Փաշինյանը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Դիտել նաև
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով
Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը
«Եթե Հայաստանը չվճարի ՀԱՊԿ անդամավճարը, կդիտարկվեն տարբեր սցենարներ»․ ՌԴ ԱԳՆ
Զախարովա. ՀԱՊԿ-ին մուծումներ չկատարելը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Վարչապետը շնորհավորել է Ի. Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցերի: