Վազգեն Թևանյանը ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն է
Դիտել նաև
Հայտնի է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստի օրը
««Սրբազան» ավազակաորջը». Անդրանիկ Թևանյան
Հակառակորդը նենգ է և հայատյաց
«Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան
Այս դատավճիռը մարտահրավեր է․ «ինչ կուզենք՝ կանենք» բանաձևի իրականացման նոր փուլ․ Վազգեն Մանուկյան
65 կգ քաշային կարգում Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Եզրափակչում մեր ըմբիշը 12-1 հաշվով հաղթեց բուլղարացի Միկյայ Սալիմ Նայիմին։
Առաջնությունը կայանում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափկչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին:
Քառորդ եզրափակչում արդեն Թևանյանը 4:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, իսկ արդեն կիսաեզրափակչում 12:4 հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացող հայազգի ըմբիշ Էրիկ Առուշանյանի նկատմամբ:

