«Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ
28
Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Պատերազմ Արցախում
Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան

Իշխանություն, որն արձանագրում է, և հանրություն, որը շարունակում է հանգիստ ապրել. Վահե Հովհաննիսյան

Ցեղասպանության վտանգ ու հերթական պատերազմի վտանգ արձանագրող իշխանությունը պատրաստվում է Երևանում թեկնածու առաջադրել և հաղթել։ Նրանց հաղթանակի դեպքում ո՞նց ենք ապրելու Երևանում։ Ո՞նց ենք վերաբերվելու իշխանությանը ձայն տված, ձայն բերած, լռած մեր համաքաղաքացիներին։ Մենք մեզ համարելու ենք քաղաքակիրթ, նորմալ մա՞րդ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

««Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգ կա և´ Հայաստանի, և´ Արցախի դեմ», «ԼՂ հայության համար կա իրական ցեղասպանության վտանգ»։ Սա ՀՀ արտգործնախարարի այսօրվա հայտարարություններն են։

Սա իշխանության հաշվետվությունն է՝ իր գործունեության մասին։ Բայց առաջին հերթին սա տագնապի ազդանշան է։

Ի՞նչ է կատարվում Հայաստանում այս ֆոնի վրա։

Իրեն առաջարկվող ապագայի հանդեպ հանրությունը ցուցաբերում է բացառիկ անտարբերություն։

Խորհրդարանական ընդդիմությունը երկու օր է՝ մարտնչում է Սեդա Սաֆարյանի մատույցներում, կարծես թե դա է ամենակենսական խնդիրը։

ԱԺ նախագահը ագրեսիայի վտանգի նախաշեմին ժամանակ ու հավես ունի պարապմունքների, որոնց արդյունքում ստանում է սպորտային տրավմա։ Երկրի նախագահը անդարդ այցելում է ցուցասրահներ և շնորհակալություններ շռայլում Նիկոլին։ Շնորհակալություն ինչի՞ համար, որ կա նոր պատերազմի, նոր զոհերի և ցեղասպանության վտա՞նգ։ Սոցիալական ակտիվ շերտերը քննարկում են Հովիկ Աբրահամյանի տան դիզայնը։

Եթե մենք որպես ժողովուրդ խելագարվել ենք, իսկ որպես պետություն դեգրադացվել այս աստիճանի, ապա ավելի լավ է պաշտոնապես ձևակերպենք դա ու խնդրենք՝ որևէ լուրջ պետություն ստանձնի մեր խնամակալությունը, մենք էլ հանգիստ խղճով շարունակենք մեր տուն-տունիկը։

Եթե դա այդպես չէ, ապա բոլոր անհատները և շրջանակները, որոնք ունեն լրջանալու հակում և պոտենցիալ, պարտավոր են դա անել ու արթնացնել հասարակությանը։ Պայմանական ասած, եթե ցեղասպանության վտանգի առաջ ու նոր պատերազմի նախաշեմին մենք ազգովի քննարկում ենք ինչ-որ մեկի տան անճաշակությունը, ապա վաղը մեր բոլորի տների դիզայնը Մեհրիբանն է անելու։

Ցեղասպանության վտանգ ու հերթական պատերազմի վտանգ արձանագրող իշխանությունը պատրաստվում է Երևանում թեկնածու առաջադրել և հաղթել։ Նրանց հաղթանակի դեպքում ո՞նց ենք ապրելու Երևանում։ Ո՞նց ենք վերաբերվելու իշխանությանը ձայն տված, ձայն բերած, լռած մեր համաքաղաքացիներին։ Մենք մեզ համարելու ենք քաղաքակիրթ, նորմալ մա՞րդ։

Ես վստահ եմ՝ Հայաստանում կա լրջանալու պոտենցիալ, մարդկային և գաղափարական ռեսուրս՝ մեր պետականությունը պաշտպանելու, պատերազմ թույլ չտալու և Արցախում ցեղասպանություն թույլ չտալու համար։

Պետք է ի վերջո դադարենք լինել լրագրողի սառնասրտությամբ պատերազմի հավանականությունն արձանագրող իշխանության ու նրա հովանու ներքո սոցիալական ցանցերում բնակվող հանրային որոշ շրջանակների պատանդը»,- ասվում է հոդվածում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>