Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան «Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ
17
ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Պատերազմ Արցախում
Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով» Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին․ «Կարճ ասած» Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում. Արա Պողոսյան Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման․ Սուրենյանց Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը ԿԸՀ-ն կքննի վաղը` ժամը 15:00-ին Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան «Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուս սահմանապահները սրտիկ են ցույց տալիս Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով․ Նարեկ Կարապետյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից ԿԸՀ-ի մեկնաբանությունը ոչ թե պարզապես սխալ է, այլ վտանգավոր նախադեպ է ստեղծում. Իրավագիտության թեկնածու

Մեղադրանքը կազմելիս ընթերցել եք միայն Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքը. Մհեր Սահակյանը՝ դատախազին. Տեսանյութ

ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Միջնորդությունը օրենսդիրներին ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Իր ելույթում Մհեր Սահակյանն ասաց․

«Հակառակ նրան, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները այսօր կանգնած են անվտանգային և գոյաբանական լուրջ խնդիրների առջև, ես հիմա ստիպված եմ այս ամբիոնից խոսել մի միջադեպից, որը մի կողմից ինձ համար տհաճ է, քանի որ ինքս մեծ հարգանք ունեմ պետական ինստիտուտների հանդեպ և գիտակցում եմ պատգամավորի դերը հասարակության մեջ, բայց մյուս կողմից էլ ունենք մի իրավիճակ, երբ իշխանական խմբային շահից դրդված խեղաթյուրվում է իրականությունը, գործում են երկակի ստանդարտներ, տիրում է իշխանական անպատժելիության մթնոլորտ, իրականացվում են անսկզբունք, զազրելի ու անընդունելի արարքներ»։

Ներկայացնելով միջադեպի մանրամասները, պատգամավորը նշեց․

«2023թ․-ի մարտի 31-ին ժամը 10-ին Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում նախատեսված էր աշխատանքային փակ քննարկում։  Քննարկմանը ներկայացել եմ 10-15 րոպե ուշացումով։ Մոտավորապես  20 րոպե էլ տևել է նախատեսված հարցերի քննարկումը, որից հետո արդեն մեկ այլ թեմայով՝ կապված Հռոմի ստատուտի վավերացման հետ, Արծվիկ Մինասյանի օբյեկտիվ հարցադրումը, արդյո՞ք Ստատուտի վավերացումը չի առաջացնի ավելորդ ռիսկեր մեր Հանրապետության համար, իշխանական պատգամավորների կողմից արժանացավ բուռն արձագանքի և անհարկի վիրավորանքների։  Վեճի ընթացքում Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորեց ագրեսիվ վարքագիծ։ Նշեմ, որ վեճի ընթացքում չեմ միջամտել մինչ այն պահը, երբ ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վլադիմիր Վարդանյանը չարաշահելով իր՝ որպես վարողի լիազորությունները, կողմնակալ և սադրիչ պահվածք էր ցուցաբերում, մասնավորապես գոռում էր և նկատողություն էր անում ընդդիմադիր պատգամավորներին։

Երբ հերթական անգամ վարողը, ձեռքը սեղանին հարվածելով, ցանկանալով ընդգծել քննարկումը վարողի և իշխանական պատգամավոր լինելու իր առավելությունները և ցուցադրաբար նայելով աչքերիս մեջ, նրա ով դեռ ոչինչ չէր արտահայտվել, և մեղադրանքներ հնչեցնելով պահանջեց լռել, ես նույն տոնայնությամբ ձեռքս հարվածելով սեղանին, ոտքի կանգնելով իմ տեղից, պահանջեցի, որպեսզի հարգանք ցուցաբերի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և կողմնակալ վերաբերմունք չդրսևորի։ Այդ պահին Վլադիմիր Վարդանյանը ամենայն հավանականությամբ չհանդուրժելով իմ նկատողությունը, տեղից վեր կանգնելով, բղավելով, որ ինքն ում վրա ուզի և երբ ուզի կարող է այստեղ բղավել, մոտեցավ ինձ։ Ես, հաշվի առնելով իր ագրեսիվ պահվածքը և բղավելով արագ ինձ մոտենալը, ուղղվեցի և մեկ հարված հասցրեցի զուտ ինքնապաշտպանական բնազդից ելնելով, որից հետո ցանկություն չունենալով, որ վեճը շարունակվի և ընդլայնվի, անմիջապես հեռացա այդ սենյակից»։

 Դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի մասին խոսելով, պատգամավորն ասաց, որ բացարձակապես համաձայն չի միջնորդագրում առկա այն մեղանդրանքին, որ իր արարքներում 2023թ․-ի մարտի 31-ին ՀՀ ԱԺ վարչական երկրորդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում տեղի ունեցած քննարկման և այնուհետև միջադեպի ժամանակ առկա է խուլիգանության հանցակազմ։

«Միջնորդագրի մեջ նշված է, որ Արծվիկ Մինասյանի կողմից թեմայից շեղվելու պատճառով նիստի բնականոն ընթացքը վերականգնելու և քննարկման թեմային վերադառնալու նպատակով մասնակիցներին արված դիտողությունը որպես առիթ օգտագործելով, սեփական անձի առավելություններն ընդգծելու ցանկությամբ ցուցադրաբար հակադրվել եմ Վլադիմիր Վարդանյանին և ներկաների նկատմամբ անհարգալից, ինչպես նաև իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, դրսևորել եմ ագրեսիվ վարքագիծ, ձեռքով հարվածել եմ սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն եմ արել Վլադիմիր Վարդանյանին, հանձնաժողովի փակ քննարկման աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել եմ իմ և Վլադիմիր Վարդանյանի միջև նստած Ալխաս Ղազարյանին, մոտեցել եմ Վլադիմիր Վարդանյանին և աջ ձեռքով, դիտավորությամբ հարվածել եմ նրա դեմքի ձախ քունքային շրջանին՝ պատճառելով առողջության թեթև վնաս»։

Խոսքն ուղղելով Աննա Վարդապետյանին Մհեր Սահակյանն ասաց․

«Տպավորություն է, որ մեղադրանքը կազմելիս դուք, տիկի՛ն Գլխավոր դատախազ,  ընթերցել եք բացառապես ձեզ համար շատ հարազատ մարդ համարվող Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքը։ Ինձ մոտ օբյեկտիվ հարց է առաջանում․ միջադեպից անմիջապես հետո իմ և փաստաբաններիս համար ակնհայտ է դարձել խուլիգանության հանցակազմ կիրառելու ձեր, վարույթ իրականացնող մարմնի, քաղաքական իշխանության ձգտումը՝ սկզբում խուլիգանության երրորդ մասով, որն աբսուրդ էր,  այժմ խուլիգանության առաջին մասով, որն իրականության հետ որևէ աղերս չունի։

Լսե՛ք, հավաստիացնում եմ ձեզ իմ արարքներում խուլիգանությունը որպես օբյեկտիվ երևույթ և խուլիգանական դրդումը որպես սուբյեկտիվ երևույթ իսպառ բացակայում են, իսկ հարվածը հասցվել է բացառապես անհրաշեշտ պաշտպանության նկատառումով։ Հետաքրքիր է գոնե մեկ փորձ Ձեր կամ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվե՞լ է իմ կողմից ներկայացված պնդման, մասնավորապես՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության առկայությունը ։  Բոլոր ցուցմունքներում և առերեսումների արձանագրություններում հստակ է այն փաստը, որ քննարկման և այնուհետև առաջացած վեճի ընթացքում, ես ոչինչ չեմ խոսել։ Անահսկանալի է, թե դատախազը այդ ինչ սեփական անձիս առավելությունները ընգծելու ցանկությանս մասին է գրել»,-ասաց Մհեր Սահակյանը։

«ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, իշխող խմբակցության քարտուղարը սպառնում է  լեզու և ականջ կտրել ոչ  ավել ոչ պակաս մարդու իրավունքեների պաշտպանի թեկնածուին հանձնաժողվի պաշտոնական նիստի ժամանակ այս շենքում, դուք խուլիգանության հատկանիշներ չեք տեսնում, բայց իմ արարքի մեջ ե՞ք տեսնում, ով ընդամենը պահանջել է հարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Արդյո՞ք սա երկակի ստանդարտներ չեն Ձեր կողմից կիրառվող։ Քանի որ միջնորդագրի մեջ նշել եք միայն իմ կողմից բղավելու, ձեռքով հարվածելու, ոտքի կանգնելու մասին, ուզում եմ բարձրաձայնել, որ գործում առկա ցուցմունքներում և առերեսումների արձանագրություններում հստակ երևում է, որ առաջինը բղավել է Վլադիմիր Վարդանյանը, առաջինը ձեռքը սեղանին խփել է նա, առաջին քայլերը դեպի ինձ բղավելով արել է Վլադիմիր Վարդանյանը և միայն մեկ հարվածն է, որ առաջինը ես եմ հասցրել անել՝ այն էլ հաշվի առնելով իշխանական պատգամավորների կողմից բազմիցս դրսևորած սանձարձակ վարքագիծը։ Առհասարակ շեշտեմ, որ ոչ միայն ընդդիմադիր պատգամավորների, այլև այդ օրը քննարկմանը մասնակցող մյուս անձանց առերեսումների արձանագրություններում փաստագրված է, որ Վլադիմիր Վարդանյանը այդ օրը եղել է լարված հոգեվիճակում, ձայնի բարձր տոնայնությամբ և բղավելով է խոսել, մեղադրանքներ է հնչեցրել, նախկին ու ներկա է խաղացրել։ Պնդում եմ, որ ես դիմել եմ անհրաժեշտ պաշտպանության, հարված եղել է, և եթե սահմանազանցվել է անհրաժեշտ պաշտպանությունը, ապա պատրաստ եմ պատասխան տալ դրա՛ համար՝ ընդհուպ ազատազրկում։  Եվ որպեսզի տպավորություն չստեղծվի, որ թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, կարծում եմ գործընկերներս էլ դեմ չեն լինի, որ անձամբ կողմ քվեարկեմ այս միջնորդագրին, քանի որ ինքս շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Եզրափակելով խոսքը Մհեր Սահակյանն ասաց․

«Եզրափակվեմ խոսելով այս միջադեպի իմ կարծիքով  հիմնական բուն պատճառից՝ 2021թ․-ի Ազգային Ժողովի խորհրդարանական ընտրութուններից և դրա արդյունքում պարտված իշխանության վերարտադրությունից, երբ պարտության տարած ժողովրդին դուք

խոստանալով խաղաղություն՝ բերեցիք նոր կորուստներ,

խոստանալով անվտանգություն՝ բերեցիք անկայունություն,

խոստանալով արդարություն՝ բերեցիք իշխանական անպատժելիություն և ամենաթողություն։

Մի պետությունում, որտեղ չի գործում օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը կեղծ է, իսկ արժեհամակարգը փչացած, մարդը ստիպված է հույսը դնել իր վրա և ապահովել իր իրավունքները։

Լսե՛ք, արդեն բոլորին է պարզ, որ դուք ամենից շատ սիրում եք ձեր աթոռը, առաջնորդվում եք նեղ խմբային կուսակցական շահով և նոր աղետալի արկածախնդրությունների առջև եք կանգնեցնում մեզ և մեր հայրենիքին, իսկ այս գործը կեղծ է, ինչպես բոլոր այն խոստումներն ու քաղաքական քրեական գործերը, որոնցով շեղում եք հասարակությանը իրական օրակարգային խնդիրներից արդեն 5 տարի է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>