Հանուն կոալիցիայի Անգելա Մերկելը համաձայնել է նվազեցնել տարեկան ընդունվող ներգաղթյալների թիվը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնել է նվազեցնել տարեկան ընդունվող ներգաղթյալների թիվը: Ինչպես տեղեկացնում է «The Guardian»-ը, նման քայլի նա ստիպված է եղել դիմել «Քրիստոնեասոցիալական միություն» կուսակցության հետ կոալիցիա կազմելու համար:
Ըստ աղբյուրի՝ հենց ընդունվող ներգաղթյալների շեմի նվազեցման պարագայում է Քրիստոնեասոցիալական միությունը համաձայնել կոլացիա ձևավորել:
Արդյունքում ՝ 10 ժամ տևած բանակցություններից հետո կուսակցությունները եկել են ընդհանուր հայտարարի: Այնպես, կողմերը պայամանվորվել են, որ ամեն տարի Գերմանիայի կողմից ընդունվող ներգաղթյալների թիվը չպետք է գերազանցի 200 հազ. մարդ, սակայն այդ թիվը հետագայում կարող է փոփոխվել՝ կախված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից:
Zham.am

