելորդ հայտարարություններ անել, բորբոքել հանրային լայն զանգվածներին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

