ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
27
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

ԱՄՆ-ի նախկին նախագահ Թրամպը կանխատեսում է նոր ֆինանսական համաշխարհային ճգնաժամ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի տնտեսական խնդիրների համար մեղադրել է ներկայիս նախագահ Ջո Բայդենին և ԱՄՆ-ի համար նոր «Մեծ դեպրեսիա» կանխատեսել:

Իսկ ամեն ինչ սկսվեց մարտի 9-ին, երբ ամերիկյան SVB Financial Group-ի՝​​ բանկի գնանշումները, որը մասնագիտացած է Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական հատվածի ընկերությունների սպասարկման մեջ, նվազեցին մոտ 60%-ով:

SVB - Silicon Valley Bank, ԱՄՆ-ում զբաղեցնում է 18-րդ տեղը՝ 212 միլիարդ դոլարի ակտիվներով, որից 120 միլիարդ դոլարը արժեթղթեր են, որոնց մեծ մասը հիփոթեքային է: Տիպիկ ամերիկյան բանկ է, ով կենտրոնացած է ստարտափների վրա և ունի բարձր ռիսկայնություն: Երբ դոլարային գործիքների տոկոսադրույքները դարձան ավելի բարձր, քան վենչուրային հիմնադրամների համար ռիսկերը, նրանք սկսեցին ավանդները վերցնել: Բանկը, ինչպես իր գործընկերները, մեծապես կախված էր հաճախորդների այդ ավանդներից, հաճախորդները սկսեցին գումար հանել, բանկը անմիջապես հիվանդացավ:

SVB-ից հետո, կիրակի օրը, Նյու Յորքի Signature բանկը փակվեց:

ԱՄՆ ֆինանսական կարգավորիչները՝ Fed-ը, Treasury-ը և FDIC-ը (Deposit Insurance Corporation) հայտարարել են գործողությունների ծրագրի մասին՝ կապված Silicon Valley Bank-ի սնանկացման հետ: Այն աջակցություն է տրամադրում ավանդատուներին և արտակարգ ֆինանսավորում տրամադրում, որն ուղղված է SVB-ի փլուզումից տուժած ֆինանսական հաստատությունների պաշտպանությանը:

Ընդ որում ամերիկյան ֆինանսական ինստիտուտներն աննախադեպ որոշում կայացրեցին, կոմպենսացնել բոլոր ավանդատուներին, որպեսզի երկրում չփլվի ֆինանսական ինստիտուտների հանդեպ վստահությունը:

Բանն այն է, որ ԱՄՆ-ում ավանդատուները ապահովված են մինչև 250 հազար դոլարի չափ: Այսինքն, պետությունը երաշխիքներ է տալիս ավանդատուներին մինչև 250 հազար դոլարի չափ: Օրինակի համար, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 10 մլն դրամ/մոտ 25 000 դոլար։ Եվ, ահա, ԱՄՆ-ի պետական ինստիտուտներն որոշում կայացրեցին կոմպենսացնել ոչ միայն մինչև 250 հազար դոլար ունեցող ավանդատուներին, այլև բոլորի ավանդները, որպեսզի ոչ ոք այդ պատմությունից չտուժի: Այս որոշումը կայացվեց Բայդենի հետ խորհրդակցությունից հետո: Որոշվեց, որ վստահության խնդիրն այս փուլում ավելի կարևոր է, քան գումարի կոմպենսացիների խնդիրը:

Այս որոշումը, փաստացի, կանխեց խուճապը, որը կարող էր բռնկվել ամերիկյան մյուս բանկերում:

Սակայն, միաժամանակ, ԱՄՆ վարչակազմը հրաժարվեց փրկել սնանկացած Silicon Valley Bank-ին, որը հանդիսանում է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի տեխնոլոգիական հատվածի առանցքային օղակներից մեկը:

Ինչպես հայտնի է, մարտի 22-ին նշանակված է Fed-ի կարևոր նիստ, որի որոշումներից էլ կախված կլինի, թե աշխարհում համաշխարհային ճգնաժամ կսկսվի, թե՛՝ ոչ:

Բանն այն, որ մինչև մարտի 22-ը պետք է գտնվի փակված բանկերի նոր գնորդ: Դեռ նման թեքնածուներ ի հայտ չեն գալիս:

Եթե գնորդ չգտնվի, ապա կարող են կրկնվել 2008-ի դեպքերը:

Հիշենք, որ 2008-ի սեպտեմբերի կեսերին այն ժամանակվա ներդրումային Lehman Brothers բանկը անվճարունակ էր և գնորդ էր փնտրում։ Նրա ձախողումը նման որոնման մեջ ճգնաժամ առաջացրեց ԱՄՆ բանկային համակարգում և համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հանգեցրեց ողջ աշխարհում:

Այս օրերին կրկնվում են 2008-ի իրադարձությունները, բայց այս անգամ ԱՄՆ-ի իշխանությունների ձեռքերում է գտնվում ոչ միայն իրենց երկրում, այլև ողջ աշխարհում ճգնժամի բռնկման խնդրի կանխումը:

Ինչպիսի որոշումներ կկայացվեն մարտի 22-ին, դրանից էլ պարզ կլինի, թե՛ ինչ է սպասվելու աշխարհին:

Թրամպը համոզված է, որ այս իրավիճակին հասցրել է ներկայիս Բայդենի վարչակազմը, իր անմիտ ֆինանսա-տնտեսական քաղաքականությամբ, որի հետևանքները բոլորը ականատես եղան օրեր առաջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>