Արցախի իշխանություններն այդ հանցավոր խմբի անդամներն են․ Մետաքսե Հակոբյան
#Հասարակություն 18 04 2023 Արցախի իշխանություններն այդ հանցավոր խմբի անդամներն են․ Մետաքսե Հակոբյան Արցախի իշխանություններն այդ հանցավոր խմբի անդամներն են․ Մետաքսե Հակոբյան Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է «2022 թ.-ի ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը Ազգային ժողովի բարձրադիր ամբիոնից հայտարարեց, որ իբրև թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի «նշաձողը»: 2023 թ.-ի ապրիլի 18-ին հայտարարեց, որ չի ընդունում Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքը և ճանաչում է ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, համեմելով, որ Արցախի իշխանությունները ի սկզբանե տեղյակ են եղել իր կողմից տարվող բանակցային գործընթացին: Այն, որ ՀՀ իշխանությունները օտարածին, ադրբեջանամետ, ապազգային ու հայատյաց են, ապացուցել են բազմիցս:Սակայն պետք է արձանագրել, որ Արցախի իշխանությունները, նախագահի գլխավորությամբ, այդ հանցավոր խմբի անդամներն են ու իրենց հեզությամբ, ենթարկվելու պատրաստակամությամբ, մեծագույն չարիք են դարձել Արցախի Հանրապետության ու այստեղի ժողովրդի համար: ՉԱՐԻՔԸ ՉԵՆ ԲՈւԺՈւՄ, ԴՐԱՆԻՑ ԱԶԱՏՎՈւՄ ԵՆ...»։
Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

