Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
20
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը

Չճանաչված պետության վարչապետը. Վահե Հովհաննիսյան

Որևէ կերպ չթերագնահատեք Նիկոլի ելույթը։ Այն բազմաշերտ է, բազմավտանգ ու անպայման ունենալու է շարունակություն։ Եվ այն ամբողջական է ու «լեգիտիմ»՝ միայն ու միայն Ալիևի համաժամանակյա ելույթի հետ։ Ըստ այդմ.

– Դա չճանաչված պետության ղեկավարի ելույթ էր։ Ասենք՝ Հարավային Օսիայի կամ նման մի բանի։ Իսկապես աննախադեպ բան է տեղի ունենում հիմա. միջազգայնորեն ճանաչված կայացած պետությունը հետ է գնում մինչև չճանաչվածի կարգավիճակ։

– Նա չի զգում կատարված պատմական աղետի ծավալները։ Չի զգում անսահման կորստի չափը։

– Նման ելույթից հետո դահլիճում հանդարտ քննարկումները և չփոփոխվող առօրյան խոսում են պետական և ազգային տոտալ փլուզումների մասին։ Կամազուրկ, անհեռանկար հայկական գետոյի մթնոլորտ, փլուզված հասարակություն և անելիքը չիմացող քաղաքական միավորներ։

– Նիկոլի դիմաց չկա այլընտրանքային առաջնորդություն, և դա´ է հնարավորություն տալիս Նիկոլին՝ ասել այն ինչ ուզում է, պատմությունը կեղծել այնպես, ինչպես ուզում է, պետական մեքենան վարել այնտեղ, ուր ուզում է։

– Դա նոր կորուստների անոնս էր, նոր ծանր հարվածների, որոնք մեծ հասարակությունը, և նույնիսկ նրա կրթված շերտերը չեն պատկերացնում։

Եվ վերջապես, Նիկոլի ելույթը անխուսափելի է դարձնում «Մեծ հայկական ռազբորկան», որն անպայման լինելու է և ներառելու է թե’ մինչև 2018-ը, թե’ դրանից հետո, թե’ նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածը։ Ինչպե՞ս հնարավոր եղավ Նիկոլի իշխանության գալը, ինչո՞ւ այսքան հեշտ փլուզվեց պետությունը, ինչո՞ւ այսքան հեշտ ժողովուրդը մերժեց պետությունը։ Ինչու՞ քաղաքական և պետական համակարգը համառորեն հանձնվեց պատեհապաշտներին՝ երկրի կառավարման պրոցեսից դուրս թողնելով գրագետ, պետական մտածողությամբ, լուրջ մարդկանց։ Ինչո՞ւ էր տարիներ ի վեր իշխանությունը շատ-շատերի համար ընկալվում որպես փող դիզելու միջոց, պետությունը՝ որպես «ոսկու հանք», ինչպե՞ս կարող էին Արցախի հարց ունեցող պետության բարձրաստիճան պաշտոնյաները դառնալ խոշոր կապիտալի տեր։

Սա ինչ-որ տեղ բացատրում է հանրության բթացած արձագանքը կատարվողին։ Սակայն չի բացատրում ընդդիմության արձագանքի անհամարժեքությունը։ Հանրային իմունիտետի լուրջ խնդիր ունեցող երկրում ընդդիմությունը պիտի կրկնակի, եռակի ավելի զգոն, մոբիլ ու պատասխանատու լինի։ Իրեն չճանաչված պետության ղեկավար զգացող մարդը, բնականաբար, պիտի էնպես անի, որ էդ պետության հասարակությունը վերածվի ամբոխի ու մոռանա իր պատմությունը, կորցնի սեփական ամբողջականության զգացողությունը։ Կանգնում է ամբիոնին ու մարդկանց համոզում, որ 30-ամյա պատմությունը չի եղել, դու հիշողություն չպետք է ունենաս, դու չես ունեցել խաղաղություն և արժանապատվություն, ու դու ոչինչ ես։ Իրեն պետք է դա, որ շարունակի մնալ իր տեղում ու կառավարի ամբոխը։ Իսկ մենք՝ հասարակությունը, ուզու՞մ ենք վերածվել ամբոխի։ Իհարկե չենք ուզում, և դրա հակաթույնը, իր դեմ պայքարի մեխանիզմն իր խոսքում առաջարկել է հենց ինքը՝ Նիկոլը։ Այդ մասին ավելի մանրամասն՝ վաղը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>