ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՆՊԱՍՏԵԼ ԽՆԴՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ
Երեկվանից Ալիևը խոսում է Հայաստանի հետ ՛՛խաղաղության՛՛ պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին:
Ընդ որում՝ խոսում է ամենաբարձր դիվանագիտական հարթակներում:
Օրինակ, այսօր դրա մասին է հայտարարել ԵԱՀԿ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:
Մեթոդը պարզ է: Դասական:
ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՆՊԱՍՏԵԼ ԽՆԴՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ:
Մասնավորապես՝ ապահովել Հայաստանի վերջնական կապիտուլյացիան:
Դե իսկ քանի որ Հայաստանում այսօր տիրում է բացարձակ անիշխանություն, ապա, բնականաբար, այդ ուժային ճնշման հասցեատերը ոչ թե քպ-ական թայֆան է (որը վաղուց է պատրաստ պայմանագրի ստորագրմանը), այլ, մի կողմից, հայ ժողովուրդը, մյուս կողմից՝ այն աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները, որոնց շահին հակասում է նման ՛՛խաղաղությունը՛՛:
Սա է:
(Ալիևի շտապողականության պատճառների մասին խոսել եմ երեկվա լայվում):
Ամեն դեպքում, թշնամին գործում է շատ պրագմատիկորեն:
Կարելի է սովորել:
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

