Պուտինն այցելել է Խերսոնի մարզ. Տեսանյութ
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է պատերազմի ընթացքում հանրաքվեյով Ռուսաստանին միացած Խերսոնի մարզ և այնտեղ այցելել «Դնեպր» զորքերի խմբավորման շտաբ, որտեղ նա ծանոթացել է Խերսոնի, ինչպես նաև Զապորոժիեի ուղղություններում տիրող իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է Kremlin.ru-ն:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի ղեկավարը Խերսոնի մարզ է ժամանել ուղղաթիռով, որից հետո արտաճանապարհային մեքենայով գնացել է շտաբ։ Այնտեղ «Դնեպր» զորքերի խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Մակարևիչը ՌԴ նախագահին հայտնել է, որ խմբավորումը «իրականացնում է պաշտպանություն՝ կարգադրության համաձայն»։
Պուտինը շտաբում խորհրդակցություն է անցկացրել: ՌԴ նախագահին զեկույց են ներկայացրել նախ Խերսոնի, այնուհետև՝ Զապորոժիեի ուղղություններում ստեղծված իրադրության վերաբերյալ:
Zham.am

