Ադրբեջանցի զինվորը պայթել է ականի վրա
Թարթառի շրջանում Թալիշ գյուղի ուղղությամբ ականի պայթյունից ադրբեջանացի զինծառայող է վիրավորվել: Հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը հոսպիտալացվել է Թարթառի կենտրոնական շրջանային հոսպիտալ։ Նախնական տեղեկություններով՝ նրա վիճակը գնահատվում է ծանր։

