Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Փաշինյանն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են (տեսանյութ)
14
Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երեխաների միջազգային առևանգման դեպք. Բելգիայից Հայաստան տեղափոխված երեխաները վերադարձվել են Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Հարբած եղջերուներ են նկատվել ԿամԱԶ-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Պեկինն առանձնահատուկ շքեղ ընդունելություն է կազմակերպել Թրամփի համար Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Չգցելով կլասը՝ հարկ եմ համարում պատասխանել ՔՊ-ի վախերը՝ նկարների հետ «մենամարտը» շարունակվում է (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին ԿԸՀ-ն արձագանքել է ուսուցիչների և աշակերտների՝ դասի ժամին ՔՊ քարոզարշավին մասնակցելուն. «գործեք օրենքի շրջանակներում» Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Փաշինյանի պարագայում չկա որևէ բովանդակային խոսք, զրոյական են ծրագրային կետերի վերաբերյալ շեշտադրումները ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտրի արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը Լավ, ինչքա՞ն կարելի է սենց փնթի ձևով աշխատել (տեսանյութ) Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Կարբի գյուղի դպրոցում հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է և հոսպիտալացվել Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի. Hetq.am Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Փաշինյանն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են (տեսանյութ) Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել «Հրապարակվել են թարմացված ցուցակները, որտեղ շատերի ընտրատեղամասերը փոփոխված են». Գոհար Մելոյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ստանձնած պարտավորությունները․ Արցախի ԱԳՆ

Արցախն ավելի քան 4 ամիս իր գործակալների միջոցով անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։ Հերթական անգամ ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։ Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն Ադրբեջան պետության ուղղակի և միանշանակ համաձայնությունն է՝ Լաչինի միջանցքի նկատմամբ բացառիկ վերահսկողություն փոխանցել ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։

Հրադադարի հաստատումից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները։ Սակայն անցակետ տեղադրելու մասին ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը վկայում է Բաքվի՝ տվյալ փաստաթղթով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մտադրության մասին։

Այս համատեքստում ակնկալում ենք ինչպես լայն միջազգային հանրության, այնպես էլ Եռակողմ հայտարարության կողմերի և, առաջին հերթին, հայտարարության իրականացման երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության միանշանակ և համարժեք արձագանքն ու գործուն քայլերը՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու, Լաչինի միջանցքը բացելու, Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումն ու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Ակնհայտ է, որ անցակետի տեղադրումով Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել կատարյալ անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում իր կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը։ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն չի թաքցնում իր ցեղասպան գործողությունները, այլև նախօրոք ազդարարում է դրանց մասին՝ չարժանանալով միջազգային հանրության դատապարտմանը կամ հակազդեցությանը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումներն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդների ջանքերի և հայտարարությունների պայմաններում։ Ադրբեջանը, ըստ էության, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն օգտագործում է որպես գործիք՝ բացառելու ներգրավված պետությունների կողմից իր հանցավոր քաղաքականության կանխարգելմանն ուղղված հնարավոր միջոցների իրականացումը։

Եռակողմ հայտարարության կողմ չհանդիսացող, սակայն միջազգային խաղաղության և անվտանգության, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար պատասխանատվություն կրող պետությունների կողմից համարժեք արձագանքի բացակայությունը և Ադրբեջանի անօրինական պահանջները քննարկելու առաջարկները հավասարազոր են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության թողտվությանը։ Ավելին, Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ՝ փորձ է օրինականացնել դրանք և, ըստ էության, ծառայում է Բաքվի հանցավոր ծրագրերի խրախուսմանը:

Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ վճռական քայլերի իրականացումը հրամայական է։ Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները և վերջ դնել Արցախի էթնիկ զտման և նրա ժողովրդին ոչնչացնելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>