ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Փրկության ճանապարհը պայքարն է, մենք պատրաստ ենք լինել այդ պայքարի և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ

Ներկայացնում ենք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ելույթը Սարդարապատում՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին։

Սիրելի՛ ընկերներ, հարգելի հայրենակիցներ։ Այսօր հավաքվել ենք հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող Սարդարապատի համալիրում` բարի գալուստ ասելու ՀՅ Դաշնակցության շարքերը անդամագրվող մեր հայրենակիցներին։ Սարդարապատը պայքարով պետականություն կերտելու և անձնազոհությամբ հայրենիքը պաշտպանելու, հայ ժողովրդի հերոսական էջերի վկայությունն է, և ամենևին պատահական չէ, որ այսօր այս խորհրդանշական պահին հայ ժողովրդի համար այս ճակատագրական ժամանակահատվածում է տեղի ունենում այս արարողությունը։ Սիրելի ընկերներ, դուք որոշում եք կայացրել համալրել Քրիստափորի, Արամ Մանուկյանի, Դրոյի, Վարդան Դուշմանի, Կարոտի, Արշակի, Վահան Հովհանիսյանի ու Արթուր Մկրտչյանի կուսակցության շարքերը։ Դուք ձեր այդ որոշումը կայացրել եք հայրենիքի համար ճակատագրական ժամանակահատվածում։ Ես Դաշնակցությանը անդամագրվել եմ 24 տարի առաջ։ Իրավիճակը այլ էր։ Ես այդ օրերին Արցախում հաղթած սերնդից պատասխանատվություն ստանձնող էի։ Մենք հաղթած երկիր էինք, ես էլ երդում էի տալիս՝ թեկուզ կյանքի գնով ծառայել Հայաստանի եւ հայության ազատագրության դատին, բայց բեռս թեթեւ էր։ Իմ ավագ սերունդը, իմ դաշնակցական ընկերները գործի մի մասն արել էին՝ ազատագրել էին Արցախը։ Մենք կանգնած էինք հպարտ։ Ապրում էինք գլուխլներս բարձր։ Բայց դուք այսօր այլ պայմաններում եք զինվորագրվում Դաշնակցությանը. մեր ուսերին կա ծանր պատասխանատվություն, մենք գերմարդկային ճիգեր գործադրելու առջև ենք կանգնած։ Դուք ձեր որոշումը կայացրել եք այն ժամանակ, երբ հայ մարդը որևէ վստահություն չունի իր վաղվա օրվա նկատմամբ, երբ հայկական Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ թշնամին մեր պետության տարածքում։ Եվ դուք ձեր որոշումը կայացրել եք հենց այս իրավիճակը փոխելու համար։

Քիչ հետո Արամ Մանուկյանին նվիրված հուշաքարի մոտ դուք պետք է երդվեք հավատարիմ մնալ Դաշնակցության գաղափարներին և կյանքի գնով ծառայել մեր ժողովդին։ Եվ այդ երդումով դուք կմիանաք աշխարհով մեկ սփռված դաշնակցական մեծ ընտանքին, ընտանիք, որի անդամներն անկախ իրենց գտնվելու վայրից, զբաղեցրած դիրքից անում են հնարավորն ու անհանարը հանուն Հայաստանի և հայ ժողովրդի։ Սիրելի ընկերներ, ձեր որոշումը որքան կարևոր, նույնքան էլ պարտավորեցնող է. Միանալով Դաշնակցությանը՝ դուք միանում եք 133 տարիների պատմությանը՝ պարտավորվելով շարունակել այն։

Միանալով դաշնակցությանը՝ դուք ձեր կյանքն ու ճակատագիրը անքակտելի թելերով կապում եք ձեր հայրենիքի և ժողովրդի ճակատագրին։ Դաշնակցությունը նաև գաղափարակիր նվիրյալների կազմակրպություն է, որտեղ հայ մարդը զինվորագրվում է հայրենիքը և սեփական ժողովրդին ամեն գնով պաշտպանելու գործին։ Միակ բանը, որ դաշնակցությունը կարող է առաջարկել հայ ժողովդի շահերի պաշտպանությանը զինվորագրված մարդուն դա պայքարն է՝ հաճախ դժվարին, երբեմն անհնարին թվացող, զոհաբերություններ պահանջող, սակայն արժանապատիվ և կենսական պայքարը, ապրեցնող և ուժ տվող պայքարը։

Այս խորհրդանշական վայրից դիմում եմ Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին՝ սիրելի քույրեր և եղբայրներ, հարյուր հազարավոր հայրենակիցներ ձեր կողքին են, ու քանի դեռ կան երիդասարդներ ովքեր պատրաստ են երդվել կյանքի գնով պաշտպանել իրենց հայրենիքը, դուք միայնակ չեք՝ աշխարհասփյուռ հայությունը Արցախի և արցախցու կողքին է։ Սիրելի հայրենակից, այսօր մեր ճակատագիրը տնօրինում են Հայաստանի իշխանության ղեկին հայտված թուլամորթ, բախտախնդիր, թշնամու առաջ ծնկի եկած, արժանապատվություն չունեցող մի խմբակ, ովքեր սեփական ժողովրդին և բանակին մեղադրում են դավաճանության, դասալքության և վախկոտության մեջ, դրանով փորձելով կոտրել ժողովրդի արժանապատվությունը և երկիրը տանել նոր կապիտուլիացիայի։

Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովուրդը նույն այն ժողովուրդն է, որ հաղթեց Սարդարապատում և վերականգնեց իր պետականությունը, մեր ժողովուրդը նույն ժողովուրդն է, որի զավակները պատժեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, մեր ժողովուրդը Արցախյան առաջին պատերազմ հաղթած, Ապրիլյան պատերազմին թշնամուն դիմագրված նույն ժողովուրդն է, պարզապես այսօր այդ ժողովրդին փորձում են ղեկավարել դասալիքները, դա է ընդամենը փոխվել։ Մեր ժողովուրդը Սարդարապատի հերոսամարտում հաղթած նույն ժողովուրդն է և բոլոր փորձերը՝ ժողովրդին տանել նոր կապիտուլյացիայի, ձախողվելու է։ Հայ ժողովրդի ոգին չի մեռել, հայ մարդը չի հանձնվելու, և այսօրվա իշխանության առաջարկած բանաձևն է՝ հանձնվել հանուն փրկության, որը մենք մերժում ենք։

Փրկության ճանապարհը պայքարն է, պայքար հանուն մեր իրավունքների։ Այլ ճանապարհը ինքնաոչնչացման ուղի է, որը որդեգրել է այս իշխանությունը։ Մենք պատրաստ ենք լինել այդ պայքարի և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը։ Միայն միասնությամբ, պայքարով և դիմադրությամբ է հնարավոր փրկվել, և այսօր այս խորհրդանշական վայրից մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ միասնականություն, դիմադրություն և պայքար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>