Մի գործողության պատմություն
ՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
• 43 տարի առաջ ճիշտ այս օրը 3 հայ մարտիկներ Հռոմի Վիա Լովանիո-Վիալե Լիեգի խաչմերուկում պաշարեցին Վատիկանում Թուրքիայի դեսպան Վեջդի Թուրելի մեքենան և ահաբեկեցին նրան։ Պատմությունն ունի 3 լուր՝ 1-ը վատ, 1-ը լավ, 3-րդն էլ՝ խրատական։ Վատ լուրն այն է, որ թուրքը, չնայած ստացած 2 գնդակներին, ողջ մնաց։ Լավ լուրն այն է, որ մեր մարտիկներից և ոչ մեկը չբռնվեց և մնաց իտալական իրավապահների համար անհայտ…
• Իսկ խրատական լուրն այն է, որ Թուրքիայի մշտնջենական դաշնակից ԱՄՆ-ն դեպքից ամիսներ առաջ գաղտնի ծառայությունների խողովակով տեղյակ էր պահել թուրքերին, որ Իրանից մի խումբ հայ երիտասարդներ եկել են Հռոմ, և պետք է զգուշանալ։ Այս փաստը 2013 թ․-ի հունիսի 27-ին գաղտնազերծել է 2009-2014 թթ․-ին Վատիկանում թուրք դեսպան Քենան Գյուրսոյը։
• Փա՜ռք Հայոց ցեղասպանության արդարության մարտիկների և Հայ հեղափոխական բանակի հայտնի ու անանուն մնացած մարտիկներին և այն Կազմակերպությանը, որ հղացել էր այս գործողությունների գաղափարը։
• Եթե մենք 1991 թ․-ից իրապես քաղաքական Հայաստան կառուցած լինեինք, ոչ թե Մերձավոր Արևելքի պայմաններում՝ Սլովակիա կամ Փոքր Շվեյցարիա, ապա տարեկան տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր հայ զբոսաշրջիկներից գոնե մի քանի հարյուրն այս վայրում նկար կունենային։ Ցավոք, եվրոկալբասն այս պահին հաղթած է հայոց հողահավաքի գաղափարին։
#ՀՑԱՄ #ՀՅԴ
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից

