ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Մեր արժանապատվությունը վերականգելու համար պետք է տեղի ունենա իշխանափոխություն, առանց դրա հնարավոր չէ այս ընթացքը կասեցնել․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ

Ինքը և իր կինը, իր թիմը ամեն օր համոզում են, որ մենք թույլ, անկարող, դասալիք ժողովուրդ ենք, բանակը դավաճանել է, ունենք 11 000 դասալիք, ընդ որում, այս թիվը ասել են Ալիևը և Աննա Հակոբյանը։ Այս մասին Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք պաշտոնապես հարցում ենք արդել՝ ասելով քա՞նի դասալիք կա ու քա՞նի գործ կա, ամենաշատը 150 հոգու մասին էր խոսքը։ Սա նախ պարտությունը իրենց վրայից գցելու և ժողովրդին կոտրելու համար է արվում, իրենց նպատակը մեկն է՝ կոտրել ժողովրդին, որ թույլ, անկարող, դասալիք մարդիկ եք, իսկ առաջին պատերազմը պատահականության արդյունք էր։ Ի՞նչու են դա անում, երկիրը տանում են նոր կապիտուլացիայի, երբ ՀՀ քաղաքացին հարցնի, թե ի՞նչ եք անում, պատասխանեն, որ այլ տարբերակ չկար, դու պետք է նույնիսկ շնորհակալություն հայտնես, որ Երևանը չեմ տվել։ Հիմա ասում են Արարատից հրաժարվեք բավարարվեք Մասիս սարով, վաղը ասելու է բավարարվեք Արագածով կամ Երևանյան լճի հատվածներով։ Այսօրվա բոլոր գործողությունները գնում են մեկ նպատակով՝ ջարդել ժողովրդի դիմադրությունը, ջարդել բանակը, երկիրը տանել կապիտուլացիայի․ Սա փաստ է, այլ ոչ թե չափազանցություն։ Այս իրավիճակում ինչ պետք է անենք։ Պատերազմից հետո ակնհայտ էր, որ մեր արժանապատվությունը վերականգելու համար պետք է տեղի ունենա իշխանափոխություն, առանց դրա հնարավոր չէ այս ընթացքը կասեցնել։ Այս օրերին շատ է խոսվում, որ երկիրը պատերազմի մեջ է, Դուք ընդդիմությունով իրար եք ուտում, յոլա չեք գնում, իրար եք քաշքշում, ասում եք թալանչի, դավաճան, նստեք մի սեղանի շուրջ, եկեք ընդանուր հայտարարի, մենք բոլորս մի նավի մեջ ենք»,-ասաց նա։

Դաշնակացական գործիչը շեշտեց, որ համախմբվել այս իշխանության շուրջ, համագործակցել, գտնել ճանապարհ ստեղծված իրավիճակից դուրս գալու, այդ փուլը անցել են․ «Իրենք ասում են՝ օգնեք մեզ երկիրը հանձնենք, իրենք գնում են այլ ընթացքով։ Օրինակ՝ ԱԺ-ում ներկայացնում ենք հայտարարության տեքստ, որը ունի մի նպատակ, դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, կոչ անել միջազգային հանրությանը Արցախում ստեղծված շրջափակումից դուրս գալու համար, ասում ենք բոլորս միասին հայտարարությամբ հանդես գանք, մերժում են այդ հայտարարությունը, որովհետև ասում են հայտարարության մեջ կա Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը։ Դա ջնջում են, ասում են դրա փոխարեն գրեք Արցախի հայեր՝ մենք կողմ կքվեարկենք։ Այն մարդը, ով ուրանում է Արցախի Հանրապետությունը, Արցախի կարգավիճակը, ժողովրդին տրամադրում է նոր պարտության, շարունակում է քայքայել ու քանդել բանակը, այս ուժի հետ ի՞նչի շուրջ համագործակցենք։ Այստեղ համագործակցության եզր չկա, հետևաբար այն մեղադրանքները, որ գտեք ճանապարհ միասին դուրս գալու, այդ փուլը անցել ենք։ Այդ օրինակները շատ են, որ իրենց կողմից մերժվել են, իրենց հետ այլևս հնարավորություն չկա։ Վիճակից դուրս գալու մի ճանապարհ կա՝ իշխանափոխություն»,-ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ օրվա իշխանությունը ասում է մենք չունենք բանակ, ռեսուրս, չունենք որևէ դաշնակից և պետք է հանձնվենք․ «Այս բառն անընդհատ կրկնում են մի պատճառով, որ ինքն ասում է խաղաղություն, դա խաղաղություն չէ, դա նոր կապիտուլացիա է, իսկ դա նշանակում է հանձնվել, հանձնվելը ունենում է իր հետևանքները։ Ասում է չկա ոչ ճար, ոչ ելք, բայց իրականում կա ելք, պարզապես չկա իշխանություն։ Հինգ տարի առաջ այս օրերին երկրում տարիներով կուտակված տարբեր բարքեր, աընդունելի երևույթներ, մարդկանց բնական պահանջ կար վիճակը բարելավելու։ Օգտվելով տարբեր տեխնոլոգիաներից՝ արտաքին ուժերի մասնակցությամբ գործակալական ցանցի միջոցով, շահարկելով ժողովրդի արդարացի պահանջը, մեր ժողովրդի միջոցով կարողացան մարդկանց լոզունգների տակ հանել փողոց ու զավթել իշխանությունը։ Ինչ էին ասում հինգ տարի առաջ․ խոստանում էին սեր ու հանդուրժողականություն, խոստանում էին արդարություն ու ժողովրդավարություն, բարեկեցություն ու անվտանգություն։ Բաներ, որ ուզում էր ժողովուրդը, ուզում էր ավելի ժողովրդավարական երկրում ապրել, ավելի բարեկեցիկ երկրում ապրել, արդար դատական համակարգ ունենար, ավելի ժողովրդավարություն լիներ, այդ պահանջներով մարդկանց դուրս հանեց փողոց, բայց արդյունքում ունեցանք ինչ, հայ ժողովուրդը երբեք այսքան պառակտված, այսքան ջլատված, այսքան թշնամանք մարդկանց մոտ չի եղել»,-ասաց նա։

Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ հենց առաջին օրից մարդկանց բաժանեցին սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, ու բերեցին թշնամանք ու ատելություն․ «Խոստացան ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, փոխարենը զորքով եկան Աժ՝ պատգամավորներին դահլիճից դուրս հանեն, գրավեն Սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուրդը, բոլոր այն դատավորները, որոնցից շարունակ նախկին իշխանությունների ժամանակ իրենք բողոքել են, այսօր այդ նույն դատավորները՝ Ջանգիրյան Գագոն, Արմեն Դանիբեկյան, բոլոր այդ մարդիկ, ումից ժողովուրդը բողոքել է, ովքեր դատական համակարգից ոչ միայն չհեռացվեցին, այլ այդ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրեցին, իսկ այն դատավորները, ովքեր սկզբունքային են այս ընթացքում հետևողականորեն այդ համակարգից դուրս են մնում»,-ասաց նա։

Աղբյուրը՝ yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>