Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
20
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը

Հայաստանի իշխանությունների ճնշումները որևէ կերպ չէն զիջում Ադրբեջանի ճնշումներին

«Հրապարակ»-ը գրում է․

2019-ին «Արցախը Հայաստան է եւ վերջ» բղավող Նիկոլ Փաշինյանը երեկ մինչեւ վերջ հերոսաբար պայքարեց «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը չասելու համար՝ իր հրավիրած մոտ հինգ ժամանոց ասուլիսում։ Մինչդեռ քանիցս լրագրողներն ուղիղ պահանջում էին վարչապետից՝ անել այդ հայտարարությունը՝ որպես ապացույց եւ պատասխան իրենց ուղղված մեղադրանքներին, թե բանակցում են Արցախը վերջնականապես հանձնելու շուրջ։ Փաշինյանը նախ համարյա թե երդվեց, որ Արցախի` Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարց իրենց իշխանությունները չեն քննարկել՝ փորձելով ցույց տալ, թե իրենք էլ են դեմ դրան, սակայն շտապեց նաեւ գուժել Արցախում էթնիկ զտման վտանգի մասին, որի մասին Ադրբեջանը սպառնում է բազմիցս, որ չինտեգրվելու դեպքում ավելի կոշտ քայլերի կդիմի։

«Ի՞նչ կանի այդ դեպքում Հայաստանը» հարցին Փաշինյանն արագ ձեռքերը լվաց Արցախից՝ վերջինիս ճակատագիրը դնելով ռուսական կողմի ուսերին։ Հայտարարեց, թե ԼՂ անվտանգության նոր ճարտարապետություն է ստեղծվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ինչը նշանակում է, որ Արցախի անվտանգության երաշխավորն այսօր ոչ թե Հայաստանն է, այլ՝ Ռուսաստանը։ «Իսկ ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների շրջանակը, մեծ հաշվով, ԼՂ-ի ժողովուրդն ու կառավարությունն իրենք պետք է որոշեն»,- ասաց նա՝ բառ անգամ չխոսելով ինքնորոշման իրավունքի մասին։ Մինչդեռ ասուլիսից մեկ օր առաջ Արցախի խորհրդարանի բոլոր ուժերը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ պահանջել էին ՀՀ իշխանություններից եւ 44-օրյա պատերազմից հետո արդեն որերորդ անգամ Փաշինյանին հիշեցրել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման մասին՝ հավատարիմ մնալ այդ որոշմանը եւ «կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Այսինքն՝ արցախցիները դրանով հայտարարում են, որ Հայաստանը պատասխանատվություն է կրելու Արցախի համար, քանի որ նման որոշում կայացվել է դեռեւս 1992 թվականին:

Հիշենք, որ մոտ երեսուն տարի առաջ ընդունված այս որոշումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» էր։ Դրանում մասնավորապես ասվում է. «Գերագույն խորհուրդը որոշում է […] Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Այս որոշումը նշանակում է, որ իրավականորեն ամրագրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն Արցախի հարցում, եւ որ ՀՀ-ն պատասխանատվություն է կրելու Արցախի համար, քանի որ նման որոշում կայացվել է դեռ 1992 թվականին: Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է, որ ձեռքերը լվանալուց առաջ պետք է նախ հիշել, որ Արցախի հարցը հենց ինքն ու իր ղեկավարած իշխանություններն են բերել մտցրել փակուղի, ու հիմա պետք չէ պատասխանատվությունն այլոց ուսերին բարդել․ «Չգիտես ինչու, հիմա փորձում են հումանիտար գործառույթ իրականացնող ռուս խաղաղապահների վրա դնել Արցախի անվտանգության խնդիրը, երբ Գերագույն խորհրդի հայտնի որոշման երրորդ կետով հստակ ամրագրված է, որ ՀՀ-ն է Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը։ Այդ մասին ամրագրված է նաեւ ՀՀ Սահմանադրությունում։ Կամ՝ խոսել արցախցիների իրավունքների ու անվտանգության մասին միայն, չհայտարարել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կնշանակի՝ չեղարկել Գերագույն խորհրդի հայտնի որոշումը։ Իսկ այդ որոշումը որեւէ մեկը չի կարող չեղարկել, ստորադասել կամ չնկատելու տալ։ Այս իշխանությունը, որը նախկիններին մեղադրում էր օրենքները ոտնահարելու մեջ, իսկ իրենց համարում օրենքի գերակայության, պետություն կերտելու առաջամարտիկ, փաստացի, խախտում է մայր օրենքը եւ ոչ միայն։ Ավելին, սա նշանակում է սահմանադրական կարգի տապալում, չեղարկում ԳԽ որոշումը»։ Պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է օտար պետությունների շահը, մասնավորապես՝ Արեւմուտքի, որի խնդիրն է՝ Ռուսաստանին դուրս մղել Արցախից ու տարածաշրջանից, բայց չի հասկանում, որ դրանով թուլացնում է նաեւ ՀՀ անվտանգության հիմքերը։ Հակոբյանը հորդորում է ՀՀ իշխանություններին՝ վերջապես հրաժարվել ժողովրդին մոլորեցնող թեզից, թե հանձնելով Արցախը, փրկելու ենք Երեւանը․ «Չլինի Ստեփանակերտ, չի լինի նաեւ Երեւան, այս իշխանության քաղաքականության հետեւանքը պետականության կործանումն է լինելու»,-ասում է նա։ Փաստն այն է, որ Փաշինյանն Արցախին իր խնդիրների հետ միայնակ է թողել, պատգամավորն այս իրավիճակից ելքը տեսնում է պայքարի, դիմադրության, չընկճվելու ճանապարհով, Նիկոլ Փաշինյանին էլ հորդորում է՝ չճնշել Արցախի իշխանություններին․ «Նիկոլ Փաշինյանը երբ ասում է, որ Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու, ինքը շատ լավ գիտի 2022 թվականի ապրիլի 14-ին ԱՀ խորհրդարանի արած հայտարարության մասին, այն է՝ ժողովրդի որոշումը, ուստի կհորդորեմ՝ հրաժարվի ճնշումներից եւ Արցախի հարցը սակարկելուց՝ հանուն սեփական իշխանության շահի։ Նիկոլ Փաշինյանը բնավ էլ ազատ չի թողել արցախցիներին, չի թողել, որ նրանք ինքնակազմակերպվեն, ՀՀ իշխանությունների կողմից ճնշումը բավականին մեծ է Արցախի իշխանությունների վրա, վերջիններս էլ չունեն քաղաքական կամք՝ դիմադրելու։ Ավելին, Հայաստանի իշխանությունների ճնշումները որեւէ կերպ չեն զիջում Ադրբեջանի ճնշումներին, ցավոք, մայր հայրենիքում մենք ունենք այդպիսի իշխանություն, որոնք հավասարապես ճնշում են գործադրում Արցախի թե՛ ժողովրդի, թե՛ իշխանությունների վրա»։ Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի հայտարարությամբ ԱՀ խորհրդարանը հիշեցրել է՝ «Արցախի Հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձեւավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ եւ հայության բոլոր հատվածների միջեւ նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով»։ Ինչպես նաեւ պահանջել, որ «Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից եւ առաջնորդվեն բացառապես այս արժեքներով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>