Վիկտոր Մնացականյանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Դիտել նաև
Դեկտեմբերի 1-ից երթևեկության փոփոխություն կլինի Երևանի կենտրոնում
Քաղաքապետարանը քննարկում է արգելել հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք
«Նույն վստահ տոնով խոսում են և՛ գրքերում առկա QR-ներից, և՛ սարքերը հավաքելուց»․ Բաբկեն Պիպոյան
Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ
Քաղաքապետարանը «ձեռքերը լվաց». Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տրանսպորտի հարցը չի լուծվի
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի երևանցիներ, ընկերներ ու համաքաղաքացիներ, համոզված եմ գիտեք, որ իմ երազանքները կապված են Երևանի հետ, ու իմ ամենօրյա աշխատանքն ու ազնիվ ցանկությունը մեր Մայրաքաղաքը միասին ավելի ապահով, մշակութային, հարմարավետ, զարգացող և Կանաչ համայնք դարձնելն է։
Շուտով կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրությունները, և ուզում եմ ինձ և մեր մասնագետների թիմին մաղթեք հաջողություն առաջիկա ընտրություններում, ինչպես նաև մեր սիրասուն Երևանի համար այս կարևոր շրջափուլում մեր համատեղ երազանքներն ու քաղաքաշինական իղձերը կյանքի կոչելու դժվարին, պատասխանատու, բայց նաև անչափ հաճելի գործում»։

