Փաշինյանի` 4-րդ «փորձից» գրառումը
Դիտել նաև
Հրահանգել է թեժացնել պայքարը
Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն և կակտիվացնեն հակաքարոզը
ԱԳՆ-ն աշխատանքից հեռացրել է Փաշինյանի առջև դրոշը գլխիվայր դրած աշխատակցին
Նիկոլին հողատու և դավաճան անվանելու համար 22-ամյա կապանցուն 1 շաբաթ պահել են հոգեբուժարանում
«Փաշինյանի շնորհավորանքն Ադրբեջանում համարվելու է թուլության նշան»․ Ոսկան Սարգսյան
Նիկոլ Փաշինյանն երեկ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել «Սիսիան եւ Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է եւ սիրելի։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը եւ Կա՜ Ապագա»։ Բանը նրանում է, սակայն, որ անբովանդակ այդ երեքտողանոց` երկու նախադասությունից կազմված այդ գրառումը նա ֆեյսբուքում խմբագրել է չորս անգամ:
Մասնագետները, վստահաբար, կասեն` ինչ իրավիճակում է գտնվել գրառման հեղինակը և, թերևս, հենց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ Լեզվի կոմիտեի արդեն նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանը կարող է ասել` ինչպես կարող է վստահությունը լինել սիրելի:
Աղբյուր` 168.am