Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Եկեք հասկանանք՝ ինչ ասել է «ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»

Եկեք հասկանանք՝ ինչ ասել է «ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»։

Դա նշանակում է․

-Ադրբեջանին տալ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն իր հարակից տարածքներով և ռազմավարական նշանակություն ունեցող Թեժքար լեռը, որից թշնամին ուղիղ նշանառության տակ է առնելու ողջ Արարատյան դաշտավայրն իր գյուղերով, 

-Ադրբեջանին տալ Տավուշի մարզից զգալի հատված,

-Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի 70 բնակավայր դնել գոյաբանական վտանգի տակ, մասնավորապես՝

▪ մասամբ կամ ամբողջովին չեզոք գոտու (նետրալկայի) վերածվել կամ ամբողջությամբ թշնամուն տալ ներկայումս առաջնագծից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող 34 բնակավայր (նկարներում նշված են կարմիր նշանով)՝ 

․ 18-ը Սյունիքում՝ Ներքին Հանդը, Ճակատենը, Գեղանուշը, Գոմարանը, Կապանը, Սյունիքը, Դիցմայրին, Դավիթ Բեկը, Ձորակը, Վանանդը, Շուռնուխը, Որոտանը, Այգեձորը, Ներքին Խնձորեսկը, Կոռնիձորը, Արավուսը, Խնացախը, Խոզնավարը,

․ 1-ը Վայոց Ձորում՝ Բարձրունին, 

․ 2-ը Արարատում՝ Երասխը, Տիգրանաշենը, 

․ 13-ը Տավուշում՝ Բերքաբերը, Բաղանիսը, Այգեպարը, Պառավաքարը, Այգեհովիտը, Կայանը, Ազատամուտը, Դիտավանը, Կիրանցը, Ոսկեպարը, Վերին Ոսկեպարը, Դովեղը, Բերդավանը 

▪ մասամբ չեզոք գոտու վերածել կամ թշնամու ԶՈւ ուղիղ նշանառության և վերահսկողության տակ դնել ներկայումս առաջնագծից մինչև 1-2․5 կմ հեռավորության վրա գտնվող 36 բնակավայր (նկարներում նշված են դեղին նշանով)՝ 

․ 11-ը Սյունիքում՝ Սրաշենը, Շիկահողը, Ագարակը, Խդրանցը, Եղվարդը, Ուժանիսը, Նոր Առաջաձորը, Կաղնուտը, Կարմրաքարը, Տեղը, Վաղատուրը,

․ 7-ը Վայոց Ձորում՝ Նոր Ազնաբերդը, Խնձորուտը, Խաչիկը, Ամաղուն, Արենին, Չիվան, Ելփին, 

․ 4-ը Արարատում՝ Զանգակատունը, Լանջառը, Ուրցալանջը, Պարույր Սևակը,

․ 2-ը Գեղարքունիքում՝ Վահանը, Ճամբարակը (հաշվի առնելով որ ադրբեջանցիները հետ չեն քաշվելու 2021-2022 թթ․ ՀՀ, այդ թվում՝ Գեղարքունիքից օկուպացված հատվածներից, նշված երկու բնակավայրերին կարելի է ավելացնել նաև Կութը, Ներքին Շորժան և Վերին Շորժան (նկարներում նշված են մանուշակագույն նշանով)),  

․ 12-ը Տավուշում՝ Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիր Աղբյուրը, Վազաշենը, Աչաջուրը, Սևքարը, Սարիգյուղը, Ներքին Ծաղկավանը, Աճարկուտը, Կոթին, Բարեկամավանը, Նոյեմբերյանը։ 

-Ադրբեջանին տալ և/կամ թշնամու ԶՈւ ուղիղ նշանառության և վերահսկողության տակ դնել Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհներից հատվածներ, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Տավուշում, ինչն ունենալու է բոլոր այն հետևանքները, ինչ ունեցանք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները թշնամուն հանձնելուց հետո, 

-հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարել մեր առաջնագիծը և ստեղծել հսկայական անվտանգային նոր խնդիրներ ու սպառնալիքներ, ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում 2020-2023 թթ․-ին,

-Երասխի՝ չեզոք գոտու վերածմամբ կամ Ադրբեջանի կողմից ռազմակալմամբ թշնամու համար ուղիղ ճանապարհ բացել դեպի Արարատյան դաշտ ու Երևան,

-նշված 70 (73) և նրանց հարակից տասնյակ գյուղերը մատնել աստիճանական և ամբողջական հայաթափման ու կորստի,

-Հայսատանը կանգնեցնել անհաղթահարելի սոցիալ-տնտեսական և հումանիտար աղետների առաջ։

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>