Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

5-րդ շարասյունը․ փաստեր, որոնցից խուսափել չի լինի․ «Կարճ ասած». Տեսանյութ

Արցախում ու Հայաստանում հնարավոր է նոր պատերազմ, դա արձանագրել է Հայաստանի իշխանությունը։ Նրան, իհարկե, ամենից շատ ոչ թե պատերազմն է անհանգստացնում, այլ այն, որ կարողանա այդ պատերազմը տեղափոխել իր մեղավորության շրջանակից դուրս։ Որովհետև Փաշինյանի իշխանությունը ո՛չ Հայաստանը պահելու հնարավորություն, իսկ իմ կարծիքով` ցանկությունը ունի, ո՛չ Արցախը պահելու հնարավորություն ու ցանկություն։ Հավես էլ չունի։ Ռուսաստան, ասում է, կարողանում ես՝ Արցախը պահի, չէ՝ դու գիտես, ինչ ուզում ես՝ արա, որովհետև դու ու Ադրբեջանն եք որոշողը։ Մենակ իմացեք, որ մի բան եղավ` դուք եք մեղավոր, սկզբից եմ ասել, ես կապ չունեմ։ Նոր պատերազմի մեղավոր արդեն գտել են՝ Ռուսաստանը և բանակում 5-րդ շարասյունը։ Ի միջի այլոց, այս վերջիններն են նաև 44-օրյայի մեղավորները, այդպես է հայտարարում իշխանությունը, ուղղակի և անուղակի։

Հայաստանում, սովորաբար, ամենակարևոր թեմաներն անգամ ապրում են երկու-երեք օր, ոչ ավելի, բայց Փաշինյանի վերջին ասուլիսում մտքերից մեկը մի քանի օր է՝ քննարկման թեմա է՝ պատերազմը պարտվեցինք, որովհետև բանակում կար 5-րդ շարասյուն։ Չունի տվյալներ, չունի ապացույցներ, չկա դատարանի վճիռ, անգամ չի կոնկրետացնում թե ում նկատի ունի այդ ամորֆ արտահայտության մեջ, բայց հայտարարում է։ Իր պարագայում առաջին դեպքը չէ։ Պաշտպանության նախարարին հարց ես տալիս, ասում է՝ ես չեմ տիրապետում 5-րդ շարասյան մասին տեղեկությունների։ Հետո որպեսզի լրիվ անտեղյակի տպավորություն չթողնի, սկսում է փիլիսոփայել, թե՝ 5-րդ շարասյուն են նաև նրանք, ովքեր խոսում են սահմանին թշնամու զորքի կուտակումից։ Օրերս հրապարակվեց տեսանյութ, լուսանկարներ, թե ինչպես է թշնամին Հայաստանի ու Արցախի հետ իր սահմաններին զորքեր, ծանր տեխնիկա կուտակել, Տավուշի, գեղարքունիքի, Վայոց ձորի երկայնքով, Արցախում կուտակումներ են, չխոսե՞նք այդ մասին, բա ի՞նչ անենք, ձեր նման անհոգ ապրենք, հետո էլ պատերազմի ժամանակ արծրունհովհաննիսյանականություն անեք, թե հաղթում ե՞նք։

Քաղաքացին ասում է բա ո՞նց հաղթեինք, եթե կար 5-րդ շարասյուն․ հարցնում եմ՝ 5-րդ շարասյունն ի՞նչ է, մտածում-մտածում, ասում է՝ դե թուրքերը։ Այսինքն, թազա մի բան մտցրեցին խեղճ մարդկանց գլուխը, նրանք էլ կրկնում են՝ առանց պատկերացնելու։ Ի՞նչ է 5-րդ շարասյունը, 5-րդ շարասյունը այն է, որը վճռական պահի հարվածում է թիկունքից, տարածում քաոս, շփոթություն, սաբոտաժ, դիվերսիա և այլն, երբ մյուս շարասյունները կռվում են։ Այդ ձևակերպումը անում են բոլոր ոլորտներում, ի դեպ, թեև սկսել է պատերազմից ու բանակից։ Օրինակ Հայաստանում այսօր քաղաքական կյանքում էլ գործում է 5-րդ շարասյուն․ խոսքս Նիկոլ Փաշինյանին սեղանակից քաղաքական ուժերի մասին չէ, թեև նրանք էլ մի բարի պտուղը չեն, ոչ էլ Սասնա ծռերի մասին է, չնայած նրանք էլ, իմ պատկերացմամբ, վտանգավոր խաղ են խաղում պետության համար։ Շատերը, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և թիմի գործունեությունը, ասում են, որ նրանք 5-րդ շարասյուն էին մինչև 2018 թվականը ընդիմության մեջ, դրանից հետո՝ որպես իշխանություն, որովհետև էդ բանսարկությունը, շփոթություն տարածելը, երկրին թիկունքից հարվածելը այն է, ինչ անում են հենց նրանք այժմ և սրանից առաջ։

ՔՊ-ականները սկսել են ինչ-որ կոչեր՝ էդ 5-րդ շարասյունը պետք գլխատել, էս անել, էն անել։ Շատ լավ կոչեր են, բայց զարմանալի է, որ դա ասում է իշխանությունը։ Եթե 5 տարի երկիրը ղեկավարողը ասում է՝ բանակում կա 5-րդ շարասյուն, ուրեմն սա իր անգործունակության ապացույցն է։ Բա դու ի՞նչ էիր անում, որ էդ շարասյունը չլիներ․ կազմաքանդեիր, վերացնեիր։ Եթե բանակում կա 5-րդ շարասյուն, ուրեմն դրա մեղավորը իշխանությունն է։ Եթե լինելով պետության ղեկավար, էդ շարասյունը չես վերացրել, ուրեմն դու էլ հենց ներմուծել ես դրանց, կամ աչք ես փակել։ Նախկինում Հայաստանը 2 պատերազմ է անցել, ե՞րբ է հայտարարել 5-րդ շարասյան մասին, չենք էլ լսել տենց բանի մասին․ քո ասելով՝ ուրեմն քո ժամանակ է եղել, ուրեմն դու ես բերել։ Բա էն որ մեր տղերքը կոտորվում էին, դուք հայտարարում էիք հաղթում ենք, շանսատակ ենք անում թշնամուն, բայց սուտ էր, դա պատահմամբ 5-րդ շարասյան գործը չէ՞ր։

Բայց եկեք հասկանանք, արդյո՞ք այն, ինչ հիմա անում են Նիկոլ Փաշինյանենք, 5-րդ շարասյան տրամաբանության մեջ չէ։ Սահմանի երկայնքով թշնամու կուտակում է, Հայաստանի ղեկավարությունը չի խոսում այդ մասին, իրանական աղբյուրներն են ֆոտոներով, վիդեոներով ցույց տալիս, որ ուշքի եկեք, Փաշինյանն ինքը խոսում է պատերազմի ռեալ հավանականության մասին։ Բայց դրա հետ մեկտեղ, փոխանակ միավորիչ գործունեություն ծավալի, դարձյալ կասկածներ է մտցնում մարդկանց մեջ, խուճապ է առաջացնում, ասում է ժողովուրդ, հնարավոր է պատերազմ, Հայաստանից ՀԱՊԿ-ն դուրս է գալիս, ռուսները չեն օգնում, բանակում էլ կա 5-րդ շարասյուն․ բա էլ խուճապը ո՞նց է լինում։ Եթե անգամ կա էդ շարասյունը, բացահայտումները անում են ժողովրդից թաքուն, պատժում են, հետո, երբ վտանգն անցած է լինում, այդ մասին ասում են կամ չեն ասում, ոչ թե երկու հոգու բռնում եք ու առանց մեղադրանքը հաստատվելու հայտարարում ազգի դավաճան, դու էլ անմեղության կանխավարկածը խախտելով աջ ու ձախ խոսում ես այս մասին։

Խնդրում եմ, մտածեք, 5-րդ շարասյունը չէ՞ր պատերազմից առաջ գործ սարքում գեներալների գլխին, 5-րդ շարասյունը չէ՞ր արգելում պատերազմով անցած գեներալ-գնդապետներին մասնակցել երկրի պաշտպանությանը պատերազմի ժամանակ կամ հենց պատերազմ ղեկավարել, 5-րդ շարասյունը չէ՞ր կասկածելի անձանց ուղարկում բունկերից ու շտաբից պատերազմ կառավարելու։ Սահմանին զոհեր ունեինք, պաշտանության նախարարը գնում էր կողքի գեղերը նախընտրական բուկլետներ էր բաժանում, թշնամին առաջ էր գալիս, Նիկոլը ՔՊ վարչության նիստ էր անում ու քննարկում էր կուսակցության ներքին ընտրությունների հարցերը։ Էլի հարցնեմ, պատահմամբ, դա չէ՞ր էդ 5-րդ շարասյունը։ Կամ, ո՞վ կալանավորեց գեներալ Գրիգորի Խաչատուրովին, նոր պատերազմից առաջ, Իրանական կայքերը ցույց են տալիս, թե ոնց է Հայաստանի սահմանին թշնամու զինտեխնիկան հիմա կուտակվում, պաշտպանության նախարարը ոչ թե պաշտպանվելու մասին է խոսում, այլ ասում է՝ ժողովուրդ, մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ճանապարհով ու գնում է ֆուտբոլ նայելու, պատահմամբ 5-րդ շարասյուն չէ՞։ Ձեզ մի կողմ եք թողել, հակառակորդ եք ման գալի՞ս։ Արդյո՞ք Հայաստանում ձեզ իշխանության բերելը հենց 5-րդ շարասյան գործը չէր։

Կարճ ասած՝ այս տեսակ խոսակցությունները, արհեստական օրակարգերը դեռ երկար են մեզ հրամցնելու այս իշխանությունները, որովհետև նրանք պատրաստ չեն պատասխանատու լինել իրենց արածի ու չարածի համար, մշտապես գցելու են սրա-նրա գրպանը։ Ի սկզբանե դա նախկիններն էին, հետո ինչ-որ պետապարատում սաբոտաժ անողների մասին էին խոսում, հետո էլի նախկիններ, հետո դավաճաններ, քաոս տարածողներ, ընդդիմությունը, տարբեր իրավիճակներում էր իրենց խանգարում, որ մի լավ բան անեին, հետո ռուսները, գրեթե բոլոր հարևանները, հիմա էլ՝ 5-րդ շարասյուն։ Մեկ անգամ էլ հարցս տամ, իսկ կարողա՞, եթե այդպիսին կա, հենց դուք եք այդ 5-րդը, որովհետև առաջին 4-ին ոնցոր չեք էլ մասնակցում։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>