Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի
3
Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Պատերազմ Արցախում
Պենտագոնը հայտարարել է, որ Թրամփը Գերմանիայից դուրս է բերում զորքերն՝ ի պատասխան «անարդյունավետ հայտարարությունների» Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում. Սիվիլնեթ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանն iLur-ի հարցին Թալինում համայնքապետը, որը նաև ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. «Փաստինֆո» Զելենսկին վաղը կգա Հայաստան․ Փաշինյանն է հրավիրել Քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը ««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրում հյուրընկալվել էին ասորի համայնքի ներկայացուցիչները Ի տարբերություն տարբեր հեղինակավոր կառույցների և երկրների, հայաստանյան ռեժիմը խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը. Աբրահամյան Ծիծաղելի է, բայց մյուս կողմից պարզապես տխուր և մտահոգիչ. Բադալյանը Գևորգ Պապոյանի՝ Wildberries-ի մասին արած հայտարարության վերաբերյալ Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտրելու» ժամանակը (տեսանյութ) Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառը Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին․Քերոլայն Քոքսի բաց նամակը Փաշինյանը Հայաստանում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է իրականացնում, դրա համար պետք է ցանկացած արդարացում գտնի Ադրբեջանի գործողությունները Արցախում արդարացնելու համար․ Ստեփան Դանիելյան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գագաթաժողովը Երևանում․․․ Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Հունիսի 7-ը՝ 1918-ի մայիսի 28-ի նման Սարդարապատի ճակատամարտ է. Հայկ Նահապետյան Նիկոլ, եթե մեծամասնություն ունեցող տղա ես, ինչի ես Կանդազ «փակում». Տիգրան Քոչարյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ․ Հաջիև Եվրո-կոլապս. մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը Հայաստանում նվազել է 5.2 %-ով, իսկ արդյունաբերական ապրանքների գները աճել են 9.2 %-ով. ՎԿ Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու տեղեկության վերաբերյալ

Անհրաժեշտ է ձևավորել նոր Կառավարություն, քանի չենք անցել անշրջելիության բոլոր կետերը. Ռուստամյան. Տեսանյութ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության՝ 2022 թվականի գործունեության կատարողականի արդյունքները․ մինչ բուն ելույթին անդրադառնալը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն ասաց․  

«Ուզում եմ կարճ խոսքով դիմել բոլոր նորաթուխ նժդեհականներին և բոլոր նրանց ովքեր փորձում են անընդհատ դասեր տալ դաշնակցությանը․ նկատի ունեցեք, որ խոսքը՝ 133-ամյա կենսագրություն ունեցող և կենսունակ կուսակցության մասին է , ավելի ճիշտ կլինի դասեր քաղեք, ոչ թե դասեր տաք, այլապես կնմանվեք այն երեխաներին, որ փորձում են սովորեցնել իրենց հորը, թե՝ ինչպես պետք է երեխաներ ունենալ»։

Այդուհետ պատգամավորը հանդես եկավ բուն ելույթի խոսքով․     

«Քննարկվում է Կառավարության ծրագրի կատարողականը, բայց գլխավոր հարցն այն է, թե որ ծրագրի մասին է խոսքը, այն ինչ  թղթի վրա գրված է, թե այն ինչ  կատարվում է իրականում: Որ սրանք իրարից էապես տարբերվող ծրագրեր են, փաստել են բազմիցս հենց իրենք՝ գործող իշխանությունները իրենց հնգամյա գործունեության ընթացքում, երբ շարունակաբար ասել ու խոստացել են մի բան, բայց արել են բոլորովին այլ բան կամ դրա ճիշտ հակառակը: Դրա ամենավառ օրինակը իրենց իսկ նախընտրական ծրագրի կարեւորագույն խոստումներից հրաժարվելն է:

Բայց ամենակարեւորը.

Այս ընթացքում մշտապես գործի է դրվել սեփական սխալների ու ձախողումների համար մեղադրանքներից խուսափելու ամենափրկիչ միջոցը՝ տեղի -անտեղի համեմատվելով նախկինների հետ, սեւացնել անցյալը, որ լուսավոր երեւա ներկան:

Չգիտեմ, գիտակցում են արդյոք, որ երբ մարդ փորձում է արդարանալ ուրիշների գործած մեղքերը հիշատակելով նմանվում է նրան, ով փորձում է մաքրվել ցեխաջրով լվացվելու միջոցով:  Ավելին, գիտակցում են արդյոք, որ կարելի է մեկին մշտապես խաբել, մարդկանց մի մասին խաբել մի որոշ ժամանակ, բայց մի ողջ  ժողովրդի մշտապես խաբել անհնար է եւ ամեն ինչ վաղ թե ուշ բացահայտվելու է:

Բացահայտվելու է գործող իշխանությունների իրական ծրագիրը: Որ  նրանց այսպես կոչված խաղաղության գործընթացը մեզ տանում է դեպի նոր կապիտուլյացիայի:

Այս իրողությունը փորձ է արվում խնամքով քողարկել եւ այն կդրսեւորվի ինչպես սովորաբար պատահում է բոլորիս կատարված փաստի առջեւ կանգնեցնելուց հետո միայն: 

Գործընթացն էլ ձգձգվում է սոսկ այն պատճառով, որ դեռեւս պարզ չէ թե մենք որքան պիտի զիջենք, որ այլեւս վերջնական լինի: Կարծես չենք հասկացել, թե ինչի մասին է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը»:  Կարծես մեր ամեն սերունդ պարտավոր է սեփական փորձով համոզվել , որ թուրք-ադրբեջանական ախորժակը սահմաններ չի ճանաչում եւ չի բավարարվում քանի  անձնատուր չենք եղել ամբողջովին եւ առանց սակարկելու:

Սակայն ամենաաղետաբերն այն է, որ անգամ այս պայմաններում այս իշխանությունների երեւակայությունը թույլ է տալիս սա ներկայացնել որպես խաղաղության գործընթաց: Այսինքն մեզ ոչնչացնել ցանկացող թշնամին անդադար մեզ հետ խոսում է  պատերազմի լեզվով, իսկ գործող իշխանությունները մեր ժողովրդին  պատրաստում են խաղաղության: Ամեն օր մեզ թմրեցնում են քարոզելով, թե խաղաղությունն է, որ բերելու է պաշտպանվածություն եւ անվտանգություն:

Այնինչ հենց ինքը՝ խաղաղությունը պաշտպանության կարիք ունի: Անվտանգությունից է բխում խաղաղությունը: Իսկ թշնամու բարեհաճությամբ ստացած կարծեցյալ անվտանգության երաշխավորը ոչ թե դու, այլ թշնամիդ է լինելու:

Այդպես հաստատված խաղաղությունը ուրիշ անուն ունի՝ նվաստացում եւ ստրկություն:

Այս մեծագույն խաբկանքն ու կործանարար ընթացքը իշխանությունները փորձում են ներկայացնել որպես միակ ճշմարիտը եւ այլընտրանք չունեցողը: Դրա համար գործի է դրված ողջ պետական մեքենան՝ մի կողմից քարոզելու , որ ճար ու հնար չկա քան զիջել ինչ-որ մեզանից պահանջվում է, իսկ մյուս կողմից՝ դա փաստելու եւ դրանում համոզելու համար անել ամեն ինչ կոտրելու մեր դիմադրության ոգին,  սպառելու պայքարի հնարավորությունները եւ ժողովրդին պահելու անճարության մեջ:

Ինչպես է դա կատարվում:

Դեռեւս 1988թվականից սկսած մեր նորագույն պատմության ընթացքում ձեւավորված երկու հայկական պետությունների ազատությունը, անկախությունը եւ միասնականությունը ձեռք է բերվել եւ պահպանվել   Հայաստանի եւ Արցախի անկախության մասին հռչակագրերի, Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնության, մարտունակ բանակի, եկեղեցու եւ համազգային կառույցների շնորհիվ: Այս իշխանությունները համարելով դարակազմիկ եւ գերակա նշանակություն վերագրելով 2018թվականի իրադարձություններին՝ հետեւողականորեն նսեմացրել են այս համազգային ձեռքբերումներն ու մսխել դրանք: Հիրավի մեր օրերում արդեն անկախության վերոնշյալ  հռչակագրերը մերժված են եւ արհամարհված, հաղթանակած բանակը՝ պարտված  եւ վարկաբեկված, եռամիասնությունը՝ խաթարված  եւ պառակտված, եկեղեցին եւ համազգային կառույցները՝ հետապնդված եւ հալածված:  

Ըստ այդմ՝ թշնամու երազած լավագույն պայմանները  ստեղծված են: Եվ այս վիճակը ստեղծած վարչախումբը հանրությանը ուզում է համոզել, թե այլընտրանք չկա եւ եթե կա մեկը, որ ստեղծված վիճակում կարող է մի բան անել, դա հենց իրենք են:

Իսկ այս իշխանության օրոք անելու մեկ բան է մնում, որի մասին օրնիբուն խոսում են այս իշխանությունները՝  ստորագրել մի նոր կապիտուլյացիա  եւ այն հանրությանը մատուցել որպես խաղաղության պայմանագիր: Դրա համար անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ տարանջատել Հայաստանի եւ Արցախի անվտանգության խնդիրները եւ ազատվել Արցախի հարցից: Փոխարինել ինքնորոշման իրավունքը համամարդկային  ընդհանուր իրավունքներով, իսկ հակամարտությունը  կարգավորելու միջազգային բանակցային ձեւաչափը փոխարինել Բաքու-Ստեփանակերտ միջազգային ինչ-որ անորոշ մեխանիզմներ ենթադրող շփումներով:

Ակնհայտ է, որ այսպիսի պայմաններով ձեռք բերված խաղաղություն կոչվածով Արցախը շատ արագ կհայաթափվի եւ կվերածվի Նախիջեւանի, բայց առանց որեւէ կարգավիճակի:

Իսկ Հայաստանի ապագայի  հարցում այս իշխանությունները մեզ ուզում են համոզել , որ այլ լուծում չկա եւ հայ ժողովրդի ընտրությունը ըստ էության այլեւս վատի եւ վատթարագույնի միջեւ է, բնականաբար ոչ թե իրենց, այլ նախկինների պատճառով: Ըստ այդմ,  վատթարագույնը պատերազմով ամեն ինչ կորցնելն է, իսկ վատը, որ մեր պարագայում լավագույնն է, բավարարել Ադրբեջանի պահանջները եւ պահպանել թեկուզեւ առանց սեփական ինքնիշխան պետություն ունենալու գոնե հայերի գոյությունը այն տարածքների վրա, որ հոժարակամ մեզ կտրամադրեն Անկարան եւ Բաքուն: Արդեն Բաքվից հայտնել են  ոչ թե 29800 քառ.կմ-ի մասին, այլ միայն 29000-ի եւ սա եթե մենք ըստ Ալիեւի մեզ ճիշտ պահենք:

Եվ ահավասիկ, մեզ համոզում են, որ այս հեռանկարը այլընտրանք չունի:

Այո, չունի, եթե ազգովի թույլ տանք, որ խորացվեն այն ազգակործան խզումները, որոնք մասնատում են մեր ներուժը եւ օր օրի ցամաքեցնում մեր սեփական ուժի աղբյուրները: Դրանք հիմնականում երեքն են, որ առաջացել են բացառապես այս իշխանությունների գործունեության հետեւանքով.

Խզում  Առաջին

Այս իշխանությունները իրենց քայլերով եւ մասնավորապես առաջնորդվելով 1991թվականի Ալմա-Աթայի հայտնի հռչակագրով առանց միաժամանակ վկայակոչելու Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից դրա վավերացման ժամանակ կատարած համապատասխան վերապահումը, աննախադեպ վնաս են հասցրել մեր ազգային-պետական շահերին եւ առաջին անգամը լինելով խզում են առաջացրել Հայաստանի եւ Արցախի պաշտոնական դիրքորոշումների միջեւ:

Սա իր հերթին խզումներ է արձանագրել Հայաստան-Արցախ – Սփյուռք եռամիասնության մեջ՝ արժեզրկել  դրա նշանակությունն ու իմաստը եւ խափանել միասնական պայքարի հնարավորությունը:

 Խզում Երկրորդ

Այսօր համաշխարհային մասշտաբներով  ընթացող Ռուսաստան- Արեւմուտք առճակատումը թույլ տալով ուղղակի կամ անուղղակի կերպով ներթափանցել մեր տարածք՝ գործող իշխանությունները մեր երկիրը վեր են ածում աշխարհաքաղաքական կործանարար բախումների թատերաբեմի եւ  ճակատագրական խզումներ  առաջացնում Հայաստանի եւ մեր ռազմավարական դաշնակիցների միջեւ ,  ի դեպ՝ թե մեկ  եւ թե մյուս ճամբարներում:

Խզում Երրորդ

Արցախի եւ ազգային այլ հարցերով խոստումներ տալով ժողովրդից ընտրությունների ժամանակ մանդատ ստանալ եւ դրան անհամապատասխան եւ հակառակ գործելը առաջացրել է իշխանություն- ժողովուրդ կապի խզում եւ բերել է լեգիտիմության կորստի:

Այսպիսի, ըստ էության տեկտոնական խզումները ինքնին բավարար են պետական եւ քաղաքական բնույթի կործանարար երկրաշարժեր առաջացնելու համար:

Եվ ուրեմն  ինչ պետք է անել  կանխելու համար այս կործանարար ընթացքը եւ դուրս բերելու մեր երկիրը այս ցուգցվանգային թվացող իրավիճակից:

Նախ եւ առաջ անհապաղ վերացնել վերոնշյալ խզումները եւ չստորագրել իր բնույթով կապիտուլյացիոն որեւէ փաստաթուղթ , որը կվտանգի Հայաստանի եւ Արցախի լինելությանը:

Իսկ եթե իշխանությունները հակաճառեն` թե մենք չստորագրելու տարբերակ անգամ չունենք , ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ խոստովանություն, որ գործ ունենք հենց կապիտույացիա կոչվող փաստի հետ:

Տեղին է հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որեւէ անձի կողմից Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով ստորագրված քաղաքական կամ ռազմական բնույթ ունեցող որեւէ փաստաթուղթ առոչինչ է եւ քրեաիրավական հետապնդման հիմքեր է առաջացնում:

Հետեւաբար,  քանի դեռ ուշ չէ անհրաժեշտ է անմիջապես կասեցնել այս ինքնակործանման գործընթացը: Դրա համար պետք է արմատապես փոխել երկրի կառավարման ներքին եւ արտաքին քաղաքականության ուղենիշերը եւ շարժվել դեպի  համազգային ձեռքբերումների եւ շահերի պաշտպանությանն ուղղված ազգային պետական ուղեգծով:

Ըստ այդմ, կրկնեմ՝ նախ եւ առաջ անհապաղ վերացնել  վերոնշյալ խզումները.

Ներազգային ճակատում`

վերականգնել եռամիասնությունն ու մեր հավքական ուժը  եւ հրատապ կարգով լուծել երկրի պաշտպանության եւ անվտանգության խնդիրները:

Արտաքին ճակատում `

ապահովել մեր կենսական զիջումները բացառելուն ուղղված ռազմավարական գործընկերների համապատասխան  զորակցությունը:

Ակնհայտ է, որ գործող իշխանությունները շարժվում են բոլորովին այլ ճանապարհով:

Հետեւաբար, երկրի մարտավարության մեջ  այսպիսի շրջադարձ առաջացնել հնարավոր է միայն ձեւավորելով դա կատարելու ընդունակ նոր կառավարություն, քանի դեռ չենք անցել անշրջելիության բոլոր կետերը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>