Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Մրցո՞ւյթ... դա ի՞նչ է. օրվա իշխանության կաբինետներում երևի անգամ չլսված մի բան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ «առաջին շարքի» ներկայացուցիչները ինչի դեմ իբր պայքարում էին «ընդդիմություն աշխատելու» տարիներին, նույն բաներն ու շատ ավելի թունդ կերպով անում են՝ ինչ ահա արդեն 5 տարի դարձել են իշխանություն: Ինչի՞ց էին ամենաշատը աղմկում «ընդդիմադիր աշխատող» Փաշինյանն ու նրա խումբը: Իսկ ամենից շատ ու բարձր նրանք աղմկում էին, օրինակ՝ պետական գնումների թեմաներով, մասնավորապես, թե ինչպե՞ս է եղել, որ այսինչ ծառայության կամ մատակարարման մրցույթը շահել է «իքսը», և ինչպե՞ս է եղել, որ չի շահել «իգրեկը»:

Բայց այն բանից հետո, ինչ Նիկոլ Փաշինյանն է դարձել վարչապետ, իսկ նրա թիմակիցներն էլ առոք-փառոք բազմել ու սերտաճել են պետական բարձր պաշտոնների բազկաթոռներին, Հայաստանում գրեթե իսպառ վերացել է մրցույթ ասվածը: Գրեթե բոլոր ծառայություններն ու աշխատանքները, ապրանքները պետական միջոցներով «ձեռք են բերվում», այսպես կոչված, «մեկ անձից գնումով»: Ահավասիկ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքել յանը գրառում է արել՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանը 20.02.2023թ., «մեկ անձից գնման» կարգով, պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ՝ ջազ համերգ կազմակերպելու համար՝ 89 280 000 դրամով։ Վատ չէ, վատ չէ:

Այնինչ, «Գնումների մասին» օրենքի համաձայն, մեկ անձից գնում կարող է կատարվել, եթե ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, կամ եթե արտակարգ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ: Գրառման հեղինակը նկատում է նաև, որ ավելի վաղ «մեկ անձից գնումով» միջոցառում է կազմակերպվել նաև «Գիրք նվիրելու օրը», դրա վրա էլ 35 միլիոն դրամ է ծախսվել: Միլիոններ է, որ «մեկ անձից» գնումով մսխվում են: Ու գործնականում տարբերակ էլ չկա պարզելու, թե ինչ չափորոշիչներով է պետական միջոցներով այս կամ այն գնումն իրականացվել հատկապես տվյալ «մեկ անձից» ու հենց ա՛յդ գնով: Հիշո՞ւմ եք, որ «մեկ անձից գնումով» էր իրականացվել նաև մայրաքաղաքի «տոնական լուսավորությունը»՝ Ամանորին: Այն, որ Հանրապետության հրապարակի շենքերի պատերը փլավքամիչ էին դարձրել:

Ասենք, փաշինյանական իշխանության այս 5 տարիներին այդ ո՞ր գնումը չի անմրցույթ եղել, նույն՝ «մեկ անձից գնման» կարգով: Չէ, կռահելի է, որ այս իշխանությունը տեղով «արտակարգ իրավիճակ» է, բայց հետաքրքիր է, թե ո՞ւր են բոլոր այն բղավողները, զանազան գրանտային վերահսկիչները, որ նախկինում կոկորդ էին պատռում, երբ ինչ-որ բան առանց մրցույթի էր արվում: Ա՜... Նրանք բոլորը այն ժամանակ կոկորդ էին պատռում, որպեսզի հետո համերաշխորեն լռեն: Ի՞նչ իմանաս, որ նրանց էլ «մեկ անձից գնումով» չեն վերցրել ու դրել իշխանության գրպանում՝ տաք, ապահով, կուշտ: Կոռուպցիայի ու կոռուպցիոն ռիսկերի հերն էլ անիծած: Մրցո՞ւյթ: Դա ի՞նչ է: Դա քպական իշխանության կաբինետներում երևի չլսված կամ ուղղակի մոռացված ու արգելված բառ է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>