Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

ԵՐԱԺԻՇՏԸ, ՀԵՏԱԽՈՒՅԶԸ, ԴԵՍՊԱՆԸ

ԵՐԱԺԻՇՏԸ, ՀԵՏԱԽՈՒՅԶԸ, ԴԵՍՊԱՆԸ

Արմեն Սարգսյանը ծնվել է 1958 թվականի մարտի 20-ին, Կիրովականում: Կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Երևան: Սովորել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթահամալիրում: 

1976-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբերենի բաժին: Արդեն ուսման տարիներից արժանանում է հատուկ ծառայությունների ուշադրությանը` ավարտելուն պես աշխատանքի առաջարկություն ստանալով խորհրդային բանակի գլխավոր հետախուզական վարչությունից: Սակայն նրա երազանքները կապված էին պետանվտանգության մարմինների հետ` գայթակղում էին հետախույզի մասնագիտության ռոմանտիզմն ու այդ աշխատանքի առանցքային նշանակությունը երկրի անվտանգության համակարգում:

ՊԱԿ-ում երկամյա գործունեությունից հետո (համակարգել է արտասահմանցի ուսանողների հետ աշխատանքը) ուսուցման է գործուղվել պետանվտանգության Տաշքենդի դպրոց: Ընդհանուր առումով Ա. Սարգսյանը համակարգում աշխատել է 12 տարի` այդ ընթացքում ունենալով աշխատանքային վերընթաց, որն ամրագրվել է զանազան պարգևատրումներով, կոչումների շնորհումով, աշխատանքային նոր տեղամասերի վստահումով: Այդ տարիներին նրա իրականացրած գործունեությունից հատկապես նշելի է լեգենդար Մոնթե Մելքոնյանի անձի անվտանգության ապահովման հետ կապված հանձնարարությունը:

1994 թվականից Ա. Սարգսյանը ծառայության է անցնում ՀՀ պաշտպանության նախարարություն` արտաքին կապերի և ռազմական համագործակցության վարչություն: Այդ ժամանակաշրջանում նա երկրի հետ մեկտեղ փաստացի առաջին քայլերն էր անում ռազմական դիվանագիտությունում, որն ուղեկցվում է արտասահմանյան երկրներում (Մեծ Բրիտանիա, Գերմանիա) իրականացված ինտենսիվ ուսուցմամբ: Հետևում է արագ բարձրացումը կարիերայի աստիճաններով` բաժնի վարիչի, վարչության պետի տեղակալ։ 1998-1999 թվերին նրան արդեն վստահվել էր արտաքին կապերի և միջազգային ռազմական համագորակցության վարչության ղեկավարումը: 

Պաշտպանության նախարարության ոլորտում այս տարիներն ակտիվ գործունեության շրջան էին տարբեր երկրների հետ ամենաբարձր մակարդակով հարաբերություններ հաստատելու առումով: Հայաստանն իրեն հաստատում էր որպես մի երկիր, որը ցույց էր տալիս` ունի ռազմավարական դաշնակից, բայցև պատրաստ է գերտերությունների հետ համագործակցությանը։

ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին կապերի և միջազգային ռազմական համագորակցության վարչության պետի պաշտոնին նրա նշանակմանը հետևած աշխատանքային հաջորդ տեղամասը գործունեության միանգամայն նոր ոլորտ էր։ 1999-ի հունիսի 3-ին գնդապետի հերթական զինվորական կոչումը ստացած Ա. Սարգսյանն ութ օր անց նշանակվում է Չինաստանում Հայաստանի ռազմական կցորդ։

 

2002 թվականին հետևում է Ա. Սարգսյանի նոր նշանակումը։ Այս անգամ աշխատանքային երկիրն Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր։ Հետևողական գործունեությունն այստեղ էլ բերում է իր հաջող պտուղները՝ առավելագույնի հասցնելով երկկողմ օրակարգն ու երկկողմ բարձր մակարդակի շփումները։ 

Վեց տարի անց հետևում է նոր նշանակումը, որն իր հերթին նշանակում էր ազգային անվտանգության համակարգում ու երկրի պաշտպանության նախարարությունում քառորդ դար անբասիր ու նվիրված աշխատելուց հետո զորացրում ՀՀ զինված ուժերից։ Ա. Սարգսյանը վերադառնում է Չինաստան, սակայն այս անգամ միանգամայն նոր՝ դեսպանի կարգավիճակով։ Նստավայր ունենալով Պեկինը՝ նա միաժամանակ, որպես ՀՀ դեսպան, հավատարմագրվեց Սինգապուրում, Մոնղոլիայում, Վիետնամում ու Հարավային Կորեայում։

2016 թվականին Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակումը ցավոք վերջինն եղավ հաջողակ դիվանագետի կյանքում։ Չարաբաստիկ հիվանդությունը հետևողականորեն արել էր իր սև գործը և 2019-ին նա հարկադրված էր գրել ազատման դիմումը։ Նման ակտիվ կյանքով ապրած մարդը չէր կարող իրեն թույլ տալ պասիվ կամ համեմատաբար պասիվ կենսակերպ, իսկ երկրային կյանքում նրա մնալը դարձել էր հաշված ժամանակի բան...

Արմեն Սարգսյանը մի անձնավորություն էր, ով վարպետորեն ու մեծ արդյունավետությամբ կարող էր ի գործ դնել իր իմացությունը, կապերը, ունեցած շնորհները: Ջութակին փայլուն տիրապետելը մեկ անգամ չէ, որ ծառայել է նրա կատարմամբ հայ ու ընդհանրապես համաշխարհային երաժշտարվեստը ներկայացնելուն: Իսկ ինչ միայն արժեր աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի հետ Չինաստանում Ֆրանսիայի դեսպանատուն այցելելն ու նախապես հիմնովին պլանավորված միջոցառումը մեծանուն հայի հետ փայլուն այնպիսի տոնախմբության վերածելը, որն իսկապես մշակութային անպատմելի երևույթ էր:

 Այսպիսին էր Արմեն Սարգսյանը` երաժշտին, հետախույզին դեսպանին մեկտեղած մարդը:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>