«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ)
7
Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ) Հարգելի՛ վարորդներ, մի՛ տրվեք ապօրինի հրամանների ու քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք (տեսանյութ) ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը (տեսանյութ) Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ) Ավանի այս հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել (տեսանյութ) Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց 18-ամյա Դավիթը թույլ է, կանգնել չի կարողանում, մորը թույլ չեն տալիս տեսակցել. փաստաբան (տեսանյութ)

Թուրքիայի ծրագրում ոչինչ չի փոխվել, և դա արվում է հենց այս շենքում նստած դավաճան Փաշինյանի ձեռքով․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ Ջահերով երթի ժամանակ․

Հարգելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, պահանջատեր ու զինակից հայություն, այսօր այստեղ ենք հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար։

Շուրջ 25 տարի է,ապրիլի 23-ին, ՀՅ Դաշնակցության երիդասարդական և ուսանողական միությունները կազմակերպում են պայքարի խորհրդանիշ ջահերով երթ: Կային տարիներ, որ սա միայն երիտասարդների երթ էր, որինա միանում էին մեր հազարավոր հայրենակիցներ։ Այժմ այն վերաիմաստավորվել է և դարձել համազգային պայքարի և միասնականության երթի:

Սիրելի հայրենակիցներ վերջին տարիներին Ջահերով երթին մասնակցում ենք ոչ սովորական հույզերով ու ապրումներով. 2020 թ. պատերազմը, Արցախի մեծագույն մասի հանձնումը թշնամուն, մեր հազարավոր հայորդիների նահատակությունն և երկրի առջև կանգնած ներկա մարտահրավերները, արմատապես փոխել են իրավիճակը: Հայոց Ցեղասպանությունից 108 տարի անց, ՀՀ իշխանությունը կատարելով թուրք-ադրբեջանական նախապայմանները ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարից, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ իրավունքների պաշտպանության սահմանադրական իր հանձնառությունից, հրաժարվում են Արցախից ու Հայրենիքի դարպասները բացելով թշնամու առաջ , խաղաղության անվան տակ , ժողովրդին տանում նոր ցեղասպանության: Բայց արդյո՞ք մեր հազարամյակների պատմության մեջ բազմաթիվ պարտություններ ու վայրիվերումներ տեսած ազգը կարող էր այսպիսի մղձավանջի մեջ հայտնվել, արդյո՞ք ծանր պարտություններից, Ցեղասպանության մոխիրներից հառնած ու ընդամենը 3 տարի անց փառավոր հաղթանակներ կերտած, պետականություն վերականգնած ազգը կարող էր այսքան ընկճվել և հուսահատվել, թեկուզ ծանր, թեկուզ ամոթալի, թեկուզ պարտադրված, թեկուզ կազմակերպված ու ստորացուցիչ պարտությունից:

Պատասխանն է՝ ո՛չ: Ո՛չ, որովհետև անգամ ամենածանր պահերին մեզ հաջողվել է պահպանել մեր երազանքը։ Արաքս գետն անցող հայ գաղթականները պահպանել են թագավորություն ունենալու երազանքը, տունը այրված, երեխաներին կորցրած հայ մայրը իր հետ ամեն գնով փրկել է հայկական մատյանները, երազելով, որ մի օր դրանք նորից հայ սերունդներ կկրթեն, աշխարհի տարբեր անկյուններում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը պահպանել են իրենց լեզուն ու կրոնը, ինքնությունն ու մշակույթը, երազելով հայրենիք վերադարձի մասին։ Ուրեմն հայկական երազանքի պահպանումը, հայկական պետություն ունենալու կամքը մեզ ուղեկցել է դարեր շարունակ ու ապրեցրել մեր ազգը, ստիպել հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ուրեմն ինչ է կատարվում այսօր։ Մեզնից փորձում են խլել հենց այդ երազանքը։ Մեզ ստիպում են հրաժարվել հայկական հարցից, հայկական պահանջատիրությունից, մեր անցյալից, որպեսզի գողանան մեր ապագան, մեզ բաժանում են նախկիների - նորերի, սևերի - սպիտակների, հայաստանցիների- արցախցիների, տեղացիների և սփյուռքահեյրի, որպեսզի ավարտին հասցնեն հայ ժողովրդի ոչնչացման հրեշավոր ծրագիրը։

Մեզ հեռացնում են մեր արմատներից, հարձակվում են մեր ինքնության հիմքերի վրա, մեր եկեղեցու վրա, որպեսզի զրկեն ուժի աղբյուրից։ Եվ դա անում են մի պարզ պատճառով, որովհետև Թուրքիայի ծրագրում ոչինչ չի փոխվել, և դա անում հենց այս շենքում նստած , դավաճան, թրքահպատակ, հակահայ սրիկա Նիկոլ Փաշինյանի ձեռքով ու անմիջական մասնակությամբ: Սիրելի հայրենակիցներ Իսկ ի՞նչ կարող ենք մենք հակադրել թշնամական այս ծրագրին։ Այս հարցին պատասխանում է մեր պատմությունը, այս հարցին պատասխանում են հայրենիքի համար նահատակված մեր հերոսները: Այս հարցին պատասխանում է 130 օր շրջափակման մեջ գտնվող Արցախը։ Եվ այդ պատասխանը մեկն է՝դիմադրություն և պայքար։ Մեր ընտրությունը ցեղասպանության կամ հերոսական ինքնապաշտպանության միջև է, մեր ընտրությունը ստրկացման կամ արժանապատիվ կյանքի միջև է, մեր ընտրությունը կյանքի կամ մահվան միջև է։ Հետևաբար մենք այլ ընտրություն չունենք: Մենք պետք է ընտրենք ինքնապաշտպանության, պայքարի և արժանապատիվ կյանքի ճանապարհը: Սիրելի հայրենակիցներ մեր ժողովուրդը նույն ժողովուրդն է, որ հաղթեց Սարդարապատում և վերականգնեց իր պետականությունը, մեր ժողովուրդը նույն ժողովուրդն է, որի զավակները պատժեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, մեր ժողովուրդը Արցախյան առաջին պատրեազմ հաղթած, Ապրիլյան պատերազմին թշնամուն դիմագրված նույն ժողովուրդն է։ Ուրեմն ապրելու, թշնամուն դիմագրավելու մեր որոշումը միանգամայն իրատեսական է։ Ուրեմն ստում են և դավաճան են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ մենք թշնամուն դիմագրավելու հնարավորություն չունենք, և պետք է հանձնվենք: Տարբեր կայսրություններ, բռնակալներ, շատ ավելի հզոր թշնամիներ պայքարել են Արարատի ստորոտում իր տունը կառուցող մեր ժողովրդի դեմ, գուցե ինչ-որ պահ նրանց թվացել է, որ կարողացել են հաղթել և ծնկի բերել մեզ, բայց հիմա մենք կանգնած ենք մեր հողում, կանգնած ենք թշնամական հարվածներին դիմագրավող մեր պետության հրապարակում, գտնվում ենք շրջափակման մեջ,բայց կանգուն ենք: Դիմում եմ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին։

Ներեղություն եմ խնդրում յուրաքանչյուրիցդ, որ դեռ մեր և ձեր ճագատագիրը Արցախում և Հայաստանում որոշում են թրքահպատակները: Մեր վճռական ներկայությունը այստեղ,, պայքարին մեր զինվորագրումը, դեռևս բավարար չէ,բայց ապացույց է , որ դուք մենակ չեք, Մայր Հայրենիքը ձեռքերը չի լվացել Արցախից։ Մենք միասին ենք, մեկ բռունցք ու ուժ։ Սիրելի հայրենակիցներ, մենք ոչ միայն կարող ենք, այլ պատրավոր ենք շրջելու մեր պատմության այս սև էջը։ Մենք դա պարտական ենք մեր նահատակներին, մեր հերոսներին, մեր վրիժառուներին, բայց նաև մեր զավակներին և ապագա սերունդներին։

Պետք է կկրկնեմ այն ինչ ասել եմ մեկ տարի առաջ աս հարթակից- Կլինե՞նք համարձակ, միասնական, ըմբոստ,չենք խուսափի պատասխանատվություն ստանձնելուց, մեզ կհիշեն որպես պատմության անիվը շրջած, հաջորդ սերունդներին ապրելու, արարելու հայրենիք փոխանցած սերունդ։ Եթե ոչ՝ վախկոտի խարանը բոլորիս շիրիմների վրա է լինելու ,անխտիր: Հանդուրժելո՞ւ ենք այդպիսի ճակատագիր։ Ոչ։ Ուրեմն պայքար, Ուրեմն, չերկնչենք և չվախենանք թշնամու թվաքանակից, չնահանջենք մեր արդար պայքարից,ամեն ինչ վերջացած չէ, գլխավոր կռիվը դեռ առջևում է, համախմբվենք, մի կողմ դնենք քաղաքական,կուսակցական,անձնական բոլոր տեսակի հարցերը,համախմբվենք և մեր երկրից դուրս շպրտենք ներքին և արտաքին թշնամուն: այդտեղ է մեր վերածննդի, մեր փրկության ջահը և հույսը: պայքար ,պայքար Հանուն սրբադասված մեր նահատակների։ Հանուն Հայաստանի, Հանուն Արցախի, հանուն հայկական նոր զարթոնքի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>