Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Պատերազմ Արցախում
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

Ֆրանսահայ լրագրողը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ կապված բացահայտումներ է անում

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն շուտով պաշտոնանկ կարվի։ Այս մասին բազմաթիվ սկանդալային հրապարակումներ կան «Թվիթեր» սոցիալական կայքում։ Տեղեկատվություն կա, որ դեսպանի պաշտոնանկությունն օրերի հարց է, և նույնիսկ հայտնի է արդեն նոր դեսպանի անունը՝ Օլիվիե Դեկոտինիե։ Այս պահին վերջինս զբաղեցնում է Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) Ֆրանսիայի հյուպատոսի պաշտոնը։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի մոտալուտ պաշտոնանկության պատճառը կարող է լինել ֆրանսահայ ճանաչված լրագրող Լեո Նիկոլիանի հրապարակած HSBC բանկի փաստաթուղթը, որը պտտվում է թվիթերյան հարթակներում, և որից երևում է, որ դեսպան Անն Լույոյի հաշվին 2022 թվականի նոյեմբերի 25-ին 3 մլն 100 հազար ԱՄՆ դոլար գումար է նստել։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ Հայաստան սպասվող այցի նախօրեին սա կարող է մեծ արձագանք ստանալ։ Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի ԱԳ նախարարը Երևանում կլինի ապրիլի վերջին։ Մեր հարցերին պատասխանելով, Լեո Նիկոլիանն ասաց, որ սկանդալային փաստաթուղթը ստացել է իր աղբյուրներից։ «Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը բանկային հաշիվը գաղտնի է բացել։ Նա իրավունք չուներ նման հաշիվ ունենալ։ Միայն Ֆրանսիայում կարող էր ունենալ։ Բայց անգամ եթե ունի, ապա նա պարտավոր էր հայտարարագրել այդ հաշիվը։ Որտեղի՞ց դեսպանին այդ 3 մլն դոլարը։ 1 մլն-ն նա ստացել է «Վեոլիա ջուր» ընկերությունից, իսկ 2 մլն դոլարը՝ Ադրբեջանից»,-սենսացիոն բացահայտում է անում Լեո Նիկոլիանը։

Ֆրանսիայի դեսպանատան մամուլի պատասխանատուն մեզ հետ հեռախոսազրույցում այս տեղեկատվությունը հերքում է, հղում կատարելով ոչ այնքան ճանաչված Courrier d’Erevan էլեկտրոնային պարբերականի վրա։ «Մենք հերքումն ուղարկել ենք Courrier d’Erevan, մեր ֆեյսբուքյան էջում էլ իրենց հրապարակումը տեղադրել ենք»,-հայտնեց դեսպանատան մամուլի պատասխանատուն։ Բացում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջը և կարդում ենք․ «Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ֆրանսիայի դեսպանության պատասխանը Le Courrier d'Erevan-ին՝ դեսպան Անն Լույոյի հասցեին ուղղված կեղծ լուրերի վերաբերյալ։ Դեսպան Անն Լույոյի հասցեին ուղղված զրպարտչական և չարամիտ լուրերը որևէ հիմք չունեն։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը պաշտոնապես հերքում են դրանք և դատապարտում են կեղծ փաստաթղթերի օգտագործումը։ Դեսպանն իրեն իրավունք է վերապահում հարցին տալ իրավական ընթացք: Դեսպան Անն Լույոն աշխատում է Երևանում՝ ծառայելով ֆրանս-հայկական հարաբերություններին և մեր երկու երկրների բարեկամությանը»։

Մամուլի պատասխանատուին հարցրինք, թե ինչ լրատվամիջոց է Courrier d’Erevan-ը, ինչ կապ ունի դեսպանատան հետ, և ինչու դեսպանատունն իր հերքումը չի տեղադրում իր դեսպանատան պաշտոնական էջին, հստակ տեղեկություններ չի նշում, թե ինչն է հերքում, այլ տարածում է ինչ-որ պարբերականի նյութ։ «Courrier d’Erevan-ը ֆրանսիական մեդիա է Հայաստանում։ Պաշտոնական կայքում հերքումը չկա։ Մեզ հարցում են արել, ոնց որ դուք։ Մեր դեսպանատան էջը մտեք, կտեսնեք»,-ասաց մամուլի պատասխանատուն։

Բայց մեր նշած տեղեկությունը միլիոնավոր դիտումներ է հավաքում սոցհարթակներում, ինչո՞ւ ձեր պաշտոնական կայքում չեք դնում հերքումը։ «Թույլ տվեք մենք որոշենք, հա՞։ Մեզ գրավոր հարցում են ուղարկել, մենք պատասխանել ենք։ Մենք հերքում ենք այդ բոլոր տեղեկությունները։ Լեո Նիկոլիանին այդքան կարևորություն տալ ու կայքում դնել նման տեղեկատվություն, կարծում եմ՝ սխալ է։ Ոմն Լեո Նիկոլիանի կողմից, ով պրոկրեմլյան կերպար է և պատմություններ է հորինել` կեղծ զրպարտանքներ դեսպանի հանդեպ»,-ասաց պատասխանատուն։

Ի դեպ, Լեո Նիկոլիանը Ֆրանսիայում բավականին հայտնի բլոգեր, հետաքննող հեռուստալրագրող է։ Նրա հրապարակումները սոցցանցերում տասնյակ միլիոնների հասնող դիտումներ են հավաքում։ Նա սերտ կապեր ունի Հայաստանի հետ։ 90-ականներին, որպես ռազմական լրագրող, եղել է Հայաստանում, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, բազմաթիվ սյուժեներ ունի՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ նկարահանած։ Հարցազրույցներ ունի Հայաստանի բոլոր նախագահների հետ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի, երբ վերջինս թերթի խմբագիր էր։ Լեո Նիկոլիանը, որպես մեկնաբան և հանրային գործիչ, հարցազրույց է տվել ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությանը, որի ընթացքում Ռուսաստանին պաշտպանող մի շարք հայտարարություններ է արել, աշխատել է աֆրիկյան, արաբական մեդիայի հետ՝ իբրև ֆրանսիացի լրագրող։

Փորձեցինք հասկանալ, թե ինչ լրատվամիջոց է Courrier d’Erevan կայքը։ Կայքի ղեկավարը՝ Զառա Նազարյանը, 90-ականների վերջին աշխատել է Փարիզում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը։ Էդուարդ Նալբանդյանի պաշտոնավարման տարիներին եկել է Հայաստան և աշխատել ՀՀ արտգործնախարարությունում, ապա ազատվել է աշխատանքից և հիմնել Courrier d’Erevan կայքը։ Կայքը ֆինանսավորվում է Ֆրանսիայի դեսպանատան կողմից»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>