Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան
13
ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Սենց աջակցություն ունենաս ու 50% էլ չհավաքե՞ս․ անբաշար․ «Կարճ ասած» Սա «բեսպրեդել» է, Երևանի փողոցները հազարավոր մարդկանցով կհեղեղվեն. Սուրեն Սուրենյանց Լռեցնելու և հասարակությանն ահաբեկելու դասական բռնատիրական դրսևորում Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է

«Սոցիալական արդարություն»․ դատախազների աշխատավարձը բարձրացել է 133 անգամ ավելի շատ, քան թոշակառուների մեծ մասինը

Մի քանի հազար դրամով թոշակ են բարձրացրել, այնպես են խոսում, կարծես միլիոններ են տվել թոշակառուին։ Այնինչ՝ եղածն ընդամենը 3000 կամ համարենք 6000 դրամ է։ Չնայած այդ 6000-ից շատ քչերն են օգտվում՝ թոշակառուների հազիվ 15 տոկոսը։

Խոսքն անցած տարվա հուլիսից անկանխիկ եղանակով առևտուր իրականացնելիս 10 տոկոս հետվճար ստանալու մասին է։

Հայտարարում էին, թե մինչև տարեվերջ թոշակառուների 80 տոկոսը կդառնա այս համակարգի շահառու։ Այնինչ՝ ընդամենը 15 տոկոսն է դարձել։

585.000 թոշակառուներից ու նպաստառուներից, անցած տարվա վերջի դրությամբ, ընդամենը 67 հազարն է օգտվել հետվճարից, այն էլ՝ հազիվ 3 հազար դրամի չափով։

Թոշակառուների ու նպաստառուների 89 տոկոսը դուրս է եղել այդ համակարգից։ Բայց դա չի խանգարում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կրկնի, թե թոշակները 6 հազար դրամով բարձրացել են։

«Սա նշանակում է, որ թոշակը սեպտեմբերից ոչ թե 3 հազար դրամով է ավելացել, այլ 6 հազար»,- կառավարության վերջին նիստերից մեկում ևս մեկ անգամ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Թե թոշակառուների քանի՞ տոկոսի թոշակն է իրականում 6 հազարով ավելացել, իսկ քանի՞ տոկոսինը՝ 3000-ով, նրա համար կարևոր չէ։ Ասում է այն, ինչ իրեն ձեռնտու է։

Երեք կամ, համարենք, 6000 դրամով թոշակ են ավելացրել, իսկ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացրել են հարյուր հազարներով։ Դա էլ քիչ է, հիմա էլ որոշել են գրեթե կրկնապատկել դատախազների աշխատավարձերը. պատրաստվում են 92 տոկոս հավելավճար տալ։ Ուղղակի բարձրացում չեն անում, որպեսզի չերևա այն դիսբալանսը, որն առաջանալու է պետական համակարգի մյուս պաշտոնյաների ու դատախազների աշխատավարձերի միջև, բայց դրանից երևույթի էությունը չի փոխվում։

Գլխավոր դատախազը դառնում է Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացող թիվ մեկ պաշտոնյան։ Անհամեմատ ավելի շատ է ստանալու, քան հանրապետության նախագահը, վարչապետը կամ Ազգային ժողովի նախագահը։

Շարքային դատախազի աշխատավարձը սրանով հավասարվելու է պատգամավորի կամ նախարարի աշխատավարձին։

Տրամաբանություն չկա, բայց փորձել են հորինել։

«Դատախազների ծանրաբեռնվածությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է»,- ասում է արդարադատության փոխնախարարը։

Դա նվազեցրել է դատախազությունում աշխատելու գրավչությունը։ Մի քանի տարի աշխատելուց հետո երիտասարդ կադրերը հեռանում են ու զբաղվում այլ աշխատանքով։

Որպեսզի մարդկանց պահեն համակարգում, որոշել են շահագրգռել աշխատավարձերի բարձրացմամբ։

430 դատախազին աշխատավարձի 92 տոկոսի չափով հավելավճար տալու համար պատրաստվում են պետական բյուջեից հատկացնել 2 մլրդ 443 մլն դրամ։

Այսօր կրտսեր և միջին օղակների դատախազների միջին աշխատավարձը 430 հազար դրամի կարգի է։ Այս փոփոխության արդյունքում այն կբարձրանա ևս 400 հազար դրամով և կկազմի 830.000 դրամ։ Խոսքը միայն կրտսեր և միջին օղակի դատախազների մասին է, որոնց աշխատավարձի ամսական հավելումը կկազմի 400 հազար դրամ։

Եթե համեմատենք թոշակների հետ, ապա կստացվի, որ միայն այս փոփոխության արդյունքում դատախազների աշխատավարձը 133 անգամով ավելի շատ է բարձրանում, քան բարձրացել է թոշակառուների 85 տոկոսի թոշակը, 66 անգամով ավելի շատ, քան թոշակառուների մնացած 15 տոկոսի թոշակը։ Եվ սա այն դեպքում, երբ դատախազները բոլորովին էլ մեր հասարակության սոցիալապես ամենաանպաշտպան խմբերից չեն։ Կան շատ ավելի ցածր սոցիալական ապահովվածություն ունեցող պաշտոնյաներ, որոնք պակաս ծանրաբեռնված չեն։ Թոշակառուների մասին անիմաստ է նույնիսկ խոսելը։ Բայց իշխանությունները նախապատվությունը տվել են հենց դատախազների աշխատավարձերի բարձրացմանը։

Ասում են՝ խնդիրը ծանրաբեռնվածության մեջ է, բայց ծանրաբեռնվածությունը թեթևացնելու փոխարեն՝ աշխատավարձն են «ծանրաբեռնում»։ Այնինչ՝ աշխատավարձերի այսպիսի դիսբալանս չստեղծելու համար կարող էին ավելացնել դատախազների թիվը, թեթևացնել ծանրաբեռնվածությունը և դրանով լուծել խնդիրը։

Իրականում որոշել են գնալ այս ճանապարհով, որովհետև դատախազությունը՝ արտաքուստ անկախ լինելով գործադիրից, նաև քաղաքական կարևոր խնդիրներ է լուծում իշխանությունների համար։ Այդ պատճառով էլ որոշել են այսպես վարձահատույց լինել։

Նման առատաձեռնությունը մեկ էլ ոստիկաների նկատմամբ են ցուցաբերում։

Ու որպեսզի տպավորություն չստեղծվի, թե մյուս ոլորտներին պատշաճ ուշադրություն չեն դարձնում, որոշել են այդ տեղերում էլ աշխատավարձի բարձրացման իմիտացիա ստեղծել։ Միայն ատեստավորում անցնելուց հետո են պատրաստվում աշխատավարձ բարձրացնել՝ լավ իմանալով, որ շատերը չեն անցնելու ատեստավորումը։

Վկա՝ ուսուցիչների ատեստավորումը. 2 տարում ուսուցիչների 10 կամ 15 տոկոսն էլ չի ատեստավորվել, որպեսզի օգտվի բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից։ Չնայած աշխատավարձի բարձրացման գայթակղությանը, շատերը պարզապես խուսափում են ատեստավորվելուց, որովհետև այնպիսի պահանջներ են դնում, որ հնարավորինս քչերը կարողանան այն հաղթահարել։

Նույնը հիմա ուզում են անել մյուս ոլորտներում, այդ թվում՝ բանակում։ Պատահական չէ, որ բանակում այնքան էլ ոգևորված չեն ատեստավորման միջոցով աշխատավարձի բարձրացման գաղափարից։ Ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում ատեստավորվել, այլ մտահոգություն ունեն, որ հատուկ այնպիսի պայմաններ կսահմանեն, որ շատերը պարզապես չկարողանան հաղթահարել ու աշխատավարձի բարձրացում ունենալ։ Կստեղծեն տպավորություն, որ իրենք պատրաստ են բարձրացնել աշխատավարձերը, բայց զինվորակաները պատրաստ չեն դրան։

Պաշտպանության համակարգում աշխատավարձերի բարձրացումը կապում են ատեստավորման հետ, իսկ դատախազների դեպքում, առանց հաշվի առնելու որակավորումը, ուղղակի ավելացնում են, այն էլ՝ 92 տոկոսի չափով։

Դատախազների հավելավճարի համար բյուջեում մի քանի միլիարդ փող կա, իսկ հաշմանդամություն ստացած զինվորականների համար, պարզվում է, չկա։ Ու որպեսզի երկրորդից երրորդ կարգ անցած զինվորականներին Զինծառայության ապահովագրության հիմնադրամից որոշակի փոխհատուցում տան, որոշել են կրճատել առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների փոխհատուցման չափերը։

Այնինչ՝ կարող էին երկրորդ խմբից երրորդ տեղափոխված ու հիմնադրամի փոխհատուցումից զրկված զինհաշմանդամների ֆինանսական կորուստներն այլ ճանապարհով վերականգնել։

Բյուջեից կարող էին գրեթե 2,5 մլրդ դրամ տալ դատախազներին հավելավճար վճարելու համար, չէին կարող 100 մլն դրամ տալ՝ երրորդ խմբի հաշմանդամներին փոխհատուցում տալու համար։ Պարտադիր պիտի կտրեին մյուսների փոխհատուցումները, որ նաև երրորդ խմբի հաշմանդամներին որոշակի օժանդակություն տային։ Առանց այն էլ մի մեծ փոխհատուցում չեն ստանում՝ այսօրվա համատարած թանկացումների պայմաններում, հիմա էլ կրճատում են։ Մեկի հաշվին մյուսի խնդիրն են փորձում լուծել։ Բայց իրենց պարագայում լիուլի օգտվում են բյուջեի փողերից՝ կուզեն՝ պարգևավճար կտան, կուզեն՝ հավելավճարով կկրկնապատկեն աշխատավարձերը։ Իսկ երբ հերթը հասնում է սոցիալապես անապահովներին ու նրանց, ովքեր առավել քան դրա կարիքն ունեն, պարզվում է, որ փող չկա։

7000-ով նվազագույն աշխատավարձր բարձրացրին, իսկ դատախազներին մի քանի հարյուր հազարից մինչև ավելի քան 1 մլն դրամի հավելավճար են պատրաստվում տալ՝ աշխատավարձերից ու պարգևավճարներից զատ։

Սա է այս իշխանությունների բերած սոցիալական արդարությունը։ Նախկինում երբեք աշխատավարձերի այսպիսի անհավասարաչափություն չի եղել, ինչպես հիմա է։ Մի բան, ինչը բերում է սոցիալական անարդարության ու բևեռացման խորացման։ Հասարակության համեմատաբար ունևոր հատվածը հարստանում է, իսկ չունևորը՝ ավելի աղքատանում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>