Ասպրամ Կրպեյանն այցելել է Հակու․ եզդիաբնակ գյուղում մշտական ջուր և էլեկտրականություն չկա
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանն այցելել է Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակու գյուղ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը։
«Ապրիլի 14-ին գործընկերոջս՝ Գառնիկ Դանիելյանի հետ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո գյուղում էինք: Ծանոթացանք այս գողտրիկ գյուղի հյուրընկալ բնակիչներին ու նրանց կենսական խնդիրներին. գյուղ տանող հիմնական ճանապարհն անանցանելի է, գյուղում մշտական ջուր և էլեկտրականություն չկա:
Լուսանկարում գյուղի միակ 1-ին դասարանցու՝ Արմանի, 3-րդ դասարանցի Մանեի և 4-րդ դասարանցի Էմինի հետ եմ: Երեխաներն Արմանին օգնում են պատրաստվելու Այբբենարանի հանդեսին, որ մենակ չմնա»,- գրել է նա:
--00—ԼՄ

