Այսօր սրբավայր դարձած պանթեոններում մեր հերոսների շիրմաքարերը պայքարը շարունակելու, նոր հաղթանակներ կռելու և ապրելու ու արարելու խորհուրդ ունեն միայն
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
2020-ի 44-օրյա պատերազմի օրերին, ինչպես Արցախյան առաջին հերոսամարտի ժամանակ, Հայաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերը իրենց լավագույն որդիներին, ազգի սերուցքն ուղարկեցին Արցախ՝ հայոց հնամենի հողը, բերդաքաղաքը, շեները պաշտպանելու, առաջնագծում անձնուրաց մարտնչող Հայկական բանակի շարքերը լրացնելու։
Նրանցից շատերն իրենց կյանքը տվեցին հանուն Արցախի մղվող ծանր մարտերում։ Եվ այսօր սրբավայր դարձած պանթեոններում մեր հերոսների շիրմաքարերը պայքարը շարունակելու, նոր հաղթանակներ կռելու և ապրելու ու արարելու խորհուրդ ունեն միայն։
Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից

