Դատելով այն բանից, թե ոնց են կպել երեկ դրոշը վառած տղայի կերպարը ցեխոտելու գործին՝ այդ միջադեպը լուրջ անհանգստացրել է Նիկոլին
Դատելով այն բանից, թե ոնց են կպել երեկ դրոշը վառած տղայի կերպարը ցեխոտելու գործին՝ այդ միջադեպը լուրջ անհանգստացրել է Նիկոլին։
Հիմա էլ ֆոտո է տարածվում, որ եսիմ երբ Հակոբյան Աննան այդ տղայի կարած հագուստը գովել է։ Եւ ի՞նչ...
Էհ, այսօր դաշտում Նիկոլ քլնգող մարդկանցից փոքր մասն է, որ 2018-ի ապրիլին Նիկոլին չեն աջակցել կամ ինչ-ինչ միջոցառումներին Նիկոլի հետ չեն հատվել։
2016-ի օգոստոսին Արցախ այցից ես էլ խմբային ֆոտո ունեմ Նիկոլի հետ։ Հետո՞։
ՀԳ. Բայց շատ խորհրդանշական է, որ նիկոլական քարոզչամեքենան մարդկանց փորձում է փչացնել հենց Նիկոլով կամ Աննայով... Եւ սրանից հետևում է, որ օկուպացիոն վարչակարգի կարկառուն դեմքերից ինչքան հեռու լինես, այնքան մաքուր կմնաս։ Օրինակ՝ ես 2018-ի հոկտեմբերի 2-ից հետո ԱԺ ոտք չեմ դրել, թեպետ տարբեր լսումների հրավիրել են։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

