Հենց որ Երեւանում պատրաստ լինեն, հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման մանրամասների մասին․ՌԴ ԱԳՆ. Տեսանյութ
Դիտել նաև
Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ
«Մենք մեր քաղաքացուն կտրամադրենք անհրաժեշտ օգնություն». Մարիա Զախարովա
Հուսով ենք՝ Բաքուն և Երևանը կհասկանան ագրեսիվ դաշինքների հետ փոխգործակցության խորացման ռիսկերը․ Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան
Չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Մոսկվան կարծում է, որ հենց որ Երեւանը պատրաստ լինի, ապա կարելի է վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման վերաբերյալ կոնկրետ եղանակների, մանրամասների ամրագրման առարկայական աշխատանքին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նաեւ մեջբերել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը՝ հիշեցնելով, որ «ռուսական կողմը գոհ է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ընդունելու հարցում»։
«Ինչ վերաբերում է առաքելության տեղակայման ստույգ ժամկետներին, ապա այս հարցը պետք է ուղղել Երեւանին, քանի որ առաքելությունը գործելու է Հայաստանի տարածքում»,- ասել է Զախարովան։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում: