Հայաստանի հետ ամեն քայլը համաձայնեցնում ենք Ադրբեջանի հետ. Չավուշօղլու
Դիտել նաև
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում
Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումից։
Թուրքական A Haber հեռուստաընկերության եթերում Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, թե դեռ վաղ է խոսել Հայաստանում եւ Թուրքիայում դեսպանատների հիմնումից։ Նա հիշեցրել է, որ երկրաշարժից հետո Հայաստանի հետ ցամաքային սահմանը օգնության համար բացվեց, սակայն ցամաքային սահմանների բացումը կախված է քաղաքական պայմաններից։
«Բացի դա ցամաքային սահմանները սպասարկող ճանապարհները անհրաժեշտ է վերանորոգել։ Գիտեք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կա պատմական Մետաքսի ճանապարհի կամուրջը, որի վերանորոգման համար երկկողմ համաձայնության ենք հասել»,–ասել է Չավուշղօլուն՝ կրկին հիշեցնելով, որ Հայաստանի հետ ամեն քայլ Թուրքիան համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։
Աղբյուրը՝ news.am

