Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One)
11
«Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Պատերազմ Արցախում
«Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում «Հրապարակ»․ Որոշել են զուսպ լինել Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Կիրանցից 15 հեկտար հող են հանձնել, ասում են՝ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվել Երևանի փոքրամասնության «քաղաքապետը» որոշել է, որ մարզերի բնակիչները Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն երկու անգամ Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ»

Քիչ եմ արել, այսքան զոհերից հետո ո՞նց հանգիստ ապրեմ. Փաշինյանին անձրևանոցով հարվածած կինը չի փոշմանում

Այդ միջադեպից հետո էլ տեսանք, թե որն է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկիրը, զոհեր ու վիրավորներ ունեցանք երեկ։ Ու այս ամենից հետո էլ ասում եմ, որ արածս սխալ չէր, իհարկե չեմ փոշմանում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Մալիշկայում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը՝ Նարինե Ասատրյանը։

«Երկրի ծանր վիճակը նոր չէ ու ինքն էլ՝ որպես վարչապետ, նոր չէ, որ պիտի տեղյակ լինի, թե ինչ է կատարվում ու այս իրավիճակում նա գալիս է Վայոց ձոր, գյուղերով շրջում, ճանապարհների հարց քննարկում, ասֆալտ ստուգում ու հանձնարարականներ տալիս։ Վարչապետ ես, առաջինը պիտի սահման գնայիր, դիրքերը տեսնեիր, աչքովդ համոզվեիր, որ մարդիկ իրենց վարած հողերը փորում են, խրամատ սարքում։ Իսկ այս ամենի ֆոնին գիտակից քաղաքացուց ի՞նչ պետք էր սպասել»,-ասաց նա։

Նարինե Ասատրյանը մանրամասնեց, որ իմացել է Փաշինյանի այցի մասին։

«Ես բակում եմ եղել՝ պարսպից այն կողմ, դե, պարիսպը շատ բարձր չէր, իրենք էլ լավ չէին երևում։ Ես անձրևանոցը չեմ նետել, հարվածել եմ ու միտումնավոր, որ հենց իրեն կպնի, չեմ տեսել, թե ինչ է եղել հետո, բայց կարծես թե չի կպել։ Էս բողոքն ինչ-որ անձնական շահ չի հետապնդել, ես տան սերտիֆիկատ կամ այլ նման բան չեմ պահանջել, որքան էլ տունս հանձնել են թշնամուն։ Իմ ցավի, իմ բորբոքման պատճառը երկրում տիրող իրավիճակն է, որ չգիտենք՝ այսպես ո՞ւր ենք գնում։ Ամեն օր նոր զոհի մասին ենք լսում, ամեն օր այն վախով ենք քնում, թե առավոտյան նոր տարածքներ զիջած չլինենք։ Այո, ինքը պետք է հեռանա ու իր տեղն այնպիսի մարդու զիջի, որը գոնե մի փոքր այս անդունդից մեզ կհանի»,-ասաց բերձորցի կինը։

Վերջինս պատմեց նաև, որ 2003 թվականից է ընտանիքով Բերձոր տեղափոխվել և իրենց տունը լքել են նախորդ տարի օգոստոսին, վերաբնակվել Մալիշկայում։

«Հիմա Մալիշկայում էլի արցախցի ընտանիքներ կան։ Իմ արարքն էլ գյուղում շատերի համար քննադատելի չէր, մարդիկ կան, ասում են՝ մոտենայիր, պահանջդ ասեիր, բայց որ մոտենայի, գուցե, ավելի վատ լիներ։ Ես իր հետ ուղիղ խոսելու ոչինչ չունեմ, մոտենայի, ի՞նչ ասեի։ Մեկը մոտեցել էր, ասում էր՝ ժողովրդին համախմբեք, ասում է՝ դե համախմբում եմ, էլի։ Սա՞ է քո համախմբելը, համախմբված ամեն ինչ կորցնում է ժողովուրդը։ Ո՞ւր է մեզ տանում, պիտի հրաժարական տա, այլ օգտակար բան անել չի կարող ինքը»,-շեշտեց նա։

Հարցին, թե միջադեպից հետո ինչքա՞ն ժամանակ անց են նրան բերման ենթարկել, Ասատրյանը պատասխանեց, որ Փաշինյանի անվտանգության աշխատակիցների հետ նաև ոստիկաններ են եղել տարածքում և անձրևանոցը նետելուց հետո իրեն են մոտեցել։

«Ոստիկաններն, իրականում, շատ հանգիստ են մոտեցել, ուժ չի կիրառվել, ասացին, որ չարժեր նման բան անել։ Ինձ տան բակից են բերման ենթարկել, Փաշինյանը դեռ գյուղում էր, բայց տնից արդեն հեռվացել էր»։ Կնոջ խոսքով՝ արածի համար չի զղջում, ստորագրությամբ ազատ է արձակվել, սակայն չի բացառում, որ գործն այլ ընթացք կունենա։

«Չի բացառվում, որ կազատազրկվեմ, բայց մեկ է՝ չեմ փոշմանում. արել եմ, լավ եմ արել, քիչ եմ արել։ Ամեն զոհի մասին, որ ես լսում եմ, ո՞նց հանգիստ իմ կյանքին անցնեմ։ Իմ երեխեքն են բոլորն էլ, ի՞նչ տարբերություն, մեծ լինի, փոքր լինի, իմ ազգն է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>