Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում գրություն է հրապարակվել՝ սահմանային լարվածության վերաբերյալ
Դիտել նաև
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան արգելելը հարված էր մեր երկրի միջազգային վարկանիշին. տեր Եսայի
Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը
Վեհափառին կալանավորելու սպառնալիք–մեսիջներ են փոխանցում Մայր աթոռին
Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը
Գարեգին Երկրորդը մեկնել է Շվեյցարիա
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում րոպեներ առաջ գրություն է հրապարակվել՝ Զինվորի աղոթքը։
«ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ
Ամենակարող Տե´ր.
Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ,
Տուր ինձ վճռականություն սուրբ
Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու:
Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու
Ինձ ավելի համարձակ, կարգապահ ու
Ընկերասեր:
Երկնային Զորքիդ բարեխոսությամբ
զորացրու և պահպանիր զինակիցներիս,
հրամանատարներիս ու ինձ:
Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո
ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց:
Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ.
Ամեն…»։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:

