Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան
20
Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան «Նոր ուժը» ևս դիմեց ՍԴ` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները Պսիխոպաթիայի թեստ՝ Փաշինյանի համար. ազնիվ կլինեք գնահատելիս. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան Իշխանության բարիքները. ի՞նչ ունեցվածքով է ՔՊ-ական պատգամավորը հեռանում ԱԺ-ից. 4 տարում միլիոնների կուտակում և գույքային վերադասավորումներ. «Արմլուր» Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն» Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան «Միասնության թևերը» դիմում է ներկայացրել ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Ի՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան

«Հին ու նոր» Փաշինյանները. ինչո՞ւ չի գնում այն ճանապարհով, ինչ ժամանակին հորդորում էր Սահակաշվիլիին

«Փաստ» օրաթերթը գրում է․ «...Ամեն անգամ, նրա դեմքը տեսնելիս, հիշելու են ...մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն՝ ընդհանուր առմամբ, այնպես էլ՝ երկրի ամեն քաղաքացու: Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից»: Ի՞նչ եք կարծում, սա ո՞վ է ասել և ո՞ւմ հասցեին, ի՞նչ առիթով: Առանց ինտրիգների: Միանգամից հստակեցնենք, որ մեջբերումը Նիկոլ Փաշինյանի հրապարակումից է, ասված է Վրաստանի ու Միխեիլ Սահակաշվիլիի վերաբերյալ: Հրապարակումը, որ համացանցի խորխորատներից պեղել է ֆեյսբուքի օգտատեր Գառնիկ Զաքարյանը, վերջին օրերին սոցցանցի հայկական տիրույթում մեծ ուշադրություն է գրավել, ինչը միանգամայն օրինաչափ է:

Իսկ Նիկոլ Փաշինյանը այդ հրապարակմամբ հանդես է եկել 2009 թվականի մարտի 26-ին, այսինքն՝ երբ դեռ գտնվում էր հետախուզվող մեղադրյալի կարգավիճակում՝ «Մարտի 1-ի» գործով: Հրապարակման թեման այն է, թե ինչ պետք է անի Վրաստանի իշխանությունը, ինչ պետք է անի Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ 2008-ի օգոստոսի 8-ին իր իսկ հրահրած պատերազմում ջախջախիչ պարտություն կրելուց հետո: Նիկոլ Փաշինյանի հրապարակման վերնագիրն ինքնին խոսուն է. «Սահակաշվիլին պետք է հեռանա»: Շրջվենք ու 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարությունն ստորագրած Նիկոլ Փաշինյանին հարցնենք, թե 200910 թթ. Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս էր հիմնավորում Սահակաշվիլու հեռանալու վերաբերյալ իր պնդումը, ինչո՞ւ էր կարծում, որ Վրաստանի այն ժամանակվա ղեկավարը պետք է հեռանա:

Չափսոսանք մեր թերթի տարածքն ու մեջբերենք Նիկոլ Փաշինյանի՝ նշված հրապարակման մեջ նրա բերած հիմնավորումներից մի քանիսը. «Վրաստանը նախորդ տարվա ամռանը (2008-ի օգոստոսին - «Փաստ») ուղղակի ահավոր հարված ստացավ, և սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն՝ իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի՝ հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն: Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից»:

Հիմա 2020-23 թվականների փաշինյանական իշխանատենչության հարուցած մղձավանջի տիրույթում հայտնվածի իրավունքով շրջվենք և 2009-10 թթ. «շարժիչով» Փաշինյանի հրապարակման հիման վրա հարց ուղղենք մեջբերված բավականին հիմնավոր դիտարկման հեղինակին: Հարցը հռետորական է, բնականաբար. «Նիկոլ Փաշինյան, բա որ այդքանը այդքան լավ գիտես, այնքան լավ, որ Սահակաշվիլիին խորհուրդ էիր տալիս, թե ինչ անի, ինչպես վարվի, ավելին՝ բացատրում էիր, թե հակառակ դեպքում ինչ կլինի, հապա ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ ես արդեն ավելի քան երկու տարի ամեն գնով կառչած մնում իշխանությունից, ինչո՞ւ ես կառչել մեր երկրի կոկորդից»: Շարունակենք մեջբերել «հին» Փաշինյանի հրապարակումից. «Ինչ խոսք, Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան և Հարավային Օսիան, բայց և չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից:

Եթե անգամ Սահակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն՝ ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու: Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից»: Լավ, բա այդ ամեն ինչը այդքան պատկերավոր ու դիպուկ գիտակցող Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ ինքը չի վարվում նույն կերպ (առնվազն), ինչպես խորհուրդ է տալիս հարևան Վրաստանի այն ժամանակվա ղեկավար Սահակաշվիլիին ու նրա թիմին:

Երևի միայն այն պատճառով է Նիկոլ Փաշինյանը իր ասածի հակառակն անում, որպեսզի ամեն անգամ իր դեմքը տեսնելիս հիշենք 2020-ի մղձավա՞նջը, 2021-ի մղձավա՞նջը, 2022-ի մղձավա՞նջը, 2023-ի՝ դեռ շարունակվող մղձավա՞նջը, ազգային ստորացո՞ւմը, և այդ մղձավանջի ամենօրյա ցնցումները մեզ զրկեն առաջ նայելու հնարավորությունի՞ց, ապագայի՞ց, գոյության հնարավորությունի՞ց: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին իր բերած աղետները քիչ են թվում, նա ուզում է կործանել Հայաստանն ընդհանրապես, զրկել ապագայից բոլորին: Այդպե՞ս հասկանալ այն իրողությունը, որ ինքը անում է տրամագծորեն հակառակը նրա, ինչ ասում էր Սահակաշվիլիին: Իսկ ուրիշ ինչպե՞ս հասկանալ: Հա, մի մեջբերում էլ «հին» Փաշինյանի հրապարակումից. «...Բայց այսօր, ահա, ստեղծվել է մի վիճակ, որ պետք է ազնիվ և շիտակ պատասխանել հետևյալ հարցին. այլևս ի՞նչ կարող է տալ Սահակաշվիլիի իշխանությունը Վրաստանին»:

Պետք է շատ հանգիստ ու գործնականորեն պատասխանել նմանօրինակ հարցին, թե՝ այլևս ի՞նչ կարող է տալ Փաշինյանի իշխանությունը Հայաստանին: Եթե այդ իշխանությունը շարունակվի, այն Հայաստանին, ամբողջական կործանումից բացի, թրքացումից բացի, ուրիշ ոչինչ չի կարող տալ: Կարճ ասած, ոչինչ չի կարող տալ, բայց կարող է խլել ամեն ինչ, իսկ առաջին հերթին՝ որպես պետականություն և որպես ազգ գոյություն ունենալու մեր իրավունքը: Դատելով թիկնազորքով շրջելուց, ծաղիկների մեջ պայթուցիկ որոնելուց և ախտորոշման ձգտող այլ դրսևորումներից, Փաշինյանը սահակաշվիլիանալու ճանապարհին է, բայց որևէ ցանկություն չունի անել այն, ինչ ժամանակին հորդորում էր Սահակաշվիլիին: Գուցե վերջինիս՝ ներկա վիճակն է նաև անհանգստացնում...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>