Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
17
ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից Պատերազմ Արցախում
ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով» Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին․ «Կարճ ասած» Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում. Արա Պողոսյան Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման․ Սուրենյանց Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը ԿԸՀ-ն կքննի վաղը` ժամը 15:00-ին

Զեկույցներ, որոնք ստիպված արձանագրում են Հայաստանի իրական վիճակը․ «Կարճ ասած». Տեսանյութ

Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը վերջին զեկույցում նշել է, որ Հայաստանի կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին, իրավապաշտպաններին գաղտնալսելու համար։ Մամուլի ասուլիսում անդրադառնալով այս թեմային՝ շատ ուշագրավ պատասխան տվեց Նիկոլ Փաշինյանը՝ Freedom House-ն սխալվել է, սուտ է ասում։ Երբ մի հատ դրական զեկույց է հրապարակվում Հայաստանի մասին, կառավարությունը դա սարքում է դրոշակ ու սկսում է անընդհատ այդ մասին խոսել, կառավարության նիստեր նվիրել այդ թեմային։ Բայց հենց բացասական է լինում, չտեսնելու են տալիս։ Ստացվել է այնպես, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո մինչև 2021 թվականը զեկույցները հիմանականում հօգուտ Փաշինյանի իշխանության էին, ամեն օր դրանցից էին խոսում։ Ինչ քննադատելի բան անում էր իշխանությունը, զեկույցները հօգուտ իրենց էին։ Իսկ հիմա, երբ շատ զեկույցների բովանդակություններ վատացել են, իշխանությունը սկսեց ջոկել, թե որը ներկայացնի։ Հիմա որ զեկույցը դուրները չի գալիս, ասում են՝ սուտ է։ Ո՞վ չգիտի, որ Հայաստանը բռնապետություն է՝ իր բոլոր ատրիբուտներով։ Բայց այդ միջազգային զեկույցները արձանագրում են ժողովրդավարության առաջընթաց։ Այս տարվա փետրվարին զեկույց հրապարակվեց, թե Ժողովրդավարության 2022 թ.-ի ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքը յոթ հորիզոնականով՝ զբաղեցնելով 82-րդ տեղը։ Եթե քաղհալածյալների մահերը բանտերում չհաշվեմ, եթե ոստիկանական բռնությունները չհաշվեմ, այլ միայն խոսենք էսօրվա դեպքից, հերիք է, որ ժողովրդավարության անուն չտան։ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրություն է լինում, իշխանության թեկնածուն պարտվում է, կառավարությունը ընտրության արդյունքները չի ճանաչում, ու այսօր հենց պարտված թեկնածուին՝ Դավիթ Գյուրջինյանին, նշանակում է ռեկտորի պաշտոնակատար, թքած ունենալով ընտրության վրա։ Իշխանությունն ասում է՝ դուք ո՞վ եք, որ ինքներդ որոշեք, թե ով լինի ռեկտոր, կորոշի Նիկոլը։ Թող Բրյուսովի ռեկտորը գոհ լինի, որ չեն կալանավորել․ որովհետև սրանք որ ընտրություններում պարտվել են, արդյունքում հաղթողին նստեցրել են՝ Վարդենիս, Բերդ, Վանաձոր և այլ քաղաքներում կամ էլ կրկնակի ընտրություն են դրել ու իրենց պարտվածի դասավորել հաղթանակ։ Հիմա էսքանից հետո որ զեկույց են հրապարակել, թե Հայաստանում ժողովրդավարության առաջընթաց է, դա իշխանությունը սարքել է իր համար որպես քարի վրա փորագրված անհերքելի բան։ Բայց մյուս զեկույցը, որը հակառակ Նիկոլի կամքի է, ասում են՝ չենք հավատում, սուտ է։

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը սովորեց կասկածել զեկույցներին, նա լեգիտիմ իրավունք է տալիս բոլորին կասկածելու այն բոլոր զեկույցներին, որում թվերը դրական են։ Քանի որ իշխանությունը վատ է զգում զեկույցներում հետընթացից, նշեմ, թե այդ զեկույցներում ինչեր են արձանագրվում Հայաստանի մասին։ Թրանսփարենսի Ինթերնեշնլը, օրինակ, հրապարակեց Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը, որտեղ Հայաստանը 3 միավորով վատացրել է դիրքերը: Ասացին, որ հովանավորչությունն աճում է, կոռուպցիան աճում է։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցում Հայաստանի միավորը 55-ից իջեցրեց 54․ ասաց, որ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված չեն, հարուստ գործարարները պատգամավորական մանդատ են ստացել հենց Փաշինյանի գլխավորած կուսակցության ցուցակով: Փաշինյանի թիմակիցը նշանակվել է ԿԸՀ նախագահ, օրենքը կիրառվում է ընտրովի և այլն։ Մեկ այլ զեկույց հրապարակվեց միջազգային՝ Global Innovation Index-ը տնտեսությունների նորարարության մասով, որտեղ Հայաստանի դիրքերը 19 միավորով իջել էր՝ 61-ից հասնելով 80։

«Հերիթեյջ» հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքս - 2023» զեկույցում Հայաստանն էնքան է իջել, որ հասել է 20 տարի առաջվա ցուցանիշիշին։ Դա 2001 թվականն էր, երբ քանդված Հայաստանը վերականգնվում էր պատերազմից հետո։ 2022 թվականին հրապարակված Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով Հայաստանը միանգամից 4 հորիզոնականով նահանջեց՝ 81-րդ հորիզոնականից՝ 85։ Դե հա կասեք, որտեղ 81-ը, այնտեղ 85-ը։ Amnesty International Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում քննադատում էին Հայաստանի իշխանություններին՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով անկախ մամուլը և քննադատական խոսքը սահմանափակելու, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների դեմ հարձակումների ու սպառնալիքների արդյունավետ հետաքննությունը ձախողելու համար։ Նույն կազմակերպությունը 2020 թվականին հրապարակած զեկույցում ահազանգում էր, որ Փաշինյանը հրապարակայնորեն քննադատել է դատավորներին՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման համար և հորդորել արգելափակել դատարանների շենքերը։ Բազմաթիվ զեկույցներ են եղել, որոնցում քննադատվել է 2022 թվականին Դիմադրության շարժման ժամանակ խաղաղ հավաքի մասնակիցներին ահաբեկելը, ծեծելը, բերման ենթարկելը, դիպուկահարներով ահաբեկելը, ձերբակալվածների հետ վատ վարվելը, արդար հրապարակային դատաքննության բացակայությունը, կարծիքի ազատության համար պատիժները և այլն։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մեծ զեկույցներ ունի՝ ամսե-ամիս ներկայացնում է իրավիճակը հավաքների ազատությունը ճնշելու մասով։

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում, օրինակ, Դատական համակարգն անկախ և անկողմնակալ չէ, դատավորների շրջանում կոռուպցիան շարունակում է մտահոգել։ Արդյունքը գիտե՞ք ինչ եղավ, ոչ կոռումպացված նորմալ դատավորի համարում ունեցող մի քանիսին ազատեցին աշխատանքից՝ Զարուհի Նախշքարյան, Աննա Փիլոսյան և այլն։ Համաշխարհային բանկը զեկույց հրապարակեց, որ Հայաստանում աղքատությունն աճել է, բայց իշխանությունը դա չտեսնելու տվեց և խոսեց տնտեսական աճի մասին։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտը հրապարակեց զեկույց, որի համաձայն՝ Հայաստաննի ռազմական ծախսերը նվազում են՝ ի համեմատ Ադրբեջանում աճի։ GRECO-ի զեկույցում նշվում է, որ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցման պրակտիկան չի դադարեցվել, գրել են, որ պետք է ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմ լինի այս դեպքում, ինչը չկա։ Սա նշանակում է, որ գործադիրը դատավորների անկախությանը միջամտում է։

Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում էր, թե ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն 2019 թվականի հոկտեմբերին սննդամթերքի համաշխարհային գները 6 տոկոսով աճել են, իսկ Հայաստանում ընդամենը 0․1 տոկոսով։ Բայց հիմա, որ Հայաստանում երկնիշ գնաճ է, ձայն չի հանում։ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն էլ իր հերթին զեկույց հրապարակեց, որ Հայաստանում իրավիճակը չի համապատասխանում Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին։

Էս սաղ զեկույցները մի կողմ, իշխանությունը ուրախանում էր, թե բա գիտե՞ք Հայաստանը ինտերնետի ազատության զեկույցով 3 կետով բարելավել է։ Ոչինչ որ դրանից հետո էլ օրենք ընդունեցին համացանցի սահմանափակման մասին։ Իսկ մի զեկույց էլ եղավ այն մասին, որ Հայաստանը սոցցանցերի միջոցով լրտեսությամբ զբաղվող պետությունների ցանկում է։

Այսպիսի զեկույցները հարյուրավոր են․ ես ինչո՞ւ եմ դրանց մասին խոսում․ որովհետև այս իշխանությունը ուղղակի կառչած էր զեկույցներից, ամեն ինչ անում են, որ զեկույցներում լավ երևան, որովհետև նրանց համար ոչ թե կարևորը այն էր, ինչ տեղի էր ունենում, այլ այն, ինչ ներկայացնում են, ինչպես գնահատում են, որովհետև եթե մենք ասում ենք կոռուպցիա կար, բեսպրեդել էր, տնտեսության անկում, իրենք ասում էին սուտ է ժողովուրդ, ահա տեսեք, միջազգային զեկույցները հակառակն են։ Իսկ հիմա միջազգային զեկույցները ուղղակի հակաիշխանական են մեծամասամբ, եթե խոսքը անաչառ գնահատական տալու մասին է։ Մենք ունեցել ենք դեպք, որ Նիկոլ Փաշինյանը զեկույց է կեղծել, որ լավ թիվ ցույց տա, որովհետև, կրկնում եմ, իրենք կառչած են այդ զեկույցներից։ Օրինակ, 2022թ․ սեպտեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարեց, թե տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 11-րդ տեղն է աշխարհի 165 երկրների շարքում: Ադրբեջանը հարձակվել է, որ այս տնտեսական աճի վրա ազդի։ Սակայն պարզվեց, որ իրականում Հայաստանը ոչ թե 11-րդ տեղն է, այլ 58-րդ։ Փաշինյանը Հայաստանի ու Շվեդիայի տեղերը փոխել էր։

Կարճ ասած՝ թե ինչ զեկույցներ կհրապարակեն միջազգայի կառույցները Հայաստանի մասին, կարծում եմ՝ ավելի կարևոր չէ, քան այն, թե ինչ ենք մենք տեսնում, զգում Հայաստանում ապրելով։ Իսկ մենք տեսնում ենք, որ Հայաստանը բռնապետություն է, Հայաստանում աճում է աղքատությունը, աճում է հարստացող պաշտոնյաների թիվը, աճում է կոռուպցիան ու աճում է իշխանությունից խիստ դժգոհ մարդկանց թիվը։ Բայց այդ ամենին զուգահեռ, շարունակում են իշխել՝ ի հակառակ ժողովրդի կամքի ու պետության շահի։ Չկա զեկույց, որ կարող է սա ավելի լավ արձանագրել, քան ՀՀ քաղաքացին։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>