Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է
19
Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Պատերազմ Արցախում
Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը. Էլինար Վարդանյան

Չի եղել, չկա և չպետք է լինի «Զանգեզուրյան միջանցք» հասկացություն, դա «Թուրանական միջանցքի» ծրագիրն է

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը որևէ պատմական լեգիտիմ հիմք չունի հավակնելու նույնիսկ Բաքվին

Քանի որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այս պահին էլ Բաքվի բարբարոսական վարչախումբը վարում է հիբրիդային պատերազմ, չափազանց կարևոր է, որ թշնամական քարոզչամեքենայի եզրաբանությունն ու հռետորաբանությունը «չլեգիտիմացվի» մեր լրատվական և հասարակական-քաղաքական խոսույթում։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանգետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Ըստ այդմ, չի եղել, չկա և չպետք է լինի որևէ «Զանգեզուրյան միջանցք» կոչվող իբրև թե հասկացություն։ Իրականում դա «Թուրանական միջանցքի» թշնամական ծրագիր է, որը ենթադրում է Հայատանի մասնատում, ուստի իրերը պետք է կոչել իրենց անունով՝ այսպես կոչված, «Թուրանական միջանցք»։

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պատմությանն ու արդիականությանն անհայտ է ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» հորջորջվող միավոր։ Ինքը՝ «Ադրբեջան» անվանումը պատմականորեն վերաբերելի չէ նույնիսկ այժմ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորմանը, էլ ուր մնաց՝ Հայաստանին։

Հայկական ավանդույթը պահպանում է մեր տարածաշրջանի տեղանունների հայերենի համար հարազատ և պատմականորեն հիմնավորված հսկայական անվանացանկ։ Հետևաբար, հայերենում չկա Գյանջա, այլ կա Գանձակ, չկա Բարդա, այլ կա Պարտավ, չկա Գաբալա, այլ կա Կապաղակ, չկա Գյադաբայ, այլ կա Գետաբակ, չկա Թովուզ, այլ կա Տավուշ, չկա Դաշքեսան, այլ կա Քարհատ, չկա Աղստաֆա, այլ կա Աղստև, չկա Ֆիզուլի, այլ կա Վարանդա, չկա Լաչին, այլ կա Բերձոր և այլն։

Որևէ պարագայում չպետք թշնամու նկատմամբ կիրառել «հակառակորդ» եզրը։ Մեր կին զինծառայողի դին մասնատող բարբարոսը չի կարող հակառակորդ լինել, այլ թշնամի է։

Թշնամու զինյալ բաշիբոզուկները ոչ թե «զոհվում», այլ ոչնչացվում են մեր փառապանծ բանակի կողմից։

Չկա և չի կարող լինել Արցախի Հանրապետության, իբր, «վերաինտեգրման» հնարավորություն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում։ Ուստի, այդ «եզրույթով» քողարկվում է Արցախի թշնամական գաղութացման և դրան հետևելիք անխուսափելի հայաթափման դավադիր ծրագիրը։

Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ թե «գրավել» այլ բռնազավթել է Շուշին, Հադրութը և Արցախի ու Հայաստանի Հանրապետության այլ հատվածներ, իսկ այդ բռնազավթումը ժամանակավոր է՝ մինչև հայկական վերաազատագրումը։

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը որևէ պատմական լեգիտիմ հիմք չունի հավակնելու նույնիսկ իր մայրաքաղաք Բաքվին, ուստի Հայաստանի, Արցախի կամ Նախիջևանի հանդեպ բոլոր հավակնությունների համար պատմական լեգիտիմություն ապահովելու թշնամական հռետորաբանությունը բարբաջանք է և ոչ ավելին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>