Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի
3
Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Պատերազմ Արցախում
Պենտագոնը հայտարարել է, որ Թրամփը Գերմանիայից դուրս է բերում զորքերն՝ ի պատասխան «անարդյունավետ հայտարարությունների» Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում. Սիվիլնեթ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանն iLur-ի հարցին Թալինում համայնքապետը, որը նաև ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. «Փաստինֆո» Զելենսկին վաղը կգա Հայաստան․ Փաշինյանն է հրավիրել Քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը ««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրում հյուրընկալվել էին ասորի համայնքի ներկայացուցիչները Ի տարբերություն տարբեր հեղինակավոր կառույցների և երկրների, հայաստանյան ռեժիմը խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը. Աբրահամյան Ծիծաղելի է, բայց մյուս կողմից պարզապես տխուր և մտահոգիչ. Բադալյանը Գևորգ Պապոյանի՝ Wildberries-ի մասին արած հայտարարության վերաբերյալ Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտրելու» ժամանակը (տեսանյութ) Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառը Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին․Քերոլայն Քոքսի բաց նամակը Փաշինյանը Հայաստանում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է իրականացնում, դրա համար պետք է ցանկացած արդարացում գտնի Ադրբեջանի գործողությունները Արցախում արդարացնելու համար․ Ստեփան Դանիելյան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գագաթաժողովը Երևանում․․․ Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Հունիսի 7-ը՝ 1918-ի մայիսի 28-ի նման Սարդարապատի ճակատամարտ է. Հայկ Նահապետյան Նիկոլ, եթե մեծամասնություն ունեցող տղա ես, ինչի ես Կանդազ «փակում». Տիգրան Քոչարյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ․ Հաջիև Եվրո-կոլապս. մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը Հայաստանում նվազել է 5.2 %-ով, իսկ արդյունաբերական ապրանքների գները աճել են 9.2 %-ով. ՎԿ Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու տեղեկության վերաբերյալ

Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը հայտնվել է ալիևյան քարոզչամեքենայի թիրախակետում

 Yerkir.am գրում է.

Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը և աշխարհում բոլոր ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը իրականացնում են հայկական շահերի պաշտպանությունը։ Ալիևը գիտի, որ հայանպաստ բանաձևերի ընդունման պատճառով խիստ վարկաբեկվում է, և որ եվրոպական կառույցների հետ բանակցելիս դրանք կիրառվում են, որպես խաղաքարտեր, Ադրբեջանի դեմ։ Եվրոպայի Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի՝ EAFJD, գրասենյակը աշխարհում գործող ՀՅԴ Հայ դատի գրասենյակներից է և գործում է մասնավորապես՝ Հայ դատի, Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների և Եվրոմիություն միջև կապերի ամրապնդման համար, և պաշտոնապես գրանցված է Եվրոխորհրդարանում։ Իր դերակատարությունը, այդպիսով, եվրոպական գործադիր և օրենսդիր մարմիններում կայացող պաշտոնյաների կամ պատգամավորների որոշումների վրա հայանպաստ ազդեցություն գործելն է։ Այն գտնվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Սրանից չորս ամիս առաջ գրասենյակը նշեց իր գործունեության 20-րդ ամյակը: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբի նախագահը Գասպար Կարապետյանն է, իսկ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենն է Հեղինե Էվինյանը։ Գրասենյակի հանդեպ ադրբեջանական հալածանքները ադրբեջանական օրեցօր ավելի ուժգին են դառնում, և ավելին՝ դրանց կիզակետում հայտնվել է գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Ալիևի պահանջով 2018թ-ին ո՛չ միայն վերջինս գտնվել էր Ինտերպոլի ադրբեջանական ցուցակում, այլ նաև հասել է եվրոպական մեդիադաշտ՝ սկանդալային թյուր տպավորություններ առաջացնելու նպատակ հետապնդող կասկածելի հոդվածագիրների գրչին, որոնց «գրեթե հավաստի» աղբյուրներն «զարմանալիորեն» ադրբեջանական մամուլն են։ Գործը հասել է բելգիական պատկառալի «Լը Վիֆ» (Le Vif) պարբերականին, որի սյունակներում ոմն Սեբաստիան Բուսուան այս տարվա մարտի 1-ին հրապարակել է «ԱրմենենԳեյթը տեսանելի՞ է, Եվրոպան պե՞տք է մաքրի իր բարեկամական խմբերն» ֆրանսերեն շարադրված անհիմն հոդվածը։ Հեղինակը ընդգծում է, որ Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը Եվրոպայի ամենամեծ հայամետ կազմակերպությունն է, այս տեղեկությունը շաղախելով կեղծ տվյալներով՝ հավաստիացնելով, թե այն ֆինանսավորվում է «միլիոնատեր Կասպար Կարապետյանի կողմից»։

Ֆրանսիայի կողմից Եվրոպական ժողովրդական խմբի՝ եվրոպատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիին անվանելով Հայաստանի եռանդուն պաշտպան, ինչը որ անհերքելի է, Բուսուան հայտնում է, որ գրասենյակի ազդեցությամբ 22թ նոյեմբերի 19-ին մի խումբ խորհրդարանականներ ստորագրել են հայտարարություն, որում մեղադրում են Ադրբեջանին «Հայաստանի դեմ ագրեսիա» իրականացնելու և «երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու» մեջ՝ մոլորեցնելով ընթերցողին, կարծես թե հայտարարության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։ ««ԿատարԳեյթից» հետո Եվրոպան կհանդիպի՞ «ԱրմենիենԳեյթի»»,- գրում է Բուսուան՝ կասկածի տակ առնելով Հայաստանի հետ կապված բարեկամական խմբերի գործունեությունը՝ հատկապես։ Մարտի 3-ին՝ «Լը Վիֆ»-ի (ամբաստանիչ) հրապարակման հայտնվելուց ընդամենը երկու օր անց, ադրբեջանական թերթերից մեկը վերնագրել է մի հոդված՝ «Եվրոպայում նոր՝ «ԱրմենիենԳեյթ», կաշառակերային սկանդալ է բռնկվել» վերնագրով, «բացահայտում», որը նա վերագրել է «Լը Վիֆ»-ին: Այսպիսով, լրատվամիջոցները, միմյանց մեջբերելով, կարող են հանգեցնել զուգահեռ իրականության: Սակայն այդ քարոզարշավները հաճախ ինքնաբուխ չեն. դրանք կազմակերպվում են միջազգային խորհրդատվական ընկերությունների կողմից։ Ապատեղեկատվական արշավները Եվրոպայում ադրբեջանական ադրբեջանական ազդեցության ռազմավարության միայն մեկ տարրն են, և հիշեցնում է, որ մասնագիտացված ՀԿ-ները, ի թիվս այլոց, բացահայտել էին «խավիարային դիվանագիտությունն», ապա և «ադրբեջանական լվացքատուն» կոռումպացված համակարգը։

Այնուամենայնիվ, ինչպե՞ս է հաջողվում հասնել Եվրոպական կառույցներում հայանպաստ բանաձևերի ընդունմանը «Մենք՝ Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը և աշխարհում բոլոր

ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը իրականացնում ենք Հայաստանի քարոզչությունը»-, պարզաբանում է Գասպար Կարապետյանը։ «Եվրոխորհրդարանի հետ մեր հիմնական աշխատանքի կենտրոնում է Եվրոհանձնաժողովի նախագահը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, արտգործ հանձնաժողովի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համագործակցությունը։ Դրանից բացի, համագործակցում ենք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ՝ համատեղ կազմակերպում ենք հանդիպումներ և այլն։ Եվրոխորհրդարանում մեջ մեր ջանքերով կազմել ենք երկու բարեկամության տարբեր խմբեր․ մեկը՝ Արցախի հետ, մյուսը՝ Հայաստանի, և դրանք մեծ թվով անդամներն ունեն։ Դրանից բացի, Բելգիացի լրագրողներ, մեր միջնորդությամբ, Հայաստան մեկնեցին նոյեմբեր, դեկտեմբերի ամիսներին, և հիմա՝ հինգ շաբաթ առաջ՝ նույնպես։ Պատերազմի՝ Ստեփանակերտի ռմբակոծման ընթացքում անգամ մեկ պատգամավոր և երկու լրագրող Ստեփանակերտ ուղեկցեցինք, և իրենք մեծ թվով հոդվածներ հրապարակեցին»,- նկարագրում է Գասպար Կարապետյանը։ «Զուգահեռաբար, Հեղինե Էվինյանը և ես շարունակ գտնվում ենք հայկական և օտար մամուլի հետ կապի մեջ, ամեն տեղ հարցազրույցներ տալիս, Եվրոխորհրդարանի պատգամավորների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում։ Ընդհանուր առմամբ մեր աշխատանքը այս է։ Բարեբախտաբար շատ լավ գործակցություն ունենք Հայաստանի դեսպանության հետ»։

Եվրոխորհրդարանը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը

Գրասենյակի գործունեության ակներև հաջողություններից է մարտի 22-ին Փարիզում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի Իրավական հարցերի և մարդու իրավունքների կոմիտի լիագումար նիստում հայտնած՝ Լաչինի միջանցքի մշտական խոչընդոտման պատճառով ծավալված հումանիտար ճգնաժամի կապակցությամբ խոր մտահոգությունը: Դրանից առաջ, մարտի 15-ին կայացած Եվրոխորհրդարանի լիագումար նիստում հաստատվել էին փետրվարի 20-ին ներկայացված Միջազգային հարցերի հանձնաժողովի երկու՝ ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների բանաձևերը՝ հօգուտ հայկական կողմի որոշ լրացումներով։ Եվրոխորհրդարանը կոչ է արել Եվրոխորհրդին նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների դեմ, եթե վերջինս անհապաղ չկատարի 2023 թվականի փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, և որ ավելի կարևոր է, Եվրոխորհրդարանը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը։

Այսպիսով, Եվրոխորհրդարանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, ԵԱՀԿ 1975թ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի շրջանակներում, որոնցից մասնավորապես բխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն կարգավորման հիմնարար երեք՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականությունն և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները, որոնց ավելացվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնական սկզբունքները։ Այդ մասին հայտնել էր Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակն՝ իր հաղորդագրության մեջ։ 67 կետերից բաղկացած ԵՄ-Ադրբեջան հարաբերություններ զեկույցի 3-րդ կետն այն փոփոխություններից է, որ հնարավոր եղավ ավելացնել թե՛ գրասենյակի, թե՛ ՀՀ Դեսպանության և թե՛ եվրոպատգամավորներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի և Նատալի Լուազոյի ջանքերով։ Նախնական զեկույցի համեմատ Եվրոխորհրդարանը կարևոր է համարել ընդգծել, որ խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակմամբ, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել այս միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով, և ընդգծում Ադրբեջանի վրա դրված պարտավորությունները՝ նույն Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռով:

Մանրամասներ` սկզբնաղբյուր կայքում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>