Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին
Դիտել նաև
Դեկտեմբերի 1-ից երթևեկության փոփոխություն կլինի Երևանի կենտրոնում
Քաղաքապետարանը քննարկում է արգելել հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք
«Նույն վստահ տոնով խոսում են և՛ գրքերում առկա QR-ներից, և՛ սարքերը հավաքելուց»․ Բաբկեն Պիպոյան
Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ
Քաղաքապետարանը «ձեռքերը լվաց». Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տրանսպորտի հարցը չի լուծվի
Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, եթե խանգարող ոչինչ չլինի:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Ազգային ժողովում ասաց, թե օրենքով ընտրությունը սեպտեմբերին է նախատեսված:
«Ամենալավ մեխանիզմը օրենքով շարժվելն է, օրենքով սեպտեմբերին է նախատեսված, կարծում եմ՝ եթե որևէ հանգամանք չառաջանա, իսկ հանգամանք առաջանալու դեպքում բոլորս պետք է քննարկենք, որովհետև օրենք է: Որևէ խնդիր չեմ տեսնում, սեպտեմբերին նախանշված է ժամկետը, կգնանք ընտրության», - նշեց նախարարը:

