Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Ոչ ոք Սուրբ Եկեղեցուց առավել չգիտե խորհուրդն ու արժեքը ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ. Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, գրում է.

«Հայրենի երկրի հարազատ և ճշմարիտ իշխանությունը երբեք չի կարող հակառակվել իր հոգևոր ծնող Հայոց Եկեղեցուն Հայոց պատմության մեջ կար երանելի ժամանակ, երբ Հայոց թագավորներն ու իշխանները՝ Հայաստանի ղեկավարները, Աստվածաշնչից տեղիներ էին մեջբերում ոչ թե իրենց սին հպարտությունն ի ցույց դնելու, այլ օտարաց առջև իրենց հարազատ, Ազգային Եկեղեցին ու սուրբ հավատքը պաշտպանելու համար: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որ իր աստվածային զորությամբ հոգևորապես ծնում ու սնում է հայ քրիստոնյային, իր սուրբ խորհուրդներով իրագործում է նրա հոգու փրկությունը՝ կատարյալ կերպով գիտե Աստվածաշունչ մատյանն ու այդ Սուրբ Գրքի մեկնաբանությունը: Եվ կարիք չկա, որ որևէ մեկը, այս դեպքում ՀՀ վարչապետը, ընկնելով բողոքական հորձանուտի մեջ՝ հանդես գա աստվածաշնչական տեղիների կամայական, սխալ մեկնաբանությամբ...

Ցավալի իրավիճակ է, շատ-շատ ցավալի: Մի՞թե այդքան դժվար է ընկալել, որ մեր Ազգային Եկեղեցին, ով կատարյալ կերպով տեսնում է գալիքը, իր ամեն մի գործը, խոսքը կատարում ու հնչեցնում է ի շահ հայ ժողովրդի և ի շինություն ու հարատևումն Հայաստան աշխարհի: Ոչ ոք, ամենապարզ քաղաքացուց մինչև վերին պաշտոնյան, Սուրբ Եկեղեցուց առավել չգիտե խորհուրդն ու արժեքը ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ. մի՞թե հայ հոգևորականը չէ Սուրբ Սեղանից և ամեն աստվածապաշտական արարողության ժամանակ «Խաղաղություն ամենեցուն» ասելով՝ բաշխում այդքա՜ն ցանկալի ներքին ու արտաքին խաղաղությունը: Բայց ի՞նչ գնով է տրվում այդ խաղաղությունը... աստվածուրացությա՞ն, աստվածամարտությա՞ն, աստվածային տնտեսության մասնատման ու խորտակմա՞ն:

Ո՛չ, երբե՛ք, այլ՝ ամենայն սուրբ ավանդի պահպանմամբ: Իսկ այսօր Հայոց Եկեղեցուց դուրս պահպանվո՞ւմ է մեր ազգային սրբազան ավանդը, կերտվո՞ւմ է հայի նկարագիրը, հա՞յն է տերը դառնում իր Հայրենիքի ու իր իսկ ճակատագրի... Իշխանության ծանր բեռը կրող ամեն ոք պետք է տեսիլք ու երազ ունենա, և այդ ամենը պետք է ներդաշնակ լինի համազգային տեսիլքին ու երազին. հակառակ դեպքում տվյալ իշխանավորը չի՛ կարող ծառայել Ազգի գերագույն շահերին, չի՛ կարող տեր ու պաշտպան լինել իր ազգային հաստատություններին ու ժառանգությանը: Գիտցած թող լինի ամեն ոք, որ հայ իրականության մեջ միմիայն Հայոց Եկեղեցին քաջ գիտե հարազատ Երկրի, Հայրենի ինքնիշխան պետության խորհուրդը, արժեքն ու կենսական անհրաժեշտությունը: Եվ այս ոգով դարեր շարունակ զորակից ու լծակից է եղել Հայոց պետությանը և իր ամեն կարելին ի սպաս է դրել Հայրենիքի ու Ազգի զոհասեղանին: Իսկ ի պահանջել հարկի, այո, որպես Ամենազոր Աստծո արդար ձայն, մարգարեական սաստիկ խոսք՝ զգուշացրել, հորդորել, խրատել ու հանդիմանել է թե՛ պարզ հավատացյալին, թե՛ ամենաբարձր պաշտոնյային: Եվ նրանք, ովքեր եղել են ճշմարիտ քրիստոնյաներ, անդրադարձել, գիտակցել և ուղղվել են՝ մնալով հավատարիմ Սուրբ Ավետարանին, մնալով հավատարիմ ազգային ուխտին: Արդ, պատվարժան իշխանավորներ, մինչ ձեզ տրված ժամանակավոր իշխանության մասին ճառելը՝ նախ, խոսեցեք ձեր այն գործերի մասին, որոնք ուղղված են ի շինություն Հայաստան երկրի, ի պայծառություն ազգային կյանքի, ի նպաստ հայոց հոգևոր, մտավոր ու մարմնավոր անվտանգության: Եթե, արդարև, լինեին այդ գործերը՝ չէին լինի այս օրերին հնչած Ձեր ունայն խոսքերը...

Վե՛րջ տվեք մանկամտությանը, վե՛րջ տվեք խլությանն ու այս համատարած վատությանը, և, որպես հարազատ զավակները Ձեր Մայր Եկեղեցու՝ լսեցեք աշխարհի քաոսում բարձր հնչող արդար, արթնացնող ու հոգեշահ խոսքերը Սուրբ Էջմիածնի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>