HEM *IÇARIK HEM KAÇARIK
HEM *IÇARIK HEM KAÇARIK
* 1904 թ. դաշնակցական խմբին, Նիկոլ Դումանի գլխավորությամբ, չհաջողվեց Ռազիի ուղղությամբ ճեղքել պարսկա-օսմանյան սահմանը և անցնել Երկիր։ Քրդական խաժամուժի և զորքի հետ բախվելով՝ խումբը, քիչ կորուստներ տալով, վերադարձավ Սալմաստ։
* Հրամանատար Նիկոլ Դումանը հարցում է անում, թե ով որ ճանապարհով է նահանջել, և ինչու են զատվել իրարից։ Ֆիդայիներից Սարբազ Խեչոն, պատասխան չգտնելով, ասում է՝ «բիզ էսքի սարբազըխ, բիզ հեմ սըչարըխ, հեմ ղաչարըխ» («մենք հին զինվոր ենք, մենք հա՛մ *աքմեջ ենք անում, հա՛մ փախչում ենք»)։ Նույնիսկ արցախցի լեռնական Նիկոլ Դումանը, որ ուրբաթից ուրբաթ էր խոսում, չի կարողանում զսպել ծիծաղը։
* Հավաքական առումով հայաստանցի հայությունը երեխա է։ Դա հետևանք է վերջինիս ինստիտուտների (հատկապես՝ պետական) տհասության, զոհի կերպարի և «մենք Արամ Խաչատրյան ենք տվել աշխարհին, թող աշխարհը մեզ պուպուշ անի» բարդույթի։
* Եթե չլիներ այս երեխայականությունը, թուրք-կապիտուլյանտականները չէին կարող մարդկանց մոլորեցնել «ըհը, նայե՛ք, դաշնակցական Մհերը փախչում ա կռվի տեղից» հիմար թեզով։ Բա ի՞նչ պիտի անի։ Միայն երեխան, որ աշխարհը հեքիաթներով ու ֆիլմերով է ճանաչել, կարող է կարծել, թե կռվի իմաստը մեռնելն է։ Կռվի իմաստը թշնամուն հարվածելն ու հնարավորության դեպքում՝ ոչնչացնելն է։
* Եթե այդպես չլիներ, Դումանը չէր ընդունի Խեչոյի առարկությունը։ Նա՛մանավանդ օկուպացիայի դեմ կռվող զինվորը միշտ պետք է *աքմեջ անի ու փախչի :-) ։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից

