ԵՄ առաքելությունը պատրվակ չպետք է դառնա, որ ՀՀ-ն հրաժարվի իր պարտավորություններից․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական կողմին մեղադրել է սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը «չարաշահելու» մեջ: Հայտարարել է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելության առկայությունը պատրվակ չպետք է դառնա, որպեսզի Հայաստանը հրաժարվի իր պարտավորությունները կատարելուց։
Դրանում նշվում է, որ «տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող խաղաղասիրական ջանքերի դեմ սադրանքների ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
Աղբյուր՝ 24news.am

