ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Կարճ ասած»․ «Нью-Васюки»-ն շարունակվում է. Տեսանյութ

Ուղիղ երեք տարի առաջ Երևանի քաղաքապետ, «Կարգին» հաղորդման դերասան Հայկոն մի հոլովակ հրապարակեց, թե ոնց են արագի մեջ քանդելու Երևանի Հալաբյան փողոցի շենքերը ու սիրուն շենքեր կառուցելու։ Ասաց, որ ներդրողների հետ քննարկել են։ Հետո այս նկարը առավ ու գնաց Նիկոլի մոտ։ Այդ մասին վերջին անգամ լսեցինք հենց այդ ժամանակ։ Ո՞ւր է հիմա Կարգին Հայկոն․ քաղաքական բեմից վերադարձավ թատերական բեմ․ իսկ ո՞ւր է նախագիծը, ներդրողները, պատասխանատվությունը։ Երևի հետը տարել է։

Դրանից մի 4 ամիս անց՝ 2020 թվականի օգոստոսին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում մի հատ լուսանկար դրեց ու գրեց․ Չինաստանը Հայաստանում 10-15 մլրդ դոլարի ներդրում կանի՝ «Խելացի գիտական քաղաք» հիմնադրելու համար։ Ասում էր, թե հուշագիր են ստորագրել Հայաստանն ու Չինաստանը։ Պարզվեց՝ ոչ Հայաստանում, ոչ Չինաստանում որևէ պետական կոռույց դրանից տեղյակ չէ։ Իսկ ներդրում բերող ընկերության կայքը «նախկիններից» հետո չէր էլ թարմացվել։ Ներդրումը գրեցին սառույցինորը հալվեց-գնաց, իսկ Ո՞ւր է հիմա ֆեյք լուրեր տարածած իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ Ոչ, քաղաքական աղբանոցում չէ, Գերմանիայում ՀՀ դեսպանն է։ Երևի հիմա էլ Բեռլինում՝ գիտական քաղաք է սարքում։

2018 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց, թե Վանաձորում կբացվի գազաբալոնների գործարան, 150 աշխատատեղ կստեղծվի։ Ժողովուրդը ուրախացավ։ Հակահեղափոխականների պորտները տեղն էին դնում, թե տեսեք ինչեր ա անելու՝ թողեք, թող աշխատեն, այ չուզողներ։ Ամիսներ անց՝ 2019թ․ մայիսին, Լոռու ՔՊ-ական մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակեց լուսանկար Վանաձորի գազաբալոններ արտադրող գործարանից, թե՝ «Հայ-իրանական գազաբալոնների գործարանում բուռն աշխատանքներ են իրականացվում»: Պետք է օրը 800 հատ բալոն արտադրեին, 95 տոկոսն էլ արտահանեին։ Նիկոլն էլ բացեց դեռևս գոյություն չունեցած գործարանը։ Անցավ համարյա 5 տարի․․․ Ի՞նչ բալոն, ի՞նչ արտադրություն․․․ Ոչինչ չկա մինչ օրս, խաբել են։ Այսպես կոչված ներդրողները իրար մեղադրեցին խարդախության մեջ, դատի տվեցին, անցավ գնաց։

2018 թվականի նոյեմբերին, Նիկոլ Փաշինյանն ընդունեց գործարարի, հետո հայտարարեց, թե Հայաստանում 2 հատ տրակտորի գործարան կբացեն, տարեկան մինչև 5 հազար տրակտոր կարտադրեն, տրակտոր արտահանող երկիր ենք այլևս։ Իբր 20 մլն դոլարի ներդրում էին անելու։ Ո՞վ է տեղյակ էդ ծրագրից, ի՞նչ եղավ, 4,5 տարի անցել է։

2018 թվականի դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում Նիկոլ Փաշինյանը կտրեց հերթական չբացված գործարանի լենտը ու շուքով «բացեց» հայկական կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան: Թե բա հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է, 70-80 աշխատատեղ, տարեկան 126 հազար հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և այլն։ Հայաստանի ու ողջ ԱՊՀ շուկան պետք է ողողեր։ 2019թ․ մայիսի 23-ի կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասում էր՝ ասացին արի նայի գործարանը, 15 հոգի աշխատում ա, ասացի քանի դեռ 80 հոգի չի աշխատել, չեմ գալու։ Որևէ մեկիդ աչքով ընկել է՞ հայկական էդ արտադրանքը։ Չի էլ ընկնի։ Դա էլ էր սուտ։ Նիկոլին հարցրեցինք բա էդ ո՞նց ա լինում, որ լենտերը կտրում եք, գործարանները չեն բացվում, պատասխանեց, թե ինչ իմանա, իրեն ասել են արի կտրի, գնացել է։ Այդքան բան։

Եվ այլն և այսպես լիքը ֆեյք տեղեկություններ գործարանների մասին։ Էդ կտրվածքով, պետք է հիմա Հայաստանում գործազրկություը 0 տոկոս լիներ ու ահել-ջահել՝ սաղ աշխատեին գործարաններում։

Ու հիմա էդքան ստերից հետո, Նիկոլ Փաշինյանը երեկ կանգնել է մի հատ չոլի մեջտեղ՝ Աշտարակ քաղաքին մոտ ու վիդեո է արել, թե՝ սա մեր պատկերացրած ակադեմիական քաղաքն է։ Այ էս քար ու թուփը արվեստների ավագ դպրոցն էն, էն բլուրը արվեստների համալսարանն է, էս փոսը ժամանակակից համերգասրահն է, համալսարաններն են։ Հա, չմոռանամ ասեմ՝ էն էլ սպայական ավագ դպրոցն է, համալսարան էլ կա և այլն։ Էս մեջտեղներն էլ մի հատ տրամվայ կգցենք, որ համալսարանից գնանք համերգասրահ։ Բա եթե էդ մարդիկ ուզենան ֆուտբոլ խաղա՞լ․ ի՞նչ կա դրա մեջ, մի հատ էլ միջազգային չափանիշներով ստադիոն ձեզ նվեր, դա էլ կսարքենք։ Ընդամենը էդ քար ու թուփի վրա, էդ ամայի տւարածքում Նիկոլ Փաշինյանը քիչ էր մնում արդեն կտրեր ակադեմիական քաղաքի լենտն ու ասեր՝ դե եկեք կրթվեք-ապրեք։ Որ նայում էի, հիշեցի 12 աթոռ հայտնի ֆիլմի դրվագը, թե ինչպես է Բենդերը վասյուկի փոքրիկ քաղաքի բնակիչների ականջներին լափշա կախում, թե հեսա ձեր քաղաքը դառնալու է միջգալակտիկական մայրաքաղաք՝ Նյու Վասյուկի։ Ինձ թվում է, երեկվա մեր վարչապետի լայվը, Բենդերի ու իր ընկերոջ համար մաստեր կլասս կլիներ, այ էս դեմքերով կլսեին։

Այ էդտեղ ա հասել անլրջությունը։ Ո՛չ ժամկետ, ոչ բան, ո՛չ պատասխանատվություն, ո՛չ հաշվետվողականություն․ միայն բառեր, խոսքեր, ելույթներ ու վերջ, մյուս օրն անգամ մոռանում են։ Վաղը հաստատ պատճառ կբռնեն, թե ինչու ոչ մեկն էլ չստացվեց, հեչ որ չէ՝ կասեն ընդդիմությունը քննադատեց, թշնամին հարձակվեց, որ չկարողանանք ավարտին հասցնենք, ինչպես 2022 թվականի սեպտեմբերի 13-ին էր․ թուրքը 100 քառակուսի կիլոմետր առաջ եկավ, Նիկոլը հայտարարեց, թե հարձակվել են, որ մեր տնտեսական աճը կոտրեն։

Ձեր կարծիքով ինչո՞ւ է ամբողջ ինտեռնետը ղժում Ավինյանի վրա, որը խոստանում է 2 տարում մետրոյի թազա կայարան սարքել։ Որովհետև իրենք էս թվարկածս բոլոր դեպքերում խաբել են, ֆեյք լուրեր են տարածել ու անիմաստ խոստումներ տվել։ Ցույց են տվել մի հատ ինչ-որ գյոլ, ասել են՝ էստեղ կոկորդիլոսներ կբերենք կբուծենք, մի հատ սահմանամերձ դաշտ են տեսել, ասել են էստեղ չոր նավահանգիստ կկառուցենք։

Բայց ռեալ կյանքում իրականությունը այն է, որ քանդում են, փչացնում են կամ պարզապես հանձնում են թշնամուն։ Կառուցած գործարաններ էլ են հանձնել թշնամուն, քաղաքներ էլ, ակադեմիա էլ, դպրոցներ էլ։ Բայց այ իրենց կառուցածը չենք տեսել։

Ու էդ մարդը, էդ մեգա նախագծերի հեղինակը, սելֆիներ է անում, թե ոնց է ամեն ինչ թողել մի կողմ, պետական ռեսուրսը, միլիոնավոր դրամներ ծախսելով հասել Դիլիջան, որ աղբ հավաքի, կինն էլ նկարի ու տարածի, թե ժողովրդական ամուսին ունեմ։ Մենակ էնքան փող, որ դուք վճարեցիք բենզինի ծախս, ախրանային վճար էդ մի սելֆիի համար, էդքան գումարը վճարեիք մարդկանց, ողջ աղբը կհավաքեին։ Վարչապետի գործը աղբ հավաքելը չէ։ Ամիսներ առաջ էլ թատերական ինստիտուտի մոտ էր աղբ հավաքում․ ու ի՞նչ․ թատերական ինստիտուտը, ըստ օդում կախված լուրերի, փակվելու է կամ միավորվելու է այլ բուհի հետ, իսկ տարածքը գնելու է որևէ նիկոլական օլիգարխ։

Կարճ ասած՝ ինչո՞ւ են այս խոստումները հեշտությամբ տալիս ու թռնում խոստացածից։ Երեկ պատասխանը տվեցին։ Ընտրություններ էին Սյունիքում ու Շիրակում։ Երկու տեղերում էլ ՔՊ թեկնածուն ընտրվեց։ Այ հենց այստեղ է խնդիրը․ իրենք կարող են խոստումներ տալ ու չկատարել, գործարաններ խոստանալ, անգամ լենտը կտրել, բայց չբացել, իրենք կարող են անգամ թշնամուն բերել-կանգնեցնել Իշխանասարի գլխին, բայց այդ գյուղում հենց իրենք վերցնեն ժողովրդի քվեն։ Որովհետև երբ իրենք կատարելագործել են ընտրական պրոցեսի ողջ ռեսուրսն ու մեխանիզմը, հանգիստ կարողանում են վերարտադրել իրենց իշխանությունը, էլ ինչի՞ իզուր չարչարվեն աշխատելու, գործարան բացելու, պետություն պահելու վրա, խոստումները կատարելու վրա։ Ձայն ա պետք՝ մի ձև կխփեն։ Նայում ու մտածում եմ, գոնե ազատ-արդար ընտրությունից մի խոսեք․ բայց դա էլ են խոսում։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>