Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է երկրաշարժից զոհերի վերջնական թիվը
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ փետրվարի 6–ի Մարաշի երկրաշարժի հետեւանքով զոհերի վերջնական թիվը 50500 է։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարարը շեշտել է, որ երկրաշարժից հետո փլատակներից հանված 1020 քաղաքացիների աճյունները նույնականացված չեն, որի համար աշխատանքներ են տանում միանգամից մի քանի պետական կառույցներ։
Նախարարը նշել է, որ երկրաշարժից հետո արդեն 39 հազար զոհերի հարազատներ ստացել են դրամական փոխհատուցում։ Բնակարանները կորցրածների մասով Սուլեյման Սոյլուն ասել է, որ նրանց մինչ նոր բնակարան հատկացնելը ամսական գումար է տրամադրվում տան վարձի համար, իսկ ովքեր ժամանակավոր կացարաններում են ապրում այդ գումարը չեն ստանա։

